Նորություններ
Ստամոքսի քաղցկեղի 5 տարածված ախտանշան
Ստամոքսի քաղցկեղի 5 տարածված ախտանշան
24.01.2020

Ստամոքսի քաղցկեղի ախտանշանները հաճախակի շփոթում են այլ, ոչ այդքան վտանգավոր հիվանդությունների ախտանշանների հետ։ Մինչդեռ քաղցկեղի վաղ հայտնաբերումը զգալի դեր է խաղում հետագա բուժման հաջողության հարցում։

 

Ինչպես գրում է Express պարբերականը (https://bit.ly/38ts5Ye), Քաղցկեղի ուսումնասիրման բրիտանական հիմնադրամի (Cancer Research UK) մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել ստամոքսի քաղցկեղի հետևյալ հինգ ամենատարածված ախտանիշների վրա․

 

1.   Դիսֆագիա՝ կլլման ակտի դժվարացում
Կլլման ժամանակ կարող է ցավի կամ այրոցի զգացում լինել, իսկ սնունդը կարող է կանգնել կոկորդում կամ կերակրափողում։ Cancer Research UK-ի բժիշկները նշում են, որ դիսֆագիան կարող է նաև ոչ այդքան վտանգավոր կերակրափողի նեղացման ախտանշան լինել, այդ իսկ պատճառով բուն պատճառն իմանալու համար պետք է դիմել բժշկի։

 

2.    Քաշի կորուստ
Խոսքն այն դեպքերի մասին է, երբ մարդը կտրուկ նիհարում է, առանց դրան ուղղված հատուկ ջանքերի։

 

3.    Դիսպեպսիա, կամ ստամոքսի մշտական խանգարում
Դիսպեպսիան առաջանում է այն ժամանակ, երբ թթուն ստամոքսից բարձրանում է կերակրափողի մեջ, գրգռելով այն։ Հիմնականում դա տեղի է ունենում ուտելուց անմիջապես հետո։ Բժիշկները նշում են, որ ստամոքսի խանգարումը տարածված երևույթ է, և որպես կանոն դրա պատճառը քաղցկեղը չէ, սակայն եթե այրոցը շատ ուժեղ է, և չի անցնում երեք շաբաթվա ընթացքում, անգամ դեղեր ընդունելուց հետո, ապա պետք է դիմել բժշկի։

 

4.    Հագեցածության զգացողություն փոքր քանակով սնունդ ընդունելուց հետո
Հաճախակի հենց այս զգացողությունն է բերում քաշի կտրուկ կորստի, ասում են մասնագետները։

 

5.    Փսխում
Ստամոքսի ուռուցքը կարող է նաև փսխում առաջացնել, որոշ դեպքերում արյան հետքերով, քանի որ ուռուցքը խցանում է ստամոքսը, և չի թողնում, որ սնունդը նորմալ անցնի կերակրափողի միջով։

Մասնագետները, սակայն, զգուշացնում են, որ փսխելուց արյունը նկատելը շատ դժվար է քիչ քանակության պատճառով։ «Արյունը կարող է ալ կարմիր լինել, ինչը թարմ արնահոսության նշան է։ Կամ կարող է սուրճի մրուրի պես մուգ շագանակագույն լինել, ինչը նշանակում է, որ այն որոշ ժամանակ մնացել է ստամոքսի մեջ», - նշում են ուռուցքաբանները։

 

Ստամոքսի քաղցկեղի առաջացման ստույգ պատճառն առայժմ անհայտ է։ Այնուամենայնիվ, կան ռիսկի մի քանի գործոններ, որոնք կապված են այդ հիվանդության հետ։ Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային կենտրոնի տվյալներով, ավելի հաճախ հիվանդանում են 55-ն անց մարդիկ, ինչպես նաև մարդիկ, ում ընտանեկան պատմության մեջ առկա է տվյալ հիվանդությունը։ Ծխողների մոտ ստամոքսի քաղցկեղի առաջացման վտանգը երկու անգամ ավելի բարձր է, քան չծխոխների։ Բացի այդ, ստամոքսի քաղցկեղի ռիսկի գործոն է համարվում աղի, մարինացված և ապխտած մթերքով հարուստ սննդակարգը։

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր