Նորություններ
ՈՒԱԿ-ը կոչ է անում սեզոնային վիրուսներից առաջացած բարդությունների դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ և դիմել մասնագետի
ՈՒԱԿ-ը կոչ է անում սեզոնային վիրուսներից առաջացած բարդությունների դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ և դիմել մասնագետի
19.02.2020

Հայաստանում շարունակվում է սուր շնչառական վարակների և գրիպի սեզոնը։ Ընթացիկ սեզոնում Հայաստանում, համաձայն լաբորատոր հետազոտությունների, շրջանառվում են գրիպի Ա H1N1 ենթատեսակի, Բ տեսակի, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ:


Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ոռուցքաբանության ազգային կենտրոնի թոքաբան Նունե Գրիգորի Ազիզյանը հիշեցնում է, որ այդ վիրուսները կարող են ախտահարել շնչառական համակարգը (շնչուղիները, բրոնխները, թոքերը) և առաջացնել տարատեսակ բարդություններ։ Այդ բարդություններից խուսափելու համար բժիշկը կոչ է անում հետևել բուժման տարրական կանոններին․ պահպանել անկողնային ռեժիմ, օգտագործել շատ հեղուկ, չզբաղվել ինքնաբուժությամբ։ Իսկ բարդությունների փոքր ինչ կասկածի դեպքում դիմել բժշկի։


Նշենք, որ ՈՒԱԿ-ը ընդլայնել է իր թոքաբանական կարողությունները, և ունի բրոնխների և թոքերի բոլոր (ոչ միայն ուռուցքային) հիվանդությունների (բրոնխիտ, թոքաբորբ, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն և այլն) ախտորոշման (ռենտգեն, լաբորատոր-գործիքային) և բուժման բոլոր հնարավորությունները, ինչպես ամբուլատոր եղանակով, այնպես էլ ստացիոնար պայմաններում։


Մանրամասների համար զանգահարեք տեղեկատու (010) 236829։

 

 

Լուրեր, հայտարարություններ
Կանանց առողջության կլինիկա․ Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելում 18.01.2021

Յուրաքանչյուր կին պետք է իմանա, որ դաշտանի ավարտից 2-3 օր անց հայելու առջև կարող է և պետք է զննի կուրծքը: Դաշտանադադարից հետո կրծքագեղձի զննումը պետք է կատարվի յուրաքանչյուր ամսվա առաջին օրը: Կրծքագեղձի ինքնազննման նպատակն է կրծքագեղձի տարբեր հիվանդությունների ախտանիշների վաղ հայտնաբերումը և ժամանակին համապատասխան մասնագետի դիմելը:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերսկսում է ռադիոյոդային բուժումը 14.01.2021

Ռադիոյոդթերապիան ժամանակավորապես դադարեցվել էր ռադիոյոդի ներկրման՝ կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունների պատճառով։

ԿԱՆԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԼԻՆԻԿԱ. ՈՐՔԱ՞Ն ՀԱՃԱԽ ԿԱՆԱՅՔ ՊԵՏՔ Է ԴԻՄԵՆ ԳԻՆԵԿՈԼՈԳԻ 13.01.2021

Եթե կատարված հետազոտությունների ընթացքում ստացվում են ոչ նորմալ արդյունքներ, խորհուրդ է տրվում կատարել կոլպոսկոպիական հետազոտություն բիոպսիայով ախտորոշման հետագա ճշտման համար:

Հաճախ տրվող հարցեր