Օնկոուրոլոգիական բաժանմունք

 

Օնկոուրոլոգիական բաժանմունք

 

ՈՒԱԿ․ Օնկոուրոլոգիական բաժանմունք

 

 

Օնկոուրոլոգիական բաժանմունքը հագեցված է համաշխարհային ստանդարտներին համապաստխանող բոլոր սարքերով. 

 

 

 


  լապարոսկոպիկ և բաց վիրահատական սարքեր,

 
 էնդոսկոպիկ սարքեր (ինչպես` մոնոպոլյար, այնպես էլ` բիպոլյար),
  նորագույն սերնդի հարմոնիկ ուլտրաձայնային դանակ,
 
ֆլյուորեսցենտային ֆոտոդինամիկ սարք, որը հնարավորություն է տալիս վաղ փուլում ախտորոշել միզապարկի քաղցկեղը:

 

  Օնկոուրոլոգիա  

 

 

 Բաժանմունքում իրականացվում են հետևյալ գործիքային ախտորոշիչ հետազոտությունները.


 

  ուլտրաձայնային հետազոտութուն, 

  դոպլերոգրաֆիա,

  ինվազիվ ախտորոշիչ հետազոտություններ,

  էնդոսկոպիկ հետազոտություններ,

  տրանսաբդոմինալ, տրանսռեկտալ և էնդոսկոպիկ բիոպսիա:

 

Միզապարկի քաղցկեղի դեպքում հաճախ պահանջվում է համակցված բուժում, ինչը կարելի է արդյունավետ իրականացնել միայն բազմապրոֆիլայինմասնագիտացված կենտրոնում:

 

 

Կենտրոնում կիրառվումեն բուժման հետևյալ մեթոդները.

 

Միզապարկի մակերեսային քաղցկեղի դեպքում.

 

միզապարկի մոնոպոլյար տրանսուրետրալ մասնահատում,

միզապարկի բիպոլյար տրանսուրետրալ մասնահատում,

միզապարկի տրանսուրետրալ մասնահատում՝ ֆլուորեսցենտային ֆոտոդինամիկ հսկողությամբ,

ներմիզապարկային քիմիաթերապիա, իմունաթերապիա (BCG):

 

Միզապարկի ինվազիվ քաղցկեղի դեպքում.


 

Արմատական ցիստպրոստատէկտոմիա՝ աղիքից նոր միզապարկի ձևավորումով (ինչը թույլ է տալիս պահպանել ինքնուրույն միզարձակությունը՝ ապահովելով կյանքի բարձր որակ)

Արմատական ցիստպրոստատէկտոմիա՝ մեզի ոչ բնական արտահոսքով:


 

Միզապարկի մետաստատիկ քաղցկեղի դեպքում.


 

քիմիաթերապիա,

պալիատիվ ճառագայթային բուժում:

 

 

Շագանակագեղձի քաղցկեղով կլինիկա են ընդունվում բազմաթիվ հիվանդներ, որոնք ստանում են.

 

վիրահատական բուժում (արմատական պրոստատէկտոմիա),

դիստանցիոն ճառագայթային բուժում,

հորմոնալ թերապիա,

քիմիաթերապիա:

 

 

Օնկոուրոլոգիա   Օնկոուրոլոգիա   Օնկոուրոլոգիա

 

 Երիկամի քաղցկեղի դեպքում կատարվում է.

 

 

երիկամի մասնահատում՝ լապարոսկոպիկ և բաց եղանակով
նեֆրէկտոմիա՝ լապարոսկոպիկ և բաց եղանակով
նեֆրէկտոմիա՝ հետորովայնամզային լիմֆադէնեկտոմիայով
նեֆրէկտոմիա՝ ստորին սիներակի թրոմբի հեռացումով
նեֆրէկտոմիա՝ հարակից օրգանների կոմբինացված մասնահատումով
պալիատիվ նեֆրէկտոմիա
թիրախային և պալիատիվ թերապիա

 

ՈՒԱԿ-ը ամորձու և առնանդամի ուռուցքների բուժման մեծ փորձ ունի:


Ամորձու քաղցկեղի դեպքում իրականացվում է


օրխոֆունիկուլէկտոմիա՝ ադյուվանտ պոլիքիմիաթերապիայով,

հետորովայնամզային լիմֆադենէկտոմիա,

քիմիաթերապիա և ճառագայթաբուժում:

 

Առնանդամի քաղցկեղի դեպքում կատարվում է․

 

առնանդամի ամպուտացիա,

առնանդամի էկստիրպացիա,

էմասկուլացիա,

երկկողմանի աճուկազդրային լիմֆադենէկտոմիա՝ ըստ Դյուկենի:

 

 

Բաժանմունքի բժիշկները Եվրոպական և Հայկական ուրոլոգիական ասոցացիայի լիիրավ անդամներ են, մասնակցում են վերջիններիս գիտաժողովներին: Բաժանմունքում իրականացվում են նաև փորձի փոխանակման բազմաթիվ ծրագրեր: Վերջին 10 տարիներին հրապարակվել են ավելի քան 50 գիտական աշխատանքներ, պաշտպանվել են 5 թեկնածուական թեզեր:  Բաժանմունքը Երևանի պետական բժշկական համալսարանի ուրոլոգիայի և օնկոլոգիայի ամբիոնների կլինիկական բազա է:


Բաժանումնքում տարեկան բուժօգնություն են ստանում ավելի քան 450 հիվանդներ: Բոլոր հիվանդներին ցուցաբերվում է անհատական մոտեցում, բուժումն ապահովում է կյանքի բարձր որակ:

 

rel_facebox


 

 

 

 

 

Գնացուցակ
Մեր մասնագետները
Լուրեր, հայտարարություններ
Էվելինա Բախշինյան․ «Բրախիթերապիայի դերն օնկոգինեկոլոգիայում» 06.04.2021

ՀՀ ԱՆ Վ․Ա․Ֆանարջյանի անվան Ռադիոգինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար Էվելինա Բախշինյանի ելույթը Հայկական Ուռուցքաբանական առաջին Կոնգրեսի ժամանակ։

Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգի արդյունքում սպասվում է 20 տոկոսով մահացության անկում․ Արթուր Ավետիսյան 05.04.2021

Ներկա պահին շարժական մամոգրաֆը գտնվում է Վանաձոր քաղաքում։ Երեք ամսվա ընթացքում այստեղ հետազոտվել է 1300 կին, 13-ի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ։

Զարուհի Հարությունյան․ «Իմունոհիստոքիմիայի դերը կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման մեջ» 03.04.2021

ՀՀ ԱՆ Վ․Ա․Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Կլինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունքի վարիչ Զարուհի Հարությունյանի ելույթը Հայկական Ուռուցքաբանական առաջին Կոնգրեսի ժամանակ։

Հաճախ տրվող հարցեր