Ընդհանուր, մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունք

 

Ընդհանուր ուռուցքաբանություն

 

Մասնագիտական գործունեության շրջանակներն ընդգրկում են ժամանակակից ուռուցքաբանության այնպիսի ոլորտները, ինչպիսիք են` ընդհանուր, որովայնային, կրծքագեղձի, վահանաձև գեղձի և դիմածնոտային տեղակայումների ուռուցքները: Իրականացվում են ժամանակակից ուռուցքաբանությունում ընդունված վիրահատական բուժման բոլոր ծավալները: Կլինիկայում մեր կողմից մշակվում և  ներդրվում են  տարբեր տեղակայումների չարորակ ուռուցքներով հիվանդների ախտորոշման, զուգակից և համալիր բուժման նոր եղանակներ, որոնք էապես բարելավում են բուժման մոտակա և հեռավոր արդյունքները: Իրականացվում են խորհրդատվություններ ՀՀ բոլոր մարզերում և Արցախի Հանրապետությունում:

 

Ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունք. Մ․ Կոստանյան

  Ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունք. Մ․ Կոստանյան

 
Ուսուցում


Բաժանմունքում իրականացվում է կլինիկական օրդինատորների հետդիպլոմային եռամյա կրթություն` «Ուռուցքաբանություն» մասնագիտությամբ, ինչպես նաև ուռուցքաբանների, վիրաբույժների, ընտանեկան բժիշկների, բուժքույրերի 1-7 շաբաթական թեմատիկ վերապատրաստում:


ՈՒսուցումն իրականացվում է 3 տարի տևողությամբ, հատուկ մշակված ծրագրով:


Ծրագիրը ներառում է տեսական գիտելիքների և գործնական հմտությունների ուսուցում.

 

     

դասախոսություններ` ուռուցքաբանության բոլոր ոլորտների վերաբերյալ,

      գործնական և սեմինար դասընթացներ,
     

մասնակցություն հիվանդների գործնական վարմանը` կլինիկական օրդինատուրայի ղեկավարի հսկողությամբ,

     

մասնակցություն վիրահատություններին:

 

Գիտահետազոտական աշխատանքներ

 

Գիտահետազոտական աշխատանքները և հետազոտություններն իրականացվում են ուռուցքաբանության զանազան ուղղություններով: Աշխատանքները կատարվում են տարբեր տեղակայումների չարորակ նորագոյացություններով հիվանդների ախտորոշման, բուժման և կանխարգելման արդյունքների բարելավման ուղղությամբ:

 

 

Ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունք. Հ․ Հակոբյան   Ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունք. Հ․ Հակոբյան

 

Քիթ-կոկորդ-ականջ ուռուցքբանություն


Բաժանումնքում յուրաքանչյուր տարի բուժօգնություն է ստանում ավելի քան 450 հիվանդ: Բաժանմունքի մասնագետների կողմից իրականացվում են քիթ-կոկրդ-ականջ (ՔԿԱ) օրգանների, դեմքի և պարանոցի բարորակ ու չարորակ նորագոյացությունների, ինչպես նաև ոչ ուռուցքային բնույթի ախտահարումների դեպքում անհրաժեշտ, ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող ախտորոշիչ, վիրաբուժական և ոչ վիրահատական միջամտություններ,  ինչպես նաև, բուժման ամբողջ ընթացքում և դրա  ավարտից հետո, շարունակական (դիսպանսեր) հսկողություն:

 

       

Բաժանմունքում իրականացվող ախտորոշիչ միջոցառումները ներառում են.

      քթի և հարակից խոռոչների նորագոյացությունների բիոպսիա՝ էնդոնազալ և բաց եղանակներով (տեղային և ընդհանուր) անզգայացմամբ,
     

ըմպանի գոյացությունների բիոպսիա,

      կոկորդի նորագոյացությունների բիոպսիա՝ ներկոկորդային (տեղային անզգայացմամբ) և բաց եղանակներով (ընդհանուր անզգայացմամբ),
      պարանոցի նորագոյացությունների բիոպսիա`բարակ ասեղային և/կամ բաց բիոպսիայի եղանակով:
         
        Կենտրոնում իրականացվում են նաև ՔԿԱ օրգանների ախտաբանությամբ հիվանդների ախտորոշման, բուժման ու հետագա հսկողության կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պարակլինիկական հետազոտությունները, այդ թվում.
      քթի, հարակից խոռոչների, պարանոցի համակարգչային շերտագրում (անհրաժեշտության դեպքում՝ ներերակային կոնտրաստավորմամբ),
      պարանոցի օրգանների և նորագոյացությունների ուլտրաձայնային հետազոտություն,
      պարանոցի անոթների դուպլեքս հետազոտություն,
      նորագոյացությունների պունկտատների և բիոպտատների մորֆոլոգիական՝ բջջաբանական, հյուսվածքաբանական և իմունահյուսվածքաքիմիական հետազոտություններ:

 

Քիթ-կոկորդ-ականջ ուռուցքբանություն․ Ա․ Զարգարյան   Քիթ-կոկորդ-ականջ ուռուցքբանություն․ Ա․ Զարգարյան   Քիթ-կոկորդ-ականջ ուռուցքբանություն․ Ա․ Պողոսյան

 

         
       

Բաժանմունքում իրականացվող վիրահատական միջամտությունները ներառում են.


      վիրահատություններ` քթի և հարակից խոռոչների բարորակ և չարորակ նորագոյացությունների դեպքերում.
        գոյացությունների էնդոնազալ հեռացում,
        ռինոտոմիա` ըստ Մուրի և Դենկերի,
        հայմորոտոմիա` ըստ Կադուիլ-Լյուքի,
        ֆրոնտոտոմիա,
        պատանեկան անգիոֆիբրոմաների հեռացում,
      տոնզիլէկտոմիա, ֆարինգոտոմիա՝ ըմպանի ուռուցքների հեռացմամբ, բաց եղանակով
      վիրահատություններ` կոկորդի նորագոյացությունների ժամանակ,
        ձայնալարերի գոյացությունների հեռացում` էնդոլարինգեալ եղանակով (առանց արտաքին կտրվածքի)` տեղային կամ ընդհանուր անզգայացմամբ,
        թիրեոտոմիա. ձայնալարերի ուռուցքների հեռացում` բաց վիրահատական եղանակով,
        կոկորդի մասնահատում,
        կոկորդի արմատական հեռացում,
      վիրահատություններ պարանոցի միջային և կողմնային կիստաների, պարանոցի ավշահանգույցների մետաստատիկ ախտահարումների կապակցությամբ, այդ թվում` պարանոցի արմատական և սելեկտիվ լիմֆոդիսեկցիաներ,
        շնչափողի մասնահատում,
        վիրահատություններ ականջախեցու, արտաքին լսողական անցուղու, արտաքին քթի մաշկի նորագոյացությունների ժամանակ,
        տրախեոտոմիա՝ կոկորդի և վահանագեղձի տարաբնույթ ախտաբանությամբ պայմանավորված դժվարաշնչությունների ժամանակ:

 

ՔԿԱ օրգանների չարորակ նորագոյացությունների դեպքում հաճախ պահանջվում է համակցված բուժում, ինչի լիարժեք հնարավորությունները կան ՈՒԱԿ-ում:

 

 

Գնացուցակ
Մեր մասնագետները
Լուրեր, հայտարարություններ
Ուռուցքբանության ազգային կենտրոնը նոր շունչ է ստանում (վիդեո) 10.08.2020

Կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի խոսքով` ՈՒԱԿ-ի շենքը կառուցվել է 1980-ականներին, և կային բաժանմունքներ, որոնք այդ ժամանակվանից ի վեր չէին վերանորոգվել։ Այժմ կենտրոնում արդիականցվում են բժշկական սարքերը, մեծ թափով իրականացվում են վերանորոգման աշխատանքներ:

Ուռուցքբանության ազգային կենտրոնում շարունակվում են բարեփոխումները 07.08.2020

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կարելի է համարել առանցքայիններից մեր մյուս բժշկական կենտրոնների մեջ, որովհետև շատ կարևոր ուղղություն է առաջնորդում: Ուռուցքաբանությունը, որպես ուղղություն, զարգացնելու ենք, որը բերելու է բազմաթիվ փրկված կյանքերի և վերականգնված առողջությունների: Այսպիսով` հաջողություններ կունենանք բազմաթիվ կյանքեր փրկելու տեսքով:

Նոր որակ՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ախտորոշիչ ծառայությունում 06.08.2020

Սա ևս մեկ կարևոր քայլ է ՈՒԱԿ-ի համար, որը ստեղծվելուց կրել է Ռենտգենաբանության և ռադիոլոգիայի ինստիտուտ անվանումը և միշտ հայտնի է եղել իր բարձրակարգ ռենտգենաբաններով։ Այսուհետ մեր անվանի մասնագետները կաշխատեն ժամանակակից ռենտգենաբանության պահանջներին համահունչ։

Հաճախ տրվող հարցեր