Նորություններ
Այսօր ուռուցքաբան-օրթոպեդ Սերգեյ Սեինյանի ծննդյան օրն է
Այսօր ուռուցքաբան-օրթոպեդ Սերգեյ Սեինյանի ծննդյան օրն է
29.11.2019

Այսօր, նոյեմբերի 29-ին, ուռուցքաբան-օրթոպեդ,  Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ոսկրային ախտաբանության բաժանմունքի աշխատակից, ՀՀ բանակի բժշկական ծառայության պահեստի փոխգնդապետ, ՌԴ Բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Սեինյանը տոնում է իր 72-ամյակը։

 

Սերգեյ Սեինյանը տարբեր տարիներին զբաղեցրել է Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ոռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժշկի և բուժական գծով փոխտնօրենի պաշտոնները։

 

Նա նաև Ոսկրային պաթոլոգիայի հանրապետական կենտրոնի հիմնադիրն է (1998թ․)։

 

Սերգեյ Սեինյանը նաև արցախյան պատերազմի մասնակից է․ նրա ղեկավարած բժիշկների խումբը բազմաթիվ ազատամարտիկների և խաղաղ բնակիչների կյանք է փրկել։

 

Այսօր նա շարունակում է մասնագիտական օգնություն ցույց տալ Ստեփանակերտի հակաուռուցքային դիսպանսերի և զինվորական կենտրոնական կլինիկական հոսպիտալի բժիշկներին, ինչպես նաև կիսվել իր բազմամյա փորձով ՈւԱԿ-ի երիտասարդ բժիշկների հետ։

 

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է իր գործընկերոջը և ուսուցչին, մաղթում քաջ առողջություն և նորանոր մասնագիտական ձեռքբերումներ։

 

      

Ոսկրային ախտաբանության բաժանմունք   Ոսկրային ախտաբանության բաժանմունք



 

 

 

 

 

 

 

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր