Նորություններ
Քաղցկեղը հաղթահարած վեցամյա տղային դպրոցում դիմավորել են ծափահարություններով
Քաղցկեղը հաղթահարած վեցամյա տղային դպրոցում դիմավորել են ծափահարություններով
16.01.2020

Վեցամյա Ջոն Օլիվեր Զիպեյը երեք տարի պայքարել է լեյկեմիայի (արյան քաղցկեղի) դեմ, և բոլորովին վերջերս՝ կաթոլիկ Սուրբ Ծննդից երկու օր անց ավարտել է քիմիաթերապիայի վերջին փուլը։ Այս շաբաթ տղան վերադարձել է Նյուբերիի (Օհայո նահանգ) Սուրբ Հեղինեի կաթոլիկ դպրոց, որտեղ համադասարանցիները նրան ծափահարություններով են դիմավորել, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։


«Ծնողը միշտ ուզում է, որ իր երեխան նորմալ մանկություն ունենա, - ասում է երեխայի մայրը՝ Մեգանը։ - Որ նա դրսում խաղա և զվարճանա։

 

Մինչ օրս նա կարծես պարկի մեջ լիներ, այնպես որ մենք անհամբեր սպասում ենք, թե ինչ կլինի հետո։ Մենք երջանիկ ենք, որ մեր փոքրիկը կրկին մեզ հետ է»։

 

Ջոնի՝ քաղցկեղի դեմ պայքարին նվիրված ֆեյսբուքյան էջում կինը հուզիչ գրառում է կատարել․ «Մենք մեր կյանքի նոր գլուխ ենք սկսում, հասկանալով, թե որքան հաջողակ ենք մենք, և որքան փխրուն է կյանքը։ Այս ճամփորդությունը բացեց մեր աչքերը, մենք տեսանք որքան բարի, կարեկից և հոգատար են մեզ շրջապատող մարդիկ։ Առանց Ձեզ մենք չէինք հաղթահարի այս ամենը»։

 

 

 

 

Լուրեր, հայտարարություններ
«Դա կարող էր վերջ տալ իմ կյանքին»․ 20-ամյա ֆուտբոլիստը պատմել է քաղցկեղի դեմ պայքարի մասին 30.05.2020

«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտնել է պաշտպան Մաքս Թեյլորի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Ֆուտբոլիստը ակումբի համակարգում է 14 տարեկանից, բայց դեռ ոչ մի անգամ չի խաղացել...

Մեզի մուգ գույնը կարող է վկայել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին 29.05.2020

Վաղ փուլերում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը սովորաբար իրեն զգացնել չի տալիս: Սակայն, ինչպես քաղցկեղի այլ տեսակների, այնպես էլ այս քաղցկեղի ժամանակին ախտորոշումն անչափ կարևոր է բուժման...

ՈՒԱԿ-ն աշխատանքի է հրավիրում բուժքույրերի և մայրապետերի 29.05.2020

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը աշխատանքի է հրավիրում բուժքույրերի և մայրապետերի։ Ցանկացողները կարող են ինքնակենսագրական ուղարկել...

Հաճախ տրվող հարցեր