Կլինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունք

 

           

 

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում գործող կլինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունքը ղեկավարում է բ.գ.թ. Զարուհի Սերգեյի Հարությունյանը: 

 

Բաժանմունքում աշխատում են.

բժիշկ-հյուսվածաբաններ`  Մ.Ս. Ղալթախչյանը, բ.գ.թ.  Ս.Գ. Ալեքսանյանը, Լ.Ռ. Հարությունյանը, Ա.Ա. Մելքոնյանը։

բժիշկ-բջջաբաններ` բ.գ.թ. Զ.Ս. Հարությունյանը, Ն.Վ. Մալխասյանը, Ս.Գ. Քարամյանը, և 6 հոգուց բաղկացած միջին բուժանձնակազմը:  

 

 Բաժանմունքում մատուցվում են հետևյալ ծառայությունները.

 

1. բջջաբանական հետազոտություն (քսուկների, քերուկների, պունկտատների, դրոշմվածքների, կենսական հեղուկների հետազոտություն),
2. հյուսվածաբանական հետազոտություն, այդ թվում` բիոփսիայի (վիրահատական կենսանմուշների),
3. hյուսվածաքիմիական հետազոտություն,
4. իմունահյուսվածաքիմիական հետազոտություն, այդ թվում նաև` cell-block

 

            Կլինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունք  Կլինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունք

Բաժանմունքում յուրաքանչյուր տարի իրականացվում են 4000 և ավելի հյուսվածաբանական, 5000 և ավելի` բջջաբանական, 1000 և ավելի` հյուսվածաքիմիական և իմունահյուսվածաքիմական հետազոտություններ:

Բաժանմունքը հագեցած է ժամանակակից սարքերով, որոնք ապահովում են նմուշների ավտոմատ մշակումը:

 

Վերջերս բաժանմունքը համալրվել է ամերիկյան արտադրության Ventana Benchmark ավտոմատ համակարգով, ինչն ապահովում է իմունոհյուսվածաքիմիական հետազոտությունների բարձր որակը՝ բացառելով մարդկային գործոնը: Սա հնարավորություն է ընձեռում ուռուցքների առավել ճշգրիտ ախտորոշում, ինչն նպաստում է հիվանդի բուժման առավել  նպատակային ռազմավարություն ընտրելուն:

 

Գնացուցակ
Լուրեր, հայտարարություններ
Քաղցկեղը հաղթահարած հայտնի մարդիկ․ Վլադիմիր Պոզներ 06.06.2020

Այնպիսի տպավորություն էր, որ ես մխրճվեցի աղյուսե պատի մեջ։ Այսինքն, այնպիսի ուժգնության հարված էր, որ դժվար էր պատկերացնել

«ՍԹԻՎ ՋՈԲՍԸ ԵԿԱՎ ՇԱՏ ՈՒՇ»․ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԲԺԻՇԿԸ՝ APPLE-Ի ՀԻՄՆԱԴՐԻ, ՔԱՂՑԿԵՂԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ 03.06.2020

Ըստ Դևիդ Ագուսի, «քաղցկեղը բայ է, ոչ թե գոյական»։ «Դա մի բան է, որը մարմինն անում է, դա պրոցես է։ Մարմինը ոչ թե ստանում է քաղցկեղ, այլ արտադրում է այն»։

«Դա կարող էր վերջ տալ իմ կյանքին»․ 20-ամյա ֆուտբոլիստը պատմել է քաղցկեղի դեմ պայքարի մասին 30.05.2020

«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտնել է պաշտպան Մաքս Թեյլորի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Ֆուտբոլիստը ակումբի համակարգում է 14 տարեկանից, բայց դեռ ոչ մի անգամ չի խաղացել...

Հաճախ տրվող հարցեր