Նորություններ
Բժիշկներին բոնուսներ վճարելը փաստացի օգնեց մեզ ազատվել ստվերային ֆինանսական հարաբերություններից․ Գագիկ Բազիկյան (տեսանյութ)
Բժիշկներին բոնուսներ վճարելը փաստացի օգնեց մեզ ազատվել ստվերային ֆինանսական հարաբերություններից․ Գագիկ Բազիկյան (տեսանյութ)
23.04.2020

Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը առցանց մասնակցում է ԱՊՀ և Եվրասիայի երկրների Ոռուցքաբանների և ռադիոլոգների XI համագումարի աշխատանքներին։

 

Այսօր առաջին լիագումար նիստի ընթացքում նա հանդես եկավ «Ուռուցքաբանական ծրագրի զարգացմանը ուղղված կոնկրետ գործողությունները ՀՀ-ում» զեկույցով։ 

 

Գագիկ Բազիկյանը հիշեցրեց, որ երկու տարի առաջ Հայաստանում փոխվեց կառավարությունը, և այն «կիսով չափ շրջվեց դեպի ուռուցքաբանությունը»։

 

Վերջին երկու տարվա ընթացքում, նրա խոսքով, հանրապետությունում ակտիվորեն քարոզվում էր առողջ կենսակերպը, իսկ անցյալ տարի Ազգային Ժողովն ընդունեց փակ տարածքներում ծխելն արգելող օրենք։

 

Նա թվարկեց երկրում իրականացվող սկրինինգային ծրագրերը․ շարունակվում է արգանդի վզիկի սկրինինգը, ներդրվում է կրծքագեղձի սկրինինգի ծրագիրը։

 

«Անցյալ տարեվերջին Եվրասիական զարգացման հիմնադրամի օգնությամբ ձեռք է բերվել շրջիկ մամոգրաֆիական կաբինետ, որն առայժմ գտնվում է Իտալիայում, և պանդեմիայի պատճառով այն դեռ չեն կարողացել փոխադրել Հայաստան։ Շարժական մամոգրաֆը Հայաստան բերելուց հետո պլանավորվում է երեք մարզերում իրականացնել կրծքագեղձի պիլոտային սկրինինգ։ Պետական ծրագրով մեկնարկել է նաև հաստ և ուղիղ աղու քաղցկեղի սկրինինգ», - պատմեց ՈՒԱԿ-ի փոխտնօրենը։

 

 

Նա հիշեցրեց, որ մեկ տարի առաջ Հայաստանի կառավարությունը ուռուցքային հիվանդների վիրահատությունների ֆինանսավորումը ավելացրեց գրեթե չորս անգամ։
«Այսինքն, հիվանդները, որոնց մոտ արդեն ախտորոշվել է քաղցկեղ, կամ բարորակ նորագոյացություններով սոցիալապես անապահով հիվանդները (27 խումբ) վիրահատվում են պետության հաշվին։ Ընդ որում, մեկ հիվանդի հաշվով պետության վճարած գումարի 40 տոկոսը որպես բոնուս ուղղվում է այդ հիվանդի բուժմանը մասնակից անձնակազմի (վիրաբույժ, ասիստենտ, անէսթեզիոլոգ և այլն) վարձատրությանը։ Մինչև պետության կողմից վիրահատությունների գների բարձրացումը հիվանդը համավճար էր տալիս վիրահատության արժեքը ծածկելու համար», - ասաց Գագիկ Բազիկյանը, հավելելով, որ այս նորամուծությունը, հավանաբար, բերեց ուռուցքային վիրահատությունների կտրուկ՝ մոտ 30 տոկոսանոց աճի։

 

«Մոտ 10 անգամ ավելացել է ճառագայթային բուժման պետական ֆինանսավորումը, և վիրաբուժության պես այստեղ էլ բուժման կուրսի արժեքի 40 տոկոսը վճարվում է բուժմանը մասնակցող անձնակազմին (բուժող բժիշկ, տեխնիկ, ֆիզիկոս)։


Քիմիթերապիայում առաջվա պես պահպանվում է հիվանդի կողմից համավճարը։ Յուրաքանչյուր հիվանդի մեկ կուրս քիմիաթերապիայի համար պետությունը տրամադրում է մոտ $ 400-450, բայց եթե քիմիապրեպարատների արժեքը գերազանցում է այդ գումարը, հիվանդը վճարում է տարբերությունը։ Եվ էլի պետության վճարած գումարի 20 տոկոսը որպես բոնուս գումարվում է քիմիաթերապևտի աշխատավարձին», - նշեց նա։

 

Գագիկ Բազիկյանի կարծիքով, վիրաբուժությունում, քիմիաթերապիայում և ճառագայթային թերապիայում բուժանձնակազմին բոնուսներ տրամադրելը «փաստացի օգնեց մեզ ազատվել բուժող բժիշկների և պացիենտների հարազատների միջև ստվերային ֆինանսական հարաբերություններից»․

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր