Նորություններ
Քաղցկեղի ախտաֆիզիոլոգիայի հարցերով սեմինար Ուռուցքաբանության ազգային կենտրոնում
Քաղցկեղի ախտաֆիզիոլոգիայի հարցերով սեմինար Ուռուցքաբանության ազգային կենտրոնում
21.11.2019

Վերջին տարիներս Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակները որպես կանոն շնորհվում են այն հետազոտությունների համար, որոնք ուսումնասիրում են քաղցկեղի առաջացման և զարգացման մեխանիզմները՝ բջջային և մոլեկուլային մակարդակներում։ Սա վկայությունն է այն բանի, որ բժշկագիտությունն այս ոլորտում մեծ, հեղափոխական քայլերով առաջ է գնում, և տասնամյա վաղեմության տվյալներն արդեն զգալիորեն նորացման կարիք ունեն։

 

Այս բնագավառում վերջին թարմացումները և նորագույն մոտեցումները քննարկելու համար Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում նոյեմբերի 20-ին կազմակերպվել էր սեմինար, որի ընթացքում դասախոսություններ ունեցան Երևանի պետական բժշկական համալսարանի Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի դոցենտ, կրթության որակի գնահատման և բարելավման հարցերով խորհրդական Արտեմ Գրիգորյանը և միևնույն ամբիոնի դասախոս Դավիթ Ղազարյանը։

 

Ինչպես նշեց ՈւԱԿ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանը, սեմինարը կազմակերպվել է բջջային և մոլեկուլային մակարդակով ուռուցքաբանության հիմնարար գիտելիքները թարմացնելու և նորագույն մոտեցումներին ծանոթանալու համար։ Նա նշեց, որ նման սեմինարները, որոնց ընթացքում բժիշկներն իրենց գիտելիքներն այժմեականացնելու և հարստացնելու հնարավորություն կունենան, շարունակական բնույթ են կրելու։

 

Դավիթ Ղազարյանը պարզաբանեց, որ պրակտիկ բժիշկների համար կազմակերպված այս սեմինարի ժամանակ քննարկվել են մոլեկուլային կանցեռոգենեզի մասին նորագույն պատկերացումները։

 

 

 

Ինչպես հավելեց Արտեմ Գրիգորյանը, այս հանդիպման նպատակը ոչ միայն ուռուցքների զարգացման մոլեկուլային, բջջային, հյուսվածքային մեխանիզմների վերաբերյալ ժամանակակից մոտեցումները ներկայացնելն էր, այլև պրակտիկ բժիշկներից պատվեր ստանալը, թե որ ուղղությամբ պետք է շարունակել դասավանդումը։

 

Սեմինարն ընթացավ ինտերակտիվ եղենակով․ բժիշկները տեղում գրանցվեցին հատուկ առցանց հարթակում և մասնակցեցին հարցումներին։

 

 



Լուրեր, հայտարարություններ
«Դա կարող էր վերջ տալ իմ կյանքին»․ 20-ամյա ֆուտբոլիստը պատմել է քաղցկեղի դեմ պայքարի մասին 30.05.2020

«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտնել է պաշտպան Մաքս Թեյլորի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Ֆուտբոլիստը ակումբի համակարգում է 14 տարեկանից, բայց դեռ ոչ մի անգամ չի խաղացել...

Մեզի մուգ գույնը կարող է վկայել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին 29.05.2020

Վաղ փուլերում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը սովորաբար իրեն զգացնել չի տալիս: Սակայն, ինչպես քաղցկեղի այլ տեսակների, այնպես էլ այս քաղցկեղի ժամանակին ախտորոշումն անչափ կարևոր է բուժման...

ՈՒԱԿ-ն աշխատանքի է հրավիրում բուժքույրերի և մայրապետերի 29.05.2020

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը աշխատանքի է հրավիրում բուժքույրերի և մայրապետերի։ Ցանկացողները կարող են ինքնակենսագրական ուղարկել...

Հաճախ տրվող հարցեր