Նորություններ
Բժիշկները ուռուցքով հիվանդներին կորոնավիրուսի վարակումից պաշտպանվելու խորհուրդներ են տվել
Բժիշկները ուռուցքով հիվանդներին կորոնավիրուսի վարակումից պաշտպանվելու խորհուրդներ են տվել
03.04.2020

Արտերկրի բժիշկներն ուռուցքով հիվանդներին կորոնավիրուսից պաշտպանվելու խորհուրդներ են տվել, քանի որ մարդկանց այս խումբը, COVID-19-ի առումով, գտնվում է բնակչության խոցելի խմբում։ Մասնագետների եզրակացությունները հրապարակված են  Emergency աղբյուրում։

Ինչպես պարզել են բժիշկները, քաղցկեղի որոշ տեսակներ և բուժման որոշ ձևեր, ինչպիսին է, օրինակ,  քիմիաթերապիան, կարող են թուլացնել մարդու իմունային համակարգը և մեծացնել ցանկացած վարակի ռիսկը, այդ թվում՝ SARS CoV-2 (Severe acute respiratory syndrome coronavirus 2)։ Եթե ուռուցքով հիվանդը վարակվի կորոնավիրուսով, ապա այլ մարդկանց համեմատ` նրա մոտ մեծ է լուրջ բարդությունների առաջացման հավանականությունը:


«Տվյալ պահին  COVID-19 հատուկ պատվաստանյութ չկա, այդ պատճառով քաղցկեղով հիվանդները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները՝ կորոնավիրուսային վարակից կամ շնչական հիվանդություններից, ինչպիսին գրիպն է, խուսափելու համար, քանի որ տվյալ խումբը ավելի խոցելի է », — նշել են մասնագետները։


Վերոնշյալի հետ կապված բժիշկները պնդում են, որ ուռուցքային հիվանդները խուսափեն մեծաթիվ մարդկանց հետ հանդիպելուց, բացառեն ձեռքսեղմումները և համբույրները ծանոթների և ընկերների հետ հանդիպելիս, անլվա ձեռքերով չդիպչեն աչքերին, քթին, բերանին, ձեռքերը լվանալ օճառով և ջրով` առնվազն 20 վայրկյան, ուտել այնպիսի մթերքներ, որոնք պարունակում են իմուն համակարգի համար օգտակար նյութեր, հետևել հիգիենայի բոլոր կանոններին՝ հոգ տանելով սեփական մարմնի մասին։

Չինացի գիտնականները գնահատել են ուռուցքով հիվանդների ռիսկերը։


Այսպես կոչված, իմունոդեպրեսիվ վիճակի պատճառով (որն օրգանիզմում առաջացնում են չարորակ գոյացությունները և դրանց բուժումը) ուռուցքային հիվանդները վարակման ավելի մեծ ռիսկ ունեն և ավելի ծանր են տանում վիրուսային հիվանդությունը։ Այդ մասին հաղորդում է The Lancet Oncology հրատարակչությունը՝ հղում կատարելով չինացի գիտնականների հետազոտություններին։ Բժիշկներն ուսումնասիրել են COVID-19 հիվանդացությամբ 2000 դեպք և եկել են այն եզրակացության, որ ուռուցքային հիվանդների հսկողությունը պետք է ուժեղացնել։ Քանի որ նրանց վիճակն արագ վատթարանում է, խորհուրդ է տրվում այս հիվանդներին ուժեղացնել անձնական պաշտպանության միջոցները և քիմիաթերապիան, ինչպես նաև պլանային վիրահատությունները տեղափոխել ավելի ուշ ժամկետ։

Լուրեր, հայտարարություններ
ՈՒԱԿ-ում կատարվում են ողնաշարի կայունացնող վիրահատություններ՝ մետաղական կոնստրուկցիաների կիրառմամբ 25.05.2020

ՀՀ ԱՆ Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է ողնաշարի տրանսպեդիկուլյար կայունացման հերթական վիրահատությունը...

Ինչպե՞ս են աշխատում թոքերի արհեստական շնչառության սարքերը (Տեսանյութ) 23.05.2020

Ինչպե՞ս են աշխատում թոքերի արհեստական շնչառության սարքերը, ինչպե՞ս է կատարվում ինտուբացիան, ի՞նչ վտանգներ է պարունակում այս պրոցեդուրան։ NEWS.am Medicine-ի այս եւ մի շարք այլ հարցերին պատասխանում է...

ՈՒԱԿ-ում կատարվել է եզակի թրոմբէկտոմիա՝ ուռուցքային հիվանդի հետագա բուժումը կազմակերպելու համար 22.05.2020

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է եզակի վիրահատություն։ Ձվարանի ուռուցքով պացիենտը ուներ նաև լողացող գլխիկով թրոմբ խորանիստ՝ զստային երակում, որի պատճառով...

Հաճախ տրվող հարցեր