Նորություններ
Ոսկրի քաղցկեղ․ оստեոսարկոմա
Ոսկրի քաղցկեղ․ оստեոսարկոմա
06.04.2020
   
  • Օստեոսարկոման՝ առաջնային ոսկրային քաղցկեղի ամենատարածված տեսակը, ագրեսիվ չարորակ նորագոյացություն է, որի բջիջներն առաջանում են ոսկրային հյուսվածքից։ Ամենից հաճախ օստեոսարկոման ախտահարում է ձեռքերի և ոտքերի երկար խողովակավոր ոսկրերը։
  • Օստեոսարկոման կարող է ներթափանցել հարակից փափուկ հյուսվածքներ։ Արյան հոսքի հետ քազղցկեղային բջիջները կարող են տարածվել օրգանիզմով և մետաստազներ առաջացնել, ամենից հաճախ թոքերում, հազվադեպ՝ գլխուղեղում կամ այլ ոսկրերում։ 
  • Օստեոսարկոման հանդիպում է ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ 10-30 տարեկան պատանիների ու երիտասարդների մոտ։ Հիվանդացածների 10 տոկոսը տարեց մարդիկ են․ համարվում է, որ նրանց մոտ օստեոսարկոմայի առաջացման պատճառը ոսկրերի այլ հիվանդություններն են, կամ մինչ այդ ստացած ճառագայթային բուժումը։ Տղամարդիկ ավելի հաճախ են հիվանդանում օստեոսարկոմայով, քան կանայք։ 
  • Օստեոսարկոմայի հաճախականությունը կազմում է 3-4 դեպք 1 միլիոն մինչև 20 տարեկան մարդկանց հաշվարկով։ 
  • Օստեոսարկոման ամենից հաճախ առաջանում է ոսկրերի արագ աճի ժամանակ, այդ իսկ պատճառով հիվանդության ռիսկն ավելի մեծ է բարձրահասակ տղաների մոտ։

 

   
  • Որոշ դեպքերում օստեոսարկոման առաջանում է վնասվածքից հետո, և ծնողները կարծում են, որ քաղցկեղի առաջացման պատճառը վնասվածքն է եղել։ Սակայն օստեոսարկոմայի և դրան նախորդող վնասվախքների հստակ  կապն ապացուցված չէ։


Ախտանշաններ

 

  • Ցավ, հիմնականում հոդի շրջակայքում, որն ուժեղանում է գիշերը կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ։ Այսպես, ոտքի ոսկորի ախտահարման դեպքում հիվանդը կարող է կաղալ։ Սկզբնական շրջանում հիվանդներն այդ երևույթներն ընկալում են որպես մկանային լարվածության կամ վնասվածքի հետևանք, սակայն օստեոսարկոմայի դեպքում ժամանակի ընթացքում ցավը ոչ թե մեղմանում է, այլ ուժգնանում։ Ոսկրերի անհասկանալի և երկարատև ցավերի դեպքում անպայման պետք է այցելել բժիշկ-ուռուցքաբանի, որպեսզի բաց չթողնել բուժումը սկսելու ժամանակը։
  • Ոռուցքային պրոցեսի զարգանալուն պես ուռուցքի հատվածում առաջանում է ուռածություն։  Հետո այդ հատվածը մեծանում է, առաջանում է այտուց և մաշկի վրա երևում է երակային ցանցը։ Հոդային ցավի պատճառով շարժումները դժվարացած են։ Որոշակի դեպքերում տեղի է ունենում ոսկրի ախտաբանական կոտրվածք։ 
  • Զարգացած քաղցկեղի ժամանակ առաջանում են ընդհանուր բնույթի ախտանշաններ․ հոգնածություն, քնի խանգարում, քաշի կորուստ, անեմիա, ջերմության բարձրացում և այլն։


Ախտորոշում

 

  • Օստեոսարկոմայի ախտորոշման առաջին քայլը ռենտգեն հետազոտությունն է։ Ռենտգեն պատկերը ցույց է տալիս ոսկրի դեստրուկցիայի օջախը։
  • Ոռուցքի հայտնաբերման դեպքում կատարվում է բիոպսիա և հետագա մանրադիտակային հետազոտություն։ 
  • Համակարգչային շերտագրումը թույլ է տալիս ավելի հստակ հետազոտել ուռուցքը, ինչպես ներոսկրային, այնպես էլ արտաոսկրային բաղադրիչը։ 
  • Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան լրացուցիչ տեղեկատվություն է տալիս ախտահարված ոսկրի ոսկրածուծային խոռոչի վիճակի մասին։ 
  • Կրծքագեղձի ռենտգենը կամ ՀՏ-ն կարևոր են թոքերում մետաստազների հայտնաբերման համար։
  • Օստեոսցինտիգրաֆիան կիրառվում է այլ ոսկրերում մետաստազների և/կամ բազմօջախային  հիվանդության հայտնաբերման համար։ 
  • Որոշակի նշանակություն ունի նաև արյան բիոքիմիական հետազոտությունը:


Բուժում

 

  • Բուժման անհրաժեշտ փուլերից մեկը ուռուցքի վիրահատական հեռացումն է։ Եթե դա հնարավոր չէ (օրինակ, ուռուցքն ախտահարել է գանգի հիմը կամ ողնաշարը), բուժման կանխատեսումը զգալիորեն վատանում է։ Մի քանի տասնյակ տարի առաջ ոտքերի և ձեռքերի ոսկրերի սարկոմայի բուժման վիրահատությունները հիմնականում վերջույթների ամպուտացիաներն էին։ Այսօր դեպքերի մեծամասնությունում հնարավորություն կա խնայող վիրահատություն կատարել, պահպանելով վերջույթը։ Ոսկրի ախտահարված հատվածը հարակից հյուսվածքների հետ միասին հեռացվում է և փոխարինվում կամ արհեստական էբդոպրոթեզով, կամ ոսկրային իմպլանտատով։ 
  • Կարող է կիրառվել նաև խոշոր մետաստազների վիրաբուժական հեռացում, առաջին հերթին թոքերում։ 
  • Քանի որ օստեոսարկոման արագ տարածվող ուռուցք է, ապա ուռուցքի առաջնային օջախի հեռացումը բավարար չէ, անհրաժեշտ է քիմիաթերապիա, եթե անգամ երևացող մետաստազներ չկան։ Քիմիաթերապիան այս դեպքում կիրառվում է ինչպես վիրահատությունից առաջ, այնպես էլ հետո՝ մնացած քաղցկեղային բջիջները ոչնչացնելու համար։ 
  • Ճառագայթային թերապիան կիրառվում է շատ հազվադեպ։


Կանխատեսում


Վերջին տասնամյակներում օստեոսարկոմայի բուժման արդյունքները զգալիորեն բարելավվել են։ Երեխաների և պատանիների մոտ 70 տոկոսն ապաքինվում է։

     

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր