Նորություններ
Ստեղծվել է քաղցկեղի դեմ հզոր միջոց
Ստեղծվել է քաղցկեղի դեմ հզոր միջոց
14.11.2019

ԱՄՆ-ում Ջոնս Հոպկինս Համալսարանի գիտնականները ստացել են մի պրեպարատ, որը պաշարում է քաղցկեղի աճի համար անհրաժեշտ գլուտամինի նյութափոխանակությունը: 


JHU083 միացությունը նաև փոխում է չարորակ նորագոյացության միկրոմիջավայրը՝ այն ավելի խոցելի դարձնելով իմունային համակարգի համար: Այդ մասին հաղորդվում է  MedicalXpress մամլո հաղորդագրության մեջ:


Պրեպարատի ակտիվ ձևը, որը նմանակում է DON գլուտամինի անտագոնիստի ազդեցությանը, կուտակվում է ուռուցքի հյուսվածքներում: Հայտնի է, որ գլուտամինը խթանում է նորագոյացության սրընթաց աճին նպաստող նյութափոխանակային ուղիները: JHU083 փորձարկել են մկների հաստ աղու քաղցկեղի, լիմֆոմայի և մելանոմայի մոդելների վրա: Համարվում էր, որ միացությունը կարող է ազդել ուռուցքի միկրոմիջավայրի վրա, որը բաղկացած է բջիջներից, արյունատար անոթներից և բարձր թթվայնության, թթվածնի և սննդարար նյութերի անբավարարության պատճառով հանդիսանում է իմունային բջիջների հակառակորդ:  


JHU083 բերում է ուռուցքների աճի նվազեցման, ինչպես նաև ապրելիության բարելավման: Որոշ մկների մոտ դիտվում էր երկարատև ռեմիսիսա՝ խթանված իմունային համակարգի ակտիվացմամբ:  Երբ կենդանուն կրկնակի ներմուծում էին ուռուցքային բջիջներ, մերժում էր տեղի ունենում, որը վկայում էր հզոր իմունային հիշողության ձևավորման մասին:  .

Սկզբնաղբյուր՝ lenta.ru

Լուրեր, հայտարարություններ
«Դա կարող էր վերջ տալ իմ կյանքին»․ 20-ամյա ֆուտբոլիստը պատմել է քաղցկեղի դեմ պայքարի մասին 30.05.2020

«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտնել է պաշտպան Մաքս Թեյլորի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Ֆուտբոլիստը ակումբի համակարգում է 14 տարեկանից, բայց դեռ ոչ մի անգամ չի խաղացել...

Մեզի մուգ գույնը կարող է վկայել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին 29.05.2020

Վաղ փուլերում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը սովորաբար իրեն զգացնել չի տալիս: Սակայն, ինչպես քաղցկեղի այլ տեսակների, այնպես էլ այս քաղցկեղի ժամանակին ախտորոշումն անչափ կարևոր է բուժման...

ՈՒԱԿ-ն աշխատանքի է հրավիրում բուժքույրերի և մայրապետերի 29.05.2020

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը աշխատանքի է հրավիրում բուժքույրերի և մայրապետերի։ Ցանկացողները կարող են ինքնակենսագրական ուղարկել...

Հաճախ տրվող հարցեր