Նորություններ
Ի պատասխան էլեկտրոնային մամուլում 06.08.2015թ. տպագրված «Մեր երկրում կատարվել է ուսահոդի եզակի էնդոպրոթեզավորում» հոդվածին
Ի պատասխան էլեկտրոնային մամուլում  06.08.2015թ. տպագրված  «Մեր երկրում կատարվել է ուսահոդի եզակի էնդոպրոթեզավորում» հոդվածին
14.09.2015

Ի պատասխան էլեկտրոնային մամուլում  06.08.2015թ. տպագրված  «Մեր երկրում կատարվել է ուսահոդի եզակի էնդոպրոթեզավորում» հոդվածին, որը կատարվել էր թիվ 1 Համալսարանական կլինիկայում:


Հարգելի պարոնայք՝ Ա.Օհանյան, Ա.Բդոյան, Ա.Ազիզբեկյան,

 

   
     
   

Ուզում եմ տեղեկացնել Ձեզ, որ Հայաստանում առաջին անգամ ուսահոդի և բազկոսկրի էնդոպրոթեզավորում կատարվել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ոսկրային պաթոլոգիայի հանրապետական կենտրոնում՝ 2001թ.: Այդ վիրահատությունը կատարվել է բազկոսկրի օստեոգեն սարկոմա ախտորոշումով՝ 12 տարեկան երեխայի մոտ: Կատարվել է բազկոսկրի վ/3-մ/3 սեգմենտար մասնահատում, որից հետո տեղադրվել է գերմանական LINK ըընկերության էնդոպրոթեզ, որը երկարում էր երեխայի հասակի հետ: Այդ տիպի էնդոպրոթեզավորում կատարվել է մեր կենտրոնում 18 հիվանդի: Ինչ վերաբերվում է էնդոպրոթեզավորմանն ընդանրապես, կցանկանայի Ձեզ և հանրությանը հայտնել, որ ՈւԱԿ-ի ոսկրային պաթոլոգիայի կենտրոնում, 2000 թվականից սկսած, կատարվել է.

 

  • արմնկային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում` 8 հիվանդ;
  • ազդրոսկրի տոտալ էնդոպրոթեզավորում երկու հոդերի պրոթեզավորմամբ` 3 հիվանդ;
  • ծնկան հոդի տոտալ մեգաէնդոպրոթեզավորում` 76 հիվանդ;
  • երկար խողովակավոր ոսկրերի դիաֆիզի էնդոպրոթեզավորում` 24 հիվանդ;
  • կոնք-ազդրային հոդի էնդոպրոթեզավորում` մոտ 200 հիվանդ:

 

Ուստի համարում եմ Ձեր կողմից արված հայտարարությունը ոչ կոռեկտ: Կարծում եմ հարկ էր նշել, որ Ձեր կողմից կատարված վիրահատությունն առաջին անգամ կատարվել է Ձեր կլինիկայում, կամ Ձեր կողմից, այլ ոչ Հայաստանում:

Հարգանքով`

ՈւԱԿ ոսկրային պաթոլոգիայի հանրապետական կենտրոնի ղեկավար՝

բ.գ.թ. Ս.Գ. Սեինյան և

ՈւԱԿ տնօրեն՝

բ.գ.թ. Ա.Հ. Տանանյան

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր