Նորություններ
Ժամանակին հետազոտվել` նշանակում է ապրել
Ժամանակին հետազոտվել` նշանակում է ապրել
13.11.2019

Շատ կանայք համոզված են, որ մամոգրաֆիան վնասակար է։ Սակայն իրականում ավելի վտանգավոր է չիմանալ հիվանդության մասին, երբ այն արդեն առաջացել է։


Կրծքագեղձի քաղցկեղն աշխարհում ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է, և այդ ախտորոշումը կարող է լսել մոլորակի յուրաքանչյուր ութերորդ կին։ Լավ նորությունն այն է, որ այս հիվանդությունը հաջողությամբ բուժվում է, սակայն լավագույն արդյունքներ կարելի է ստանալ, եթե այն ախտորոշվել է ժամանակին։ Ապացուցված փաստ է, որ հիվանդության առաջին շրջանում բուժված կանանց  98%-ը կարող է լիովին ապաքինվել։


Շատ կարևոր է հիշել, որ կրծքագեղձի ինքնազննումը չի փոխարինում սքրինինգին։ Կինը կարող է ուշադրություն դարձնել մաշկի փոփոխություններին (թեփոտում, կարմրածություն, ոչ մեծ փոսիկներ կամ նարնջի կեղևի տեսք), պտուկից արտադրություն նկատել: Այս երևույթները պետք է ուռուցքաբանին այցելելու առիթ լինեն։ Սակայն ոչ մեծ չափերի ուռուցքն առանց ախտորոշման և հատուկ եղանակների, անհնար է հայտնաբերել։


40 տարեկանն անց կանանց խորհուրդ է տրվում անցնել մամոգրաֆիա՝ որպես սքրինինգային հետազոտություն։ Սա մեթոդ է, որն, իրավամբ, կյանք է փրկում, քանի որ էկրանի վրա բժիշկը կարող է նկատել նույնիսկ շատ փոքր՝ անգամ բրնձի հատիկից փոքր ուռուցքը։ Այս դեպքում բուժումը շատ արդյունավետ է, իսկ հիվանդը, մեծ հավանականությամբ, ընդմիշտ կմոռանա հիվանդության մասին։


Մամոգրաֆի ամենագլխավոր առավելությունը տոմոսինթեզի ֆունկցիայի առկայությունն է, որի շնորհիվ բժիշկները ստանում են կրծքագեղձերի հատույթային պատկերներ և հայտնաբերում են նորմայից ամենափոքր շեղումները։ Կրծքի հյուսվածքների յուրաքանչյուր  միլիմետրը մանրազնին դիտվում և գնահատվում է։ Ընդ որում, հետազոտությունն անվտանգ է, քանի որ հատուկ ֆիլտրերը պաշտպանում են կնոջը ռենտգեն ճառագայթման բացասական ազդեցությունից։


Պետք չէ վախենալ հետազոտությունից, որը կարող է կյանք փրկել։ Խորհրդակցեք կլինիկական ուռուցքաբանի հետ, թե ո՞ր տարիքից և ի՞նչ հաճախությամբ պետք է հետազոտվել։

Լուրեր, հայտարարություններ
«Դա կարող էր վերջ տալ իմ կյանքին»․ 20-ամյա ֆուտբոլիստը պատմել է քաղցկեղի դեմ պայքարի մասին 30.05.2020

«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտնել է պաշտպան Մաքս Թեյլորի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Ֆուտբոլիստը ակումբի համակարգում է 14 տարեկանից, բայց դեռ ոչ մի անգամ չի խաղացել...

Մեզի մուգ գույնը կարող է վկայել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին 29.05.2020

Վաղ փուլերում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը սովորաբար իրեն զգացնել չի տալիս: Սակայն, ինչպես քաղցկեղի այլ տեսակների, այնպես էլ այս քաղցկեղի ժամանակին ախտորոշումն անչափ կարևոր է բուժման...

ՈՒԱԿ-ն աշխատանքի է հրավիրում բուժքույրերի և մայրապետերի 29.05.2020

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը աշխատանքի է հրավիրում բուժքույրերի և մայրապետերի։ Ցանկացողները կարող են ինքնակենսագրական ուղարկել...

Հաճախ տրվող հարցեր