Նորություններ
Հեղուկ բիոպսիայի համար չիպը կօգնի ախտորոշել շագանակագեղձի քաղցկեղը
Հեղուկ բիոպսիայի համար չիպը կօգնի ախտորոշել շագանակագեղձի քաղցկեղը
19.02.2020

Ավստրալիայի և Ռուսաստանի գիտնականները միկրոհիդրոդինամիկայի տեխնոլոգիայի հիման վրա սարք են ստեղծել, որի օգնությամբ կարելի է անջատել քաղցկեղային բջիջնրը շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների մեզի մեջ։ Հետազոտության արդյունքները տպագրվել են Cancers (https://www.mdpi.com/2072-6694/12/1/81) ամսագրում։


Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց շրջանում իր տարածվածությամբ երկրորդ տեղում է, 2018 թվկանին այն ախտորոշվել է 1,27 մլն մարդու մոտ, մոտ 360 հազար տղամարդ մահացել է։ Մահացության զգալի նվազմանը հասնել առայժմ չի հաջողվում այն պատճառով, որ դեռ չի գտնվել բավականաչափ ճշգրիտ և գործնականում հեշտ կիրառելի մեթոդ, որը թույլ կտա հիվանդությունն ախտորոշել վաղ փուլում։


Սովորաբար այդ ախտորոշման ստուգման նպատակով կատարվում է արյան հետազոտություն պրոստատիկ սպեցիֆիկ հակագենը (PSA) որոշելու համար և հյուսվածքային բիոպսիա՝ հյուսվածքի նմուշառում: Նշենք, որ PSA հակագենի մակարդակը բարձրանում է շագանակագեղձի քաղցկեղի և որոշ այլ վիճակների ժամանակ։ Այս երկու եղանակն էլ էական թերություններ ունեն։ PSA անալիզը կարող է սուտ դրական արդյունք ցույց տալ, օրինակ, շագանակագեղձի այլ հիվանդությունների դեպքում։ Հյուսվածքային բիոպսիան բարձր ինվազիվություն ունեցող մեթոդ է, և կարող է հանգեցնել որոշակի բարդացումների՝ վարակ, տեղային արնահոսություն և այն։ Ինչպես ցույց են տվել նախորդ հետազոտությունները, արյան հեղուկ բիոպսիան (արյունից քաղցկեղային բջիջների անջատումը) ևս զածր զգայունություն ունեցող մեթոդ է, քանի որ այդպիսի բջիջների խտացումը արյան մեջ փոքր է։ Այլընտրանք կարող է դառնալ մեզի հեղուկ բիոպսիան։ Շագանակագեղձի քաղցկեղի բջիջների առկայությունը մեզի մեջ պայմանավորվում է այն բանով, որ շագանակագեղձի ծորանները անատոմիապես կապված են միզուկի հետ, և քաղցկեղային բջիջները պասիվ կերպով դուրս են բերվում միզարձակության ժամանակ։


Հոդվածի առաջին հեղինակ Ալեքսեյ Ռժևսկին Սեչենովյան համալսարանից պատմել է, որ նոր եղանակի թեստավորման ժամանակ հետազոտողները մեզի միավոր ծավալում կարողացել են անջատել շագանակագեղձի քաղցկեղի բջիջների 85%-ը, ինչպես նաև անջատել քաղցկեղային բջիջները վաղ փուլերի շագանակագեղձի քաղցկեղ ունեցող պացիենտների 86%-ի մոտ։


Բջիջները հեղուկից անջատելու համար գիտնականները առաջարկել են օգտագործել իրենց ստեղծած միկրոֆլյուիդային չիպը։ Դա պոլիմերից ձուլված կաղապար է, որը եզրից ունի բարակ երկատված պարուրաձև խողովակ և երեք անցք․ մեկը՝ մեզի ստացման, երկուսը՝ բջիջները տեսակավորելու համար։ Չիպը կառուցված է այնպես, որ խողովակի միջով հեղուկի անցնելու ժամանակ խոշոր՝ քաղցկեղային բջիջները գնան դեպի պարույրի ներքին պատը և դուրս գան ներսի անցքից, իսկ ավելի մանր և թեթև՝ ոչ քաղցկեղային բջիջները գնան դեպի արտաքին պատը և դուրս գան արտաքին անցքից։ Այդ էֆեկտը ապահովվում է բջիջների վրա մի քանի կենտրոնախույզ ուժերի միաժամանակյա ազդեցությամբ։


Հավաքված բջիջները ներկել են լուսարձակող հակամարմինների օգնությամբ, հետո հատուկ մանրադիտակով չափել են լուսարձակման ուժգնությունը։ Եթե այն գերազանցել է հաշվարկված շեմը, գիտնականները եզրակացրել են, որ բջիջները քաղցկեղային են։ 


Հետազոտության հեղինակները փորձարկել են սարքը, օգտագործելով նախօրոք հայտնի քանակությամբ բջիջներով ֆիզլուծույթ (պիլոտային փորձարկումների ժամանակ), ինչպես նաև առողջ և շագանակագեղձի քաղցկեղով հիվանդ տղամարդկանց մեզի նմուշները։ Չիպը ցույց է տվել բավականին բարձր ճշգրտություն․ պիլոտային փորձարկումներում այն հավաքել է քաղցկեղային բջիջների 80 - 90%-ը։ Դրական արդյունք են տվել նաև մեզի նմուշներով փորձերը․ շագանակագեղձի քաղցկեղով 14 հիվանդից 12-ի մոտ հիվանդությունը ճշգրիտ ախտորոշվել է, ինչպես նաև հերքվել է 14 առողջ կամավորներից 11-ի մոտ։

Սկզբնաղբյուր. indicator.ru

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր