Նորություններ
Հակապատվաստումային շարժումների միակ զենքը տարակուսանքի մթնոլորտն է․ Fidec-ի մասնագետներն այցելել են ՈՒԱԿ
Հակապատվաստումային շարժումների միակ զենքը տարակուսանքի մթնոլորտն է․ Fidec-ի մասնագետներն այցելել են ՈՒԱԿ
09.12.2019

Տարբեր երկրներում (այդ թվում՝ Հայաստանում) իրականցված հետազոտությունները ցույց են տալիս, որ «պատվաստվել, թե՝ ոչ», որոշման վրա մեծավ մասամբ ազդում են բժիշկները։ Ընդ որում, պարտադիր չէ, որ նրանք անմիջական կապ ունենան իմունիզացիայի հետ։ Դա կարող է լինել ծանոթ, բարեկամ, կամ` պարզապես բժիշկ, որին վստահում են։


Այդ իսկ պատճառով Fidec հիմնադրամը ՄՊՎ դեմ պատվաստման վերաբերյալ իրազեկման արշավ է սկսել հայաստանյան բժիշկների շրջանում, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հուժկու հակապատվաստումային արշավը, որն ուղեկցեց գարդասիլ պատվաստանյութի ներդրմանը Հայաստանում, կասկածներ է հարուցել նաև բժիշկների շրջանում։ Ինչպես նշեց համաճարակաբան Արման Բադալյանը, ոմանք «կուլ տվեցին» հակապատվաստումային ապատեղեկատվության «խայծը»։

 


Իհարկե՛, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկներին, որոնց հետ հանդիպում էին կազմակերպել Fidec անդամները, պետք չէր բացատրել, թե ի՞նչ է մարդու պապիլոմավիրուսը, և ի՞նչ նշանակություն ունի այդ վիրուսից պաշտպանությունը։ Նրանք ամեն օր իրենց բժշկական պրակտիկայում տեսնում են այդ վիրուսով վարակման հետևանքները՝ պապիլոմայից մինչև քաղցկեղ։ ՈՒԱԿ-ում գործունեություն ծավալող բժիշկներին առավել հետաքրքրում էին մարտավարական հարցեր, օրինակ, սքրինինգային հետազոտությունների և իմունիզացիայի զուգակցումը, մեծահասակների պատվաստման արդյունավետությունը, ինչպես նաև, թե որն է հակապատվաստումային շարժումների հաջողության բանալին։

 


«Այսօր աշխարհում հակապատվաստումային շարժումները ոչինչ չեն ապացուցել։ Նրանց միակ զենքն այն է, որ ստեղծում են տարակուսանքի մթնոլորտ», - իր ելույթում նշեց Արման Բադալյանը, հավելելով, որ նրանք հղում են անում VAERS համակարգին` առանց բացատրելու, թե ինչ է վիճակագրությունը, և դրանից հետո մասնագետը որքան էլ փորձի ծնողին բացատրել, որ կա ապացուցողական բժշկություն, միևենույն է, ծնողն արդեն բացասաբար է տրամադրված։


Իմունոլոգ Սևան Իրիցյանը և գինեկոլոգ Շուշանիկ Գրիգորյանն իրենց ելույթներում ներկայացրեցին ապացույցներ, որ ՄՊՎ դեմ պատվաստանյութին մեղսագրվող մեղքերը (անպտղություն, աուտոիմունային հիվանդություններ, չապացուցված արդյունավետություն) մտացածին են։

 

 

 

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր