Ընդհանուր, մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունք

 

 Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության բաժանմունք

 

Մանկական ուռուցքաբանության բաժանմունքն ինքնուրույն գործում է 1994 թվականի հունիսից: Բաժանմունքն ունի 30 մահճակալ: Մինչ այդ` 1983 թվականից, 20 մահճակալով, մանկական ուռուցքաբանության բաժանմունքը գործել է ՈՒԱԿ-ի Էնդոկրինալոգիայի բաժանմունքին կից: Բաժանմունքում կատարվում է երեխաների լիարժեք և վերջնական ախտորոշում, համալիր բուժում:


Երեխաների մոտ ավելի հաճախ հանդիպում են հետևյալ չարորակ գոյացությունները.

 

Հոջկինի և ոչ հոջկինյան լիմֆոմաներ,

ոսկրային սարկոմաներ,
Վիլմսի ուռուցք, հերմինոգեն ուռուցքներ,

նեյրոբլաստոմա,

փափուկ հյուսվածքային սարկոմաներ,

գլխուղեղի ուռուցք,

ռետինոբլաստոմա:

 

Բաժանմունք դիմող հիվանդների մոտ բարորակ ուռուցքներից ավելի հաճախ հանդիպում են հեմանգիոմաներով դեպքերը:

 

Վ.Ա. ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն. Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունք   Վ.Ա. ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն. Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունք   Վ.Ա. ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն. Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունք   Վ.Ա. ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն. Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունք


Կիրառվում են հեմանգիոմաների հետևյալ բուժման մեթոդները.

 

վիրահատություն,

էլեկտրոհեռացում,
կրիոթերապիա, հորմոնաթերապիա:

սկլերոզացնող բուժում,

   

 

Վ.Ա. ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն. Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունք   Վ.Ա. ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն. Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունք   Վ.Ա. ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն. Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունք   Վ.Ա. ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն. Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունք

 

Մեծահասակների մոտ առավել հաճախ հանդիպում են հետևյալ ուռուցքները.

 

կրծքագեղձի քաղցկեղ,

Ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունք. Հ․ Սարգսյան
ձվարանների քաղցկեղ,

արգանդի վզիկի  քաղցկեղ,                                                       

ստամոքս-աղիքային համակարգի ուռուցքներ,
թոքի քաղցկեղ,
լիմֆոմաներ և այլն:
Ժամանակ առ ժամանակ բաժանմունքի բժիշկները մասնակցում են բժշկական սեմինարների, կոնֆերանսների ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ` արտերկրում, որտեղ ծանոթանում են ուռուցքաբանության բնագավառում բուժման և կանխարգելման արդի մեթոդներին: Բուժանձնակազմը զինված է բարձր մասնագիտական, մարդասիրական, հոգեբանական ունակություններով:

 

Ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունք

 

Մասնագիտական գործունեության շրջանակներն ընդգրկում են ժամանակակից ուռուցքաբանության այնպիսի ոլորտները, ինչպիսիք են` ընդհանուր, որովայնային, կրծքագեղձի, վահանաձև գեղձի և դիմածնոտային տեղակայումների ուռուցքները: Իրականացվում են ժամանակակից ուռուցքաբանությունում ընդունված վիրահատական բուժման բոլոր ծավալները: Կլինիկայում մեր կողմից մշակվում և  ներդրվում են  տարբեր տեղակայումների չարորակ ուռուցքներով հիվանդների ախտորոշման, զուգակից և համալիր բուժման նոր եղանակներ, որոնք էապես բարելավում են բուժման մոտակա և հեռավոր արդյունքները: Իրականացվում են խորհրդատվություններ ՀՀ բոլոր մարզերում և Արցախի Հանրապետությունում:

 

Ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունք. Մ․ Կոստանյան

  Ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունք. Մ․ Կոստանյան

 
Ուսուցում


Բաժանմունքում իրականացվում է կլինիկական օրդինատորների հետդիպլոմային եռամյա կրթություն` «Ուռուցքաբանություն» մասնագիտությամբ, ինչպես նաև ուռուցքաբանների, վիրաբույժների, ընտանեկան բժիշկների, բուժքույրերի 1-7 շաբաթական թեմատիկ վերապատրաստում:


ՈՒսուցումն իրականացվում է 3 տարի տևողությամբ, հատուկ մշակված ծրագրով:


Ծրագիրը ներառում է տեսական գիտելիքների և գործնական հմտությունների ուսուցում.

 

     

դասախոսություններ` ուռուցքաբանության բոլոր ոլորտների վերաբերյալ,

      գործնական և սեմինար դասընթացներ,
     

մասնակցություն հիվանդների գործնական վարմանը` կլինիկական օրդինատուրայի ղեկավարի հսկողությամբ,

     

մասնակցություն վիրահատություններին:

 

Գիտահետազոտական աշխատանքներ

 

Գիտահետազոտական աշխատանքները և հետազոտություններն իրականացվում են ուռուցքաբանության զանազան ուղղություններով: Աշխատանքները կատարվում են տարբեր տեղակայումների չարորակ նորագոյացություններով հիվանդների ախտորոշման, բուժման և կանխարգելման արդյունքների բարելավման ուղղությամբ:

 

 

Ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունք. Հ․ Հակոբյան   Ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունք. Հ․ Հակոբյան

 

Քիթ-կոկորդ-ականջ ուռուցքբանության բաժանմունք


Բաժանումնքում յուրաքանչյուր տարի բուժօգնություն է ստանում ավելի քան 450 հիվանդ: Բաժանմունքի մասնագետների կողմից իրականացվում են քիթ-կոկրդ-ականջ (ՔԿԱ) օրգանների, դեմքի և պարանոցի բարորակ ու չարորակ նորագոյացությունների, ինչպես նաև ոչ ուռուցքային բնույթի ախտահարումների դեպքում անհրաժեշտ, ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող ախտորոշիչ, վիրաբուժական և ոչ վիրահատական միջամտություններ,  ինչպես նաև, բուժման ամբողջ ընթացքում և դրա  ավարտից հետո, շարունակական (դիսպանսեր) հսկողություն:

 

       

Բաժանմունքում իրականացվող ախտորոշիչ միջոցառումները ներառում են.

      քթի և հարակից խոռոչների նորագոյացությունների բիոպսիա՝ էնդոնազալ և բաց եղանակներով (տեղային և ընդհանուր) անզգայացմամբ,
     

ըմպանի գոյացությունների բիոպսիա,

      կոկորդի նորագոյացությունների բիոպսիա՝ ներկոկորդային (տեղային անզգայացմամբ) և բաց եղանակներով (ընդհանուր անզգայացմամբ),
      պարանոցի նորագոյացությունների բիոպսիա`բարակ ասեղային և/կամ բաց բիոպսիայի եղանակով:
         
        Կենտրոնում իրականացվում են նաև ՔԿԱ օրգանների ախտաբանությամբ հիվանդների ախտորոշման, բուժման ու հետագա հսկողության կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պարակլինիկական հետազոտությունները, այդ թվում.
      քթի, հարակից խոռոչների, պարանոցի համակարգչային շերտագրում (անհրաժեշտության դեպքում՝ ներերակային կոնտրաստավորմամբ),
      պարանոցի օրգանների և նորագոյացությունների ուլտրաձայնային հետազոտություն,
      պարանոցի անոթների դուպլեքս հետազոտություն,
      նորագոյացությունների պունկտատների և բիոպտատների մորֆոլոգիական՝ բջջաբանական, հյուսվածքաբանական և իմունահյուսվածքաքիմիական հետազոտություններ:

 

Քիթ-կոկորդ-ականջ ուռուցքբանություն․ Ա․ Զարգարյան   Քիթ-կոկորդ-ականջ ուռուցքբանություն․ Ա․ Զարգարյան   Քիթ-կոկորդ-ականջ ուռուցքբանություն․ Ա․ Պողոսյան

 

         
       

Բաժանմունքում իրականացվող վիրահատական միջամտությունները ներառում են.


      վիրահատություններ` քթի և հարակից խոռոչների բարորակ և չարորակ նորագոյացությունների դեպքերում.
        գոյացությունների էնդոնազալ հեռացում,
        ռինոտոմիա` ըստ Մուրի և Դենկերի,
        հայմորոտոմիա` ըստ Կադուիլ-Լյուքի,
        ֆրոնտոտոմիա,
        պատանեկան անգիոֆիբրոմաների հեռացում,
      տոնզիլէկտոմիա, ֆարինգոտոմիա՝ ըմպանի ուռուցքների հեռացմամբ, բաց եղանակով
      վիրահատություններ` կոկորդի նորագոյացությունների ժամանակ,
        ձայնալարերի գոյացությունների հեռացում` էնդոլարինգեալ եղանակով (առանց արտաքին կտրվածքի)` տեղային կամ ընդհանուր անզգայացմամբ,
        թիրեոտոմիա. ձայնալարերի ուռուցքների հեռացում` բաց վիրահատական եղանակով,
        կոկորդի մասնահատում,
        կոկորդի արմատական հեռացում,
      վիրահատություններ պարանոցի միջային և կողմնային կիստաների, պարանոցի ավշահանգույցների մետաստատիկ ախտահարումների կապակցությամբ, այդ թվում` պարանոցի արմատական և սելեկտիվ լիմֆոդիսեկցիաներ,
        շնչափողի մասնահատում,
        վիրահատություններ ականջախեցու, արտաքին լսողական անցուղու, արտաքին քթի մաշկի նորագոյացությունների ժամանակ,
        տրախեոտոմիա՝ կոկորդի և վահանագեղձի տարաբնույթ ախտաբանությամբ պայմանավորված դժվարաշնչությունների ժամանակ:

 

ՔԿԱ օրգանների չարորակ նորագոյացությունների դեպքում հաճախ պահանջվում է համակցված բուժում, ինչի լիարժեք հնարավորությունները կան ՈՒԱԿ-ում:

 

 

Գնացուցակ
Մեր մասնագետները
Լուրեր, հայտարարություններ
«ՍԹԻՎ ՋՈԲՍԸ ԵԿԱՎ ՇԱՏ ՈՒՇ»․ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԲԺԻՇԿԸ՝ APPLE-Ի ՀԻՄՆԱԴՐԻ, ՔԱՂՑԿԵՂԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ 03.06.2020

Ըստ Դևիդ Ագուսի, «քաղցկեղը բայ է, ոչ թե գոյական»։ «Դա մի բան է, որը մարմինն անում է, դա պրոցես է։ Մարմինը ոչ թե ստանում է քաղցկեղ, այլ արտադրում է այն»։

«Դա կարող էր վերջ տալ իմ կյանքին»․ 20-ամյա ֆուտբոլիստը պատմել է քաղցկեղի դեմ պայքարի մասին 30.05.2020

«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտնել է պաշտպան Մաքս Թեյլորի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Ֆուտբոլիստը ակումբի համակարգում է 14 տարեկանից, բայց դեռ ոչ մի անգամ չի խաղացել...

Մեզի մուգ գույնը կարող է վկայել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին 29.05.2020

Վաղ փուլերում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը սովորաբար իրեն զգացնել չի տալիս: Սակայն, ինչպես քաղցկեղի այլ տեսակների, այնպես էլ այս քաղցկեղի ժամանակին ախտորոշումն անչափ կարևոր է բուժման...

Հաճախ տրվող հարցեր