Այսօր Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հրաժեշտ տվեցին վաստակավոր հանգստի անցնող մի շարք աշխատակիցների։
Երկար տարիներ Կենտրոնին բարձր որակի մասնագիտական ծառայություններ մատուցած ընդունարանի բժիշկ Ալլա Վիրաբի Սմբատյանին, բժիշկ-լաբորանտներ Ժաննա Եղիազարի Գյուլամիրյանին, Օֆելիա Լազարի Խաչատրյանին, քիմիաթերապևտ Կարինե Կոնստանտինի Կոստանյանին, գիտքարտուղար Էմմա Աշոտի Մովսեսովային և անվտանգության ինժեներ Սլավիկ Լևոնի Հայրապետյանին երախտիքի խոսքով հրաժեշտ տվեցին տնօրեն Նարեկ Մանուկյանը, փոխտնօրեններ Գագիկ Բազիկյանը և Արամ Ջիլավյանը, վարչական խորհրդի նախագահ Հայրապետ Գալստյանը։
ՈւԱԿ ողջ անձնակազմը մաղթում է նրանց առողջություն և երկար տարիների կյանք։