Նորություններ
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը սահմանափակում է այցելությունները
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը սահմանափակում է այցելությունները
01.03.2020

Հայաստանի Հանրապետությունում COVID-2019 դեպքի արձանագրման կապակցությամբ ՀՀ ԱՆ «Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում համաճարակաբանական հսկողությունն ուժեղացնելու համար ստեղծվել է հանձնաժողով հետևյալ կազմով․

 

Նախագահ՝ Նարեկ Մանուկյան (տնօրեն)

 

Անդամներ՝


    Արամ Ջիլավյան (տնօրենի տեղակալ բուժական գծով)
    Գարիկ Բոշյան (տնօրենի տեղակալ ֆինանսատնտեսական գծով)
    Գագիկ Բազիկյան (տնօրենի տեղակալ ամբուլատոր-դիսպանսեր հսկողության և ընդունարանի գծով)
    Արթուր Ավետիսյան (տնօրենի տեղակալ լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունների, միջին ու կրտսեր բուժանձնակազմի գծով)
    Հրայր Հակոբյան (ամբուլատոր- դիսպանսեր հսկողության բաժանմունքի և ընդունարանի վարիչ)
    Լուսինե Առուստամյան (բժիշկ-համաճարակաբան)
    Նելլի Գասպարյան (դեղատան վարիչ)
    Ռոզա Մարդանյան (գլխավոր բուժքույր)
   
Ելնելով ստեղծված համաճարակաբանական իրավիճակից, հանձնաժողովը որոշում է կայացրել սահմանափակել այցելությունները ստացիոնար բուժում ստացող պացիենտների մոտ։

 

Պացիենտների հարգելի հարազատներ և մտերիմներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ սահմանափակումներին, քանի որ դա բխում է հենց Ձեր հարազատների շահերից։

 

Թույլատրված փոքրաթիվ և կարճաժամկետ այցելությունների ժամանակ, ինչպես նաև սնունդ փոխանցելիս, խնդրում ենք խստորեն պահպանել շնչառական վարակների կանխարգելման բոլոր կանոնները։

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր