Ռադիոգինեկոլոգիա

 

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն. Ռադիոգինեկոլոգիա

 

Ռադիոգինեկոլոգիայի բաժանմունքը գտնվում է ճառագայթային մասնաշենքի երկրորդ հարկում, որտեղ իրականացվում է կանանց սեռական օրգանների չարորակ նորագոյացությունների ճառագայթային բուժում: Բաժանմունքում կատարվում է արգանդի վզիկի, մարմնի, հեշտոցի քաղցկեղի  բուժում` նոր մեթոդների մշակմամբ: Ռադիոգինեկոլոգիական բաժանմունքում, ճառագայթային բուժման բոլոր տեսակներին զուգահեռ, անցկացվում է նաև քիմիաթերապիա, ինչը համապատասխանում է ժամանակակից ուղեցույցներին:

 

Կլինիկական գործունեության հիմնական ուղղությունները

 

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն. Ռադիոգինեկոլոգիա

– Համակցված ճառագայթային բուժում արմատական բուժման ծրագրով, ինչպես ինքնուրույն տարբերակով, այնպես էլ քիմիաթերապիայի  հետ զուգակցված (ցիսպլատին կամ պլատինի ածանցյալներ ճառագայթային դոզայի ավանդական և ոչ ավանդական բաժնեվորմամբ) `արգանդի վզիկի քաղցկեղի ուշացած դեպքերի, արգանդի մարմնի, հեշտոցի ոչ վիրահատելի քաղցկեղի բուժման դեպքում:


–   Արգանդի վզիկի, արգանդի մարմնի քաղցկեղի նախավիրահատական և հետվիրահատական ճառագայթային և քիմիաճառագայթային բուժում:


–  Հիվանդության տարածված ձևերի դեպքում` հիվանդների ամոքիչ (պալիատիվ) ճառագայթային բուժում:


–   Ռեցիդիվների և հեռակա մետաստազների բուժման անհատականացում, կրկնակի ճառագայթում:


–   Ախտանշային բուժում:


–   Ճառագայթային բարդությունների բուժում:

 

Բաժանմունքը ղեկավարում է բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ Էվելինա Բախշինյանը:

 
Բաժանմունքի բժիշկներն են.

Անահիտ Հրանտի Ադամյան
Մարինա Լյովայի Բաղդասարյան
Անահիտ Հովհաննեսի Բժիկյան
Հասմիկ Սամվելի Ավետիսյան
Բժիշկ-ճառագայթաբան Անահիտ Յուրիի Դարբինյան
Բուժման պլանավորմանը մասնակցում են բժշկական ֆիզիկոսները  և ինժեներաֆիզիկական խումբը


Բաժանմունքի հագեցվածությունը
 
Բաժանմունքի ճառագայթային բլոկում գտնվում է microSelectron HDR, Իրիդիում 192 Genie սարքը՝ նախատեսված գինեկոլոգիական քաղցկեղի բուժման համար, Ci Arm ռենտգեն սարքը` տոպոմետրիայի իրականացման համար:

microSelectron HDR սարքավորման դրական գործոնները


–   սարքավորման բարձր թողունակությունը,
–   հարմարավետությունը՝ ճառագայթման սեանսների տևողության կրճատման հաշվին,
–   բուժման լրիվ կուրսի տևողության, գումարային օջախային դոզայի նվազեցում,
–   հարակից օրգանների վրա դոզայի նվազեցում,
–   ամբուլատոր բուժման հնարավորություն,
–   ճառագայթային ազդեցության գոտում հիվանդի երկարատև մեկուսացված մնալով պայմանավորված` հոգեհուզական սթրեսի վերացում:

Գիտական գործունեության հիմնական ուղղությունները


1.  Արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման վրա պապիլոմավիրուսային վարակի բոլոր շճատիպերի և հերպես 2 վիրուսի ազդեցության ուսումնասիրում:


2.  Ուսումնասիրվում են արգանդի մարմնի և վզիկի քաղցկեղի նախա- և հետվիրահատական ճառագայթային բուժման ծրագրերը, ներխոռոչային ճառագայթման նոր ռիթմերը և ֆրակցիաները, որոնք հիմնավորվում են ֆիզիկոդոզիմետրիկ գնահատականներով:  


3.   microSelectron HDR բրախիթերապևտիկ սարքավորման համար մշակվում են բաժնեվորման նոր ռեժիմներ:


Բաժանմունքի աշխատակիցները սերտ համագործակցում են առաջատար գիտահետազոտական հաստատությունների և մի շարք եվրոպական երկրների կլինիկաների հետ, մասնակցում են սեմինարներին և միջազգային կոնֆերանսներին: Բաժանմունքի բոլոր աշխատակիցները  ESTRO անդամներ են:  



Գնացուցակ
Մեր մասնագետները
Լուրեր, հայտարարություններ
Քաղցկեղը հաղթահարած հայտնի մարդիկ․ Վլադիմիր Պոզներ 06.06.2020

Այնպիսի տպավորություն էր, որ ես մխրճվեցի աղյուսե պատի մեջ։ Այսինքն, այնպիսի ուժգնության հարված էր, որ դժվար էր պատկերացնել

«ՍԹԻՎ ՋՈԲՍԸ ԵԿԱՎ ՇԱՏ ՈՒՇ»․ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԲԺԻՇԿԸ՝ APPLE-Ի ՀԻՄՆԱԴՐԻ, ՔԱՂՑԿԵՂԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ 03.06.2020

Ըստ Դևիդ Ագուսի, «քաղցկեղը բայ է, ոչ թե գոյական»։ «Դա մի բան է, որը մարմինն անում է, դա պրոցես է։ Մարմինը ոչ թե ստանում է քաղցկեղ, այլ արտադրում է այն»։

«Դա կարող էր վերջ տալ իմ կյանքին»․ 20-ամյա ֆուտբոլիստը պատմել է քաղցկեղի դեմ պայքարի մասին 30.05.2020

«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտնել է պաշտպան Մաքս Թեյլորի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Ֆուտբոլիստը ակումբի համակարգում է 14 տարեկանից, բայց դեռ ոչ մի անգամ չի խաղացել...

Հաճախ տրվող հարցեր