Նորություններ
Թոքի քաղցկեղ․ աշխարհամարտերի ժառանգություն
Թոքի քաղցկեղ․ աշխարհամարտերի ժառանգություն
19.03.2020

Թոքի քաղցկեղի և ծխելու կապը ապացուցել է բրիտանացի բժիշկ սըր Ռիչարդ Դոլը։ Իր շնորհիվ մարդկությունն այսօր վերացնում է երկու համաշխարհային պատերազմի սարսափելի արձագանքը․ ծխելու համընդհանուր համաճարակը։

 

Դեռ 100 տարի առաջ թոքի քաղցկեղը հազվագյուտ հիվանդություն էր։ Երկրորդ աշխարհամարտի ավարտին Եվրոպայում այդ քաղցկեղով հիվանդացությունը տղամարդկանց մոտ աճեց վեց անգամ, կանանց մոտ՝ երեք։ Միտք առաջացավ, որ այդ երևույթը ինչ-որ կերպ կապված է ծխախոտի վաճառքների աճի հետ։

 

Ծխելը բթացնում է վախի և քաղցի զգացումը, ինչն էլ այն զինվորների համար հարմար սովորություն է դարձնում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռազմաճակատում հայտնվեց եվրոպացի երիտասարդ տղամարդկանց մեծամասնությունը, և այն տղամարդիկ, որոնք վերադարձան, մնացին մոլի ծխող։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ կանայք ևս հայտնվեցին ռազմական գործողությունների գոտում, և նրանց կեսը ևս սկսեց ծխել։

 

Պատերազմի ավարտից անմիջապես հետո բրիտանական կառավարությունը հանձնարարեց ասթմայի մասնագետ Ռիչարդ Դոլին (1912-2005թթ․) ուսումնասիրել թոքային ախտաբանությամբ հիվանդների կենսակերպը։ Նրան օգնական նշանակեցին վիճակագիր Օսթին Հիլին (1897-1991թթ․).

 

Հինգ տարվա ընթացքում նրանք համեմատեցին 1018 լոնդոնաբնակի սովորություններն ու կյանքի հանգամանքները։ Նրանց 50%-ն ուներ թոքի քաղցկեղ, իսկ մնացած 50%-ը՝ այլ քրոնիկ հիվանդություններ։ 1950 թվականին գիտնականները հասկացան, որ խնդիրը ծխելն է։ Տպագրվեց Դոլի հոդվածը իր հանրահայտ եզրակացությամբ․ «Ուռուցքի զարգացման հավանականությունը համեմատական է ծխելու հաճախականությանը․ Այն մոտ 50%-ով բարձր է օրական 25 և ավելի սիգարետ ծխողների մոտ, քան չծխողների»։

 

Կասկածներ կային, որ միգուցե Լոնդոն քաղաքը ինչ-որ առաձնահատկություն ունի։ Անգամ ինքը Դոլը կարծում էր, որ ավելի մեղավոր է էկոլոգիական վատ իրավիճակը։ Բայց նույնիսկ էկոլոգիապես ամենամաքուր շրջաններում հաշվարկների արդյունքները նույնն էին։ Մինչև 1954 թվականը Դոլի խումբը մշակեց անգլիացի 20 հազար բժշկից ստացված տվյալները։ Նրանց եզրակացությունները հաստատեցին նաև ԱՄՆ և այլ երկրների հետազոտողները։

 

Դոլն այդ խնդրին նվիրեց կյանքի 50 տարին։ Նա հետևեց ծխողների մի ամբողջ սերնդի կյանքի ընթացքին՝ օրորոցից մինչև մահ, և հայտնաբերեց, որ միջինում ծխողները 10 տարի ավելի պակաս են ապրում, իսկ նրանց երեխաներն ավելի հաճախ են հիվանդանում ՍՇՎ-ով, և ավելի հակված են հանկարծակի մանկական մահվան սինդրոմի։ Եղան նաև լավ նորություններ․ պարզվեց որ ծխելուց հրաժարվելը երբեք էլ ուշ չէ․ ծխախոտից հրաժարումը երկարացնում է նույնիսկ մեծահասակների կյանքը։  Իսկ ամբողջ երկրագնդի մասշտաբով ծխախոտը ավելի շատ մարդ է սպանում, քան բոլոր ավտովթարները, սպանություններն ու ինքնասպանությունները միասին վերցրած։

 

1971 թվականին Մեծ Բրիտանիայի թագուհին Դոլին ասպետական տիտղոս շնորհեց, և նրան այլևս պետք էր կոչել «սըր»։ Բայց սըր Ռիչարդի համար ամենամեծ պարգևը եղավ ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ շրջանակային կոնվենցիան, որը 2005 թվականի փետրվարի 27-ից պարտադիր է բոլոր ստորագրած երկրների համար: Դոլը մահացավ 2005 թվականի հուլիսի 24-ին և հասցրեց տոնել այդ հաղթանակը։

Սկզբնաղբյուր՝  medportal.ru




Լուրեր, հայտարարություններ
Արթուր Ավետիսյան․ Կրծքագեղձի քաղցկեղ 08.06.2021

Հաղորդման թեման կրծքագեղձի քաղցկեղն է՝ հիվանդության տեսակները, առաջացման պատճառներն ու ռիսկի գործոններ

Քաղցկեղի վաղ հայտնաբերումը Հայաստանում․ Արթուր Ավետիսյան 04.06.2021

Ինչպես նշում է բժիշկը, գոյություն ունի հիվանդության առաջնային և երկրորդային կանխարգելում։ Առաջնայինը առողջ ապրելակերպն է, իսկ երկրորդայինը՝ կանխարգելիչ հետազոտությունները, որոնք հնարավորություն են տալիս հայտնաբերել քաղցկեղը վաղ փուլերում։

Պահանջվում է վիճակագրության և կլինիկական հետազոտությունների բաժնի աշխատակից 03.06.2021

Հավաքագրել քաղցկեղով պացիենտների ախտորոշման և բուժման մասին տվյալները Հավաքագրված տվյալները կոդավորել (ICD-10, ICD-O-3 և այլ կոդավորման համակարգերով) և ներմուծել էլեկտրոնային համակարգ

Հաճախ տրվող հարցեր