Նորություններ
ՈՒԱԿ-ը խնդրում է ըմբռնումով մոտենալ այցելությունների սահմանափակումներին․ դա հենց ձեր անվտանգության հարցն է
ՈՒԱԿ-ը խնդրում է ըմբռնումով մոտենալ այցելությունների սահմանափակումներին․ դա հենց ձեր անվտանգության հարցն է
16.03.2020

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հարգելի պացիենտներ և այցելուներ։ Հիշեցնում ենք, որ Հայաստանում կորոնավիրուսի դեպքի գրանցման հետ կապված ՈՒԱԿ-ը դեռ մարտի 1-ից անցել է այցելությունների սահմանափակ ռեժիմի։

 

Խնդրում ենք հատկապես հիմա, երբ վարակվածների թիվն աճել է, ըմբռնումով մոտենալ այդ սահմանափակումներին, քանի որ դա բխում է հենց

Ձեր հիվանդի և Ձեր անվտանգությունից։ Խնդրում ենք հիվանդանոց այցելելու ժամանակ պահպանել հիգիենայի տարրական կանոնները և կրել բժշկական դիմակ, իսկ մրսածության ցանկացած, ամենաթեթև ախտանշանների դեպքում չայցելել ՈՒԱԿ, այլ դիմել համապատասխան բուժհաստատություններ։

 

Եվս մեկ անգամ հորդորում ենք ըմբռնումով մոտենալ այս ամենին, դրսևորել սոցիալական պատասխանատվության բարձր աստիճան, քանի որ կորոնավիրուսը հատկապես վտանգավոր է թուլացած իմունիտետով մարդկանց համար, իսկ քաղցկեղային հիվանդները հենց այդ շարքին են դասվում։

 

Հիշեք, որ այսօր կորոնավիրուսի դեմ պայքարը ոչ միայն պատկան մարմինների խնդիրն է, այլ մեր բոլորիս։ Մենք բոլորս պետք է ունենանք անհատական բարձր պատասխանատվություն, հասկանալով, որ դա ազգային անվտնագության կարևորագույն բաղադրիչներից է։


Լուրեր, հայտարարություններ
Աշխատանքի ենք հրավիրում սրտաբանի 24.09.2020

Աշխատանքային փորձը պարտադիր է։ CV-ները կարող եք ուղարկել info@oncology.am էլեկտրոնային հասցեին։ Վերնագրում խնդրում ենք նշել «սրտաբան»։

ՈւԱԿ բարեփոխումներ. Կանանց առողջության կլինիկա 23.09.2020

Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բարեփոխումներին նվիրված ՀՀ Առողջապահության նախարարության երրորդ ռեպորտաժն անդրադառնում է նորաստեղծ Կանանց առողջության կլինիկային, որը կանանց առաջարկում է բուժման համալիր մոտեցում, նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ։

«Ստվերային շրջանառությունը բուժհիմնարկներում շատ տհաճ մթնոլորտ է առաջացնում, որը ամբողջությամբ մեր կենտրոնում հաղթահարված է»․ Նարեկ Մանուկյան 20.09.2020

«Մեր բուժկենտրոնը 2020 թվականի առաջին կիսամյակում 2019 նույն ժամանակահատվածի հետ համեմատ 1000 խոշոր հարկատուների ցանկում 84 կետ ով առաջ է եկել․ ամսեկան մոտ 20 մլն դրամ ավել հարկ ենք մուծում։ Գումարները ստվերային շրջանառությունից եկել են սպիտակ, բաց դաշտ։ Ստվերային շրջանառությունը բուժհիմնարկներում շատ տհաճ մթնոլորտ է առաջացնում, որը ամբողջությամբ մեր կենտրոնում հաղթահարված է», - ասաց Նարեկ Մանուկյանը։

Հաճախ տրվող հարցեր