Նորություններ
ՈՒԱԿ-ն ընդունում է հայտեր «Ուռուցքաբանության և կլինիկական բժշկության Եվրասիական ամսագրի» հերթական համարում տպագրվելու համար
ՈՒԱԿ-ն ընդունում է հայտեր «Ուռուցքաբանության և կլինիկական բժշկության Եվրասիական ամսագրի» հերթական համարում տպագրվելու համար
21.01.2020

Հարգելի գործընկերներ,


Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային կենտրոնը տպագրման է պատրաստում «Ուռուցքաբանության և կլինիկական բժշկության Եվրասիական ամսագրի» հերթական՝ 2020 թվականի գարնանային համարը:


Գիտական հոդվածներ ներկայացնելու բոլոր ցանկացողներին խնդրում ենք հայտ ներկայացնել խմբագրական խորհրդին․գլխավոր խմբագրի տեղակալ, ՈւԱԿ գլխավոր բժիշկ Արթուր Ավետիսյանին՝ e-mail: avetisyandoc@gmail.com, հեռ. +374-91-32-45-25:


Հոդվածների ձևավորման կանոններին կարող եք ծանոթանալ մեր կենտրոնի կայքում http://www.oncology.am/uploades/%D5%80%D5%B8%D5%A4%D5%BE%D5%A1%D5%AE%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%B1%D6%87%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6%20%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8.pdf կամ կապ հաստատել խմբագրական խորհրդի նախագահի հետ վերը նշված կոնտակտներով:


Հոդվածների ներկայացման վերջնաժամկետն է՝ 2020թ մարտի 15-ը.:


Ամսագրում հրապարակման նպատակով ընդունվում են հոդվածներ` նվիրված ոչ միայն ուռուցքաբանությանը, այլ նաեւ կլինիկական բժշկության այլ բնագավառների: Հոդվածները ընդունվում են հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով:


Հիշեցնենք, որ ամսագիրը հաստատվել է Բարձրագույն ատեստավորման հանձնաժողովում եւ ընդգրկված է թեկնածուական ատենախոսությունների ցանկում:

 

«Ուռուցքաբանության և կլինիկական բժշկության եվրասիական ամսագիր»

 

  

 

 

Լուրեր, հայտարարություններ
«Դա կարող էր վերջ տալ իմ կյանքին»․ 20-ամյա ֆուտբոլիստը պատմել է քաղցկեղի դեմ պայքարի մասին 30.05.2020

«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտնել է պաշտպան Մաքս Թեյլորի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Ֆուտբոլիստը ակումբի համակարգում է 14 տարեկանից, բայց դեռ ոչ մի անգամ չի խաղացել...

Մեզի մուգ գույնը կարող է վկայել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին 29.05.2020

Վաղ փուլերում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը սովորաբար իրեն զգացնել չի տալիս: Սակայն, ինչպես քաղցկեղի այլ տեսակների, այնպես էլ այս քաղցկեղի ժամանակին ախտորոշումն անչափ կարևոր է բուժման...

ՈՒԱԿ-ն աշխատանքի է հրավիրում բուժքույրերի և մայրապետերի 29.05.2020

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը աշխատանքի է հրավիրում բուժքույրերի և մայրապետերի։ Ցանկացողները կարող են ինքնակենսագրական ուղարկել...

Հաճախ տրվող հարցեր