Նորություններ
Ռուսաստանում կրծքագեղձի յուրահատուկ վիրահատություն են իրականացրել
Ռուսաստանում կրծքագեղձի յուրահատուկ վիրահատություն են իրականացրել
03.12.2019

Մեթոդի առանձնահատկությունն այն է, որ ալֆա-մասնիկները ո՛չ միայն ոչնչացնում են ուռուցքը, այլ նաև նպաստում են իմուն համակարգի պաշտպանական հատկությունների առաջացմանը:

Ա.Ֆ. Ցիբայի անվան ճառագայթաբանության բժշկական գիտական կենտրոնում՝ միջազգային գիտական ուղեցույցների շրջանակում, առաջին անգամ աշխարհում իրականացվել է ուռուցքի հեռացում` կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղի  դեպքում։ Վիրահատությունն իրականացնելու համար Ռուսաստան են ժամանել բրախիթերապիայի ոլորտի համաշխարհային փորձագետներ, հաղորդում է Առողջապահության նախարարության ճառագայթաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի մամուլի ծառայությունը։


«Ալֆա-մասնիկների քայքայող ազդեցության վրա հիմնված այս յուրահատուկ եղանակն արդեն կիրառվել է այլ տեղակայումների դեպքում, մասնավորապես` գլխի և պարանոցի վրա։ Այլ հայտնի ճառագայթումներից գլխավոր տարբերությունն այն է, որ ալֆա-մասնիկները ո՛չ միայն ոչնչացնում են ուռուցքը, այլ նաև նպաստում են իմունային համակարգի պաշտպանական հատկությունների առաջացմանը», - ասվում է հաղորդագրության մեջ։


«Այս տեղակայման վրա մեթոդն առաջին անգամ է կիրառվում։ Մենք հույս ունենք, որ դա թույլ կտա ո՛չ միայն փրկել կրծքագեղձի բարձիթողի քաղցկեղով հիվանդների կյանքը, այլ նաև կկանխի այնպիսի դաժան հիվանդության զարգացմանը, ինչպիսին ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն է»,- վիրահատությունից առաջ հայտարարեց մեթոդի հեղինակ պրոֆեսոր Իոնա Քեյսարին  (Իսրայել)։


Ա.Ֆ. Ցիբայի անվան ճառագայթաբանության բժշկական ազգային կենտրոնի կազմի մեջ մտնող Բրախիթերապիայի կենտրոնի երեք ռուս բժիշկներ նույնպես մասնակցեցին վիրահատությանը, որը տևել է չորս ժամ և անցել է արդյունավետ։ Երկու շաբաթ հետո բժիշկները կհանեն ինտրոդյուսերները, որոնք ապահովում են հիվանդի ուռուցքի մեջ ալֆա-մասնիկների մուտքը։  "Մնացածը պետք է օրգանիզմն ինքնուրույն անի. ստեղծի պաշտպանական մեխանիզմներ՝ հեռավոր մետաստազների դեմ պայքարելու համա», - հստակեցվում է հաղորդագրության մեջ։

 

 

Յուրահատուկ վիրահատությունն իրականացրած բժիշկների թիմը

 

Լուրեր, հայտարարություններ
Ուռուցքբանության ազգային կենտրոնը նոր շունչ է ստանում (վիդեո) 10.08.2020

Կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի խոսքով` ՈՒԱԿ-ի շենքը կառուցվել է 1980-ականներին, և կային բաժանմունքներ, որոնք այդ ժամանակվանից ի վեր չէին վերանորոգվել։ Այժմ կենտրոնում արդիականցվում են բժշկական սարքերը, մեծ թափով իրականացվում են վերանորոգման աշխատանքներ:

Ուռուցքբանության ազգային կենտրոնում շարունակվում են բարեփոխումները 07.08.2020

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կարելի է համարել առանցքայիններից մեր մյուս բժշկական կենտրոնների մեջ, որովհետև շատ կարևոր ուղղություն է առաջնորդում: Ուռուցքաբանությունը, որպես ուղղություն, զարգացնելու ենք, որը բերելու է բազմաթիվ փրկված կյանքերի և վերականգնված առողջությունների: Այսպիսով` հաջողություններ կունենանք բազմաթիվ կյանքեր փրկելու տեսքով:

Նոր որակ՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ախտորոշիչ ծառայությունում 06.08.2020

Սա ևս մեկ կարևոր քայլ է ՈՒԱԿ-ի համար, որը ստեղծվելուց կրել է Ռենտգենաբանության և ռադիոլոգիայի ինստիտուտ անվանումը և միշտ հայտնի է եղել իր բարձրակարգ ռենտգենաբաններով։ Այսուհետ մեր անվանի մասնագետները կաշխատեն ժամանակակից ռենտգենաբանության պահանջներին համահունչ։

Հաճախ տրվող հարցեր