Նորություններ
Ճապոնիայում արյան կաթիլի միջոցով 99% ճշտությամբ կարող են որոշել քաղցկեղի 13 տեսակ
Ճապոնիայում արյան կաթիլի միջոցով 99% ճշտությամբ կարող են որոշել քաղցկեղի 13 տեսակ
05.12.2019

Ախտորոշման հիմքում ՌՆԹ չկոդավորված փոքր մոլեկուլների տեսակների և խտության որոշումն է։

Toshiba ընկերությունը մշակել է քաղցկեղային հիվանդությունների ախտորոշման մեթոդ, որը հնարավորություն է տալիս արյան հետազոտությամբ որոշել այդ հիվանդության առկայությունը 99% ճշգրտությամբ։ Այս մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ։


Ախտորոշման վերոնշյալ եղանակի հիմքում ՌՆԹ փոքր չկոդավորվող մոլեկուլների տեսակների և խտության որոշումն է, որոնք արյան մեջ անջատվում են քաղցկեղային բջիջների կողմից։ Հետազոտության իրականացման համար պահանջվում է  արյան ընդամենը մեկ կաթիլ և մոտավորապես երկու ժամ ժամանակ։ Հատուկ դրա համար ընկերությունը ստեղծել է շարժական սարք՝ ներկառուցված ախտորոշիչ միկրոհամակարգով (չիպով)։


Թեստը հնարավորություն է տալիս որոշել քաղցկեղի 13 տեսակ, այդ թվում` ստամոքսի, կրծքագեղձի, լյարդի, կերակրափողի, ենթաստամոքսային գեղձի, աղիների, միզապարկի և այլն։ Այն կիրառելի է նույնիսկ հիվանդության ամենավաղ շրջանում, նշում են Toshiba-ում։ Ընկերությունը հույս ունի, որ մի քանի տարի անց, անհրաժեշտ փորձարկումների ցիկլի ավարտից հետո, ախտորոշման նոր եղանակը կկիրառվի ամենուր։


Ճապոնիայում վերջին տարիներին քաղցկեղով հիվանդների թվի աճի ֆոնին սկսել են ակտիվորեն ուսումնասիրել ուռուցքի դեմ պայքարի նոր եղանակները։ Առաջին հերթին, դրանք վերաբերում են ախտորոշման եղանակների կատարելագործմանը, որոնք հնարավորություն են տալիս հիվանդությունը հայտնաբերել վաղ շրջանում։ Այդ պատճառով աստիճանաբար առավել լայն է կիրառություն է ստանում արհեստական ինտելեկտը։


Սկզբնաղբյուր. ТАСС

 

 

Լուրեր, հայտարարություններ
«Դա կարող էր վերջ տալ իմ կյանքին»․ 20-ամյա ֆուտբոլիստը պատմել է քաղցկեղի դեմ պայքարի մասին 30.05.2020

«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտնել է պաշտպան Մաքս Թեյլորի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Ֆուտբոլիստը ակումբի համակարգում է 14 տարեկանից, բայց դեռ ոչ մի անգամ չի խաղացել...

Մեզի մուգ գույնը կարող է վկայել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին 29.05.2020

Վաղ փուլերում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը սովորաբար իրեն զգացնել չի տալիս: Սակայն, ինչպես քաղցկեղի այլ տեսակների, այնպես էլ այս քաղցկեղի ժամանակին ախտորոշումն անչափ կարևոր է բուժման...

ՈՒԱԿ-ն աշխատանքի է հրավիրում բուժքույրերի և մայրապետերի 29.05.2020

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը աշխատանքի է հրավիրում բուժքույրերի և մայրապետերի։ Ցանկացողները կարող են ինքնակենսագրական ուղարկել...

Հաճախ տրվող հարցեր