Նորություններ
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մի շարք ներկա և նախկին աշխատակիցներ պարգևատրվեցին հատուկ մեդալներով
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մի շարք ներկա և նախկին աշխատակիցներ պարգևատրվեցին հատուկ մեդալներով
28.12.2019

Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մի շարք ներկա և նախկին աշխատակիցներ ամանորյա միջոցառման ժամանակ պարգևատրվեցին հատուկ մեդալներով՝ երկարամյա անձնվեր աշխատանքի և ուռուցքաբանության ոլորտի զարգացման համար։

 

Մասնավորապես, «Ուռուցքաբանության ոլորտի զարգացման համար» մեդալներով պարգևատրվեցին կենտրոնի նախկին տնօրեններ՝ Լևոն Նիկիտայի Մկրտչյանը, Վալերի Սուրենի Բարսեղյանը, Հայրապետ Մեսրոպի Գալստյանը և Արմեն Հովհաննեսի Տանանյանը։

 

Ընդունարանի բժիշկ, նախկինում ընդունարանի վարիչ Ալլա Վիրաբի Սմբատյանը, Օնկոգինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ Գագիկ Արամի Ջիլավյանը,  Կենտրոնի հնաբնակներ՝ ռենտգենաբաններ Ցոլակ Արամի Դանիելյանն ու Կոնստանտին Բարդուղիմեոսի Ֆանարջյանը, Ճառագայթային բաժանմունքի նախկին վարիչ, երջանկահիշատակ Սամվել Կարապետի Քարամյանը, փոխտնօրեն Գագիկ Կարապետի Բազիկյանը, պաթոմորֆոլոգ, նախկինում պաթոմորֆոլոգիայի բաժանմունքի վարիչ Սվետլանա Իվանի Դավթյանը, քիմիաթերապիայի բաժանմունքի նախկին ղեկավար Լիդիա Գեորգիի Հայրապետյանը, Ոսկրային պաթոլոգիայի կենտրոնի հիմնադիր Սերգեյ Գրիգորիի Սեինյանը, Ռադիոգինեկոլոգիայի բաժանմունքի նախկին ղեկավար Ալինա Գուրգենի Խանգելդյանը և վիրաբույժ, Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի նախկին ղեկավար Ռաֆիկ Գուրգենի Սարգսյանը վաղուց են ստացել «անվանի ուռուցքաբանի» կոչումը, և նրանց նույնանուն մեդալների շնորհումն ուղղակի փաստի արձանագրում էր։

 

Սրտանց շնորհավորում ենք բոլոր մեդալակիրներին։ Շնորհավորում ենք մեր բոլոր աշխատակիցների գալիք Նոր տարին և Սուրբ Ծնունդը։
















Լուրեր, հայտարարություններ
«Դա կարող էր վերջ տալ իմ կյանքին»․ 20-ամյա ֆուտբոլիստը պատմել է քաղցկեղի դեմ պայքարի մասին 30.05.2020

«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտնել է պաշտպան Մաքս Թեյլորի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Ֆուտբոլիստը ակումբի համակարգում է 14 տարեկանից, բայց դեռ ոչ մի անգամ չի խաղացել...

Մեզի մուգ գույնը կարող է վկայել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին 29.05.2020

Վաղ փուլերում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը սովորաբար իրեն զգացնել չի տալիս: Սակայն, ինչպես քաղցկեղի այլ տեսակների, այնպես էլ այս քաղցկեղի ժամանակին ախտորոշումն անչափ կարևոր է բուժման...

ՈՒԱԿ-ն աշխատանքի է հրավիրում բուժքույրերի և մայրապետերի 29.05.2020

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը աշխատանքի է հրավիրում բուժքույրերի և մայրապետերի։ Ցանկացողները կարող են ինքնակենսագրական ուղարկել...

Հաճախ տրվող հարցեր