Նորություններ
Արգանդի հեռացումը միոմայի դեպքում. փրկության վիրահատություն, թե՞ չհիմնավորված վիրաբուժական միջամտություն
Արգանդի հեռացումը միոմայի դեպքում. փրկության վիրահատություն, թե՞ չհիմնավորված վիրաբուժական միջամտություն
27.04.2020

Արգանդի միոման վերարտադրողական համակարգի ամենահաճախ հանդիպող հիվանդություններից մեկն է: Ախտորոշումից հետո հաճախ բժիշկները հիվանդներին առաջարկում են խնդրից ազատվել արմատական եղանակով՝ հեռացնելով հանգույցները արգանդի հետ միասին:  Ինչպիսի՞ հետևանքներ կարող են լինել միոմայի դեպքում արգանդի հեռացումից հետո: Արդյո՞ք գոյություն ունի այդպիսի արմատական վիրահատության այլընտրանք: Եկեք միասին հասկանանք:

Միոմայի և այլ հիվանդությունների ժամանակ արգանդի հեռացման վիրահատությունը կոչվում է հիստերէկտոմիա (ինչպես նաև՝ արգանդի ամպուտացիա, էքստիրպացիա): Յուրաքանչյուր տարի ռուս գինեկոլոգ-վիրաբույժները իրականացնում են մոտ մեկ միլիոն այդպիսի վիրահատություն: Այն վերարտադրողական տարիքի կանանց իրականացվող վիրահատական միջամտությունների շարքում ըստ հաճախության երկրորդ տեղն է զբաղեցնում ՝ կեսարյան հատումից հետո: 


Շվեդիայում արգանդի հեռացումը կազմում է բոլոր խոռոչային գինեկոլոգիական վիրահատությունների 38%-ը, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 25%-ը: Ռուսաստանում այդ ցուցանիշը տարբեր շրջաններում կազմում է 32-38%:  Հիմնականում հիստերէկտոմիայի ցուցումը արգանդի միոման է:


Հիստերէկտոմիան միոմայի բուժման ամենատարածված եղանակն է: Գինեկոլոգները, չնայած բուժման եղանակների զարգացմանը, հաճախ պահպանողական են: Նրանք համարում են, որ նույնիսկ բարորակ ուռուցքները պետք է հեռացնել շրջակա հյուսվածքների հետ միասին: 


Սակայն, չէ որ բացի արգանդի հեռացումը, գույություն ունեն նաև միոմէկտոմիայի եղանակներ (հանգույցների հեռացում՝ արգանդի պահպանմամբ), կոնսերվատիվ հորմոնային բուժում և արգանդային զարկերակների էմբոլիզացիա:  Վերջին երեք եղանակը թույլ են տալիս ոչ միայն պահպանել արգանդը և հղիանալու հավանականությունը, այլ նաև խուսափել խոռոչային վիրահատությունից:
Բարեբախտաբար, արգանդի հեռացման բացարձակ ցուցումները վերանայվում են և զգալիորեն կրճատվում:


Միոմայի դեպքում արգանդի հեռացման ցուցումները


Միոմայի դեպքում հիստերէկտոմիայի իրականացման բացարձակ ցուցումներն են.

 

  • միոմայի ժամանակ արգանդի իջեցումը կամ արտանկումը,
  • չարորակ գործընթացի կասկած:


Սրանք հենց այն դեպքերն են, երբ վիրահատությունը կանխում է բարդությունները և փրկում կնոջ կյանքը:


Հանգույցի արագ աճը, արգանդային արյունահոսությունը և որովայնի ստորին հատվածում ցավերը տվյալ պահին չեն համարվում հիստերէկտոմիայի իրականացման բացարձակ ցուցում:


Երբ արգանդի հեռացում չի պահանջվում


Այս չափանիշները արգանդի հեռացման ցուցում չեն.

 

  • Կնոջ տարիքը 35–40 տ-ից բարձր: Արգանդի հեռացումը բերում է դաշտանադադարի արհեստական առաջացման, սիրտ-անոթային և այլ բարդությունների ռիսկի մեծացման: 

  • Կինը հղիություն չի պլանավորում: Հղիանալու և ծննդաբերելու ցանկության բացակայությունը առիթ չի հանդիսանում կնոջ օրգանիզմը լուրջ միջամտության ենթարկելու համար:

  • Արգանդի մկանային շերտում բազմաթիվ հանգույցներ: Բուժման այլընտրանքային եղանակների կիրառումը հնարավորություն կտա նվազեցնել հանգույցների չափերը և պահպանել վերարտադրողական ֆունկցիան:

  • Մեծ չափերի հանգույց: Արգանդային զակերակների էմբոլիզացիան կարող է կրկնակի նվազեցնել հանգույցի չափերը նույնիսկ խոշոր միոմայի դեպքում:

 


Այս բոլոր դեպքերում գինեկոլոգը կարող է պնդել հիստերէկտոմիա իրականացնել: Նրա պնդումների հետ համաձայնվելուց առաջ հարկ է ուշադրությամբ ուսումնասիրել այլընտրանքային բուժման հնարավորությունները և վիրահատության ռիսկերը:


Հեռացման խոռոչային վիրահատությունն արդյո՞ք վտանգավոր է` որպես այդպիսին


Միոմայի դեպքում արգանդի հեռացումը, ինչպես արդեն նշեցինք, լուրջ խոռոչային վիրահատություն է: Էքստիրպացիայի ցանկացած եղանակի և մեթոդի դեպքում կարող են տարբեր ախտաբանություններ զարգանալ.

 

  • Ընդհանուր անզգայացման բարդություններ: Հիստերէկտոմիայի ժամանակ մահացու ելքերի մոտ 95%-ը կապված է ընդհանուր անզգայացման բարդությունների հետ: 

  • Հարևան օրգանների և անոթանյարդային խրձերի վնասում: Նույնիսկ ամենփորձառու վիրաբույժը կարող է սխալ թույլ տալ: Արգանդի հեռացման ժամանակ հաճախ վնասում են միզապարկը և միզածորանը, ինչը կրկնակի վիրահատություն է պահանջում:
     
  • Արյունահոսություն վիրահատության ժամանակ: Հատկապես հաճախ այս բարդությունն առաջանում է լապարասկոպիկ հիստերէկտոմիայի ժամանակ: Էնդոսկոպիկ գործիքներով դժվար է կարել անոթները և դադարեցնել արյունահոսությունը: 

  • Աղիքային անանցանելիություն: Արգանդի հեռացման ժամանակ որովայնի խոռոչ է լցվում արյուն, վիրաբույժի ձեռնոցների տալկը, փոշու մանրադիտակային մասնիկները: Այս ամենը բերում է որովայնի խոռոչում կպումների առաջացման, և կարող է հանդիսանալ աղիքային անանցանելիության պատճառ: Արդյուքնում պահանջվում է կրկնակի վիրահատություն: 

  • Բորբոքում և պերիտոնիտ: Վիրահատության իրականացման և հետվիրահատական վերքի մշակման  տեխնիկայի ցանկացած խախտում կարող է բերել որովայնամզի բորբոքման (պերիտոնիտ), թարախակալման, աբսցեսների և այլ բարդությունների առաջացման:  

  • Նույնիսկ առանց բարդությունների արգանդի հեռացումից հետո վերականգնումը տևում է միջինը 6–8 շաբաթ:

 


Ինչո՞վ է սպառնում հիստերէկտոմիան ապագայում


Վիրահատությունից հետո նույնիսկ ամիսներ և տարիներ անց բարդությունների ռիսկը չի վերանում: Ժամանակի ընթացքում զարգանում է այսպես կոչված հետհիստերէկտոմիկ համախտանիշ: 


Ըստ բ.գ.դ. Ն.Մ. Պոդզոլկովայի տվյալների՝ արգանդի հեռացումից հետո տարիների ընթացքում հետհիստերէկտոմիկ համախտանիշ զարգանում է կանանց 75–80%-ի մոտ:


Հետհիստերէկտոմիկ համախտանիշի դրսևորումների մեծ մասն առաջանում է էստրոգենային անբավարարության հետևանքով: Արգանդի հեռացումը բերում է ձվարանների, ինչպես նաև ողջ կանացի էնդոկրին համակարգի հորմոնային ֆունկցիայի նվազման: 


Բազմաթիվ հայրենական հետազոտողների կարծիքով, զույգ ձվարանների պահպանումը հիստերէկտոմիայի դեպքում հնարավորություն է տալիս հետաձգել դաշտանադադարի զարգացումը 4–5 տարով: Սակայն որքան երիտասարդ է հիվանդը, այնքան վաղ է նրա մոտ զարգանում էստրոգենային անբավարարություն: 

 

  • Էստրոգենների մակարդակի նվազումը նպաստում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացմանը: Մինչև 50 տարեկանը արգանդը հեռացրած կնոջ մոտ կաթվածի, սրտի իշեմիկ հիվանդության, ինֆարկտի և սրտային անբավարարության զարգացման ռիսկը զգալիորեն բարձր է: Այս տվյալները  2010 թվականին հրապարակվել են European Heart Journal-ում:

  • Ըստ բժշկական հետազոտությունների՝ մեծանում է կրծքագեղձի, երիկամների, վահանաձև գեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը:

  • Զարգանում են դաշտանադադարի նշաններ՝ անքնություն, ընկճախտ, գերքրտնարտադրություն, «ջերմահորդանք», ջերմության զգացում: Կինն արդեն  40 տարեկանում կարող է հետդաշտանադադարային ախտանիշներ զգալ: 

  • Կալցիումի փոխանակության խանգարման հետևանքով զարգանում է օստեոպորոզ: Ոսկրերը դառնում են ավելի փխրուն և բեկվող, մեծանում է կոտրվածքների ռիսկը:

  • Էստրոգենների անբավարարության հետևանքով հեշտոցում առաջանում է չորություն, ցավ սեռական հարաբերության ժամանակ, նվազում է լիբիդոն, վերանում է հեշտոցային օրգազմը կամ զգալիորեն նվազում է վերջինիս ինտենսիվությունը: 

  • Զգալիորեն մեծանում է հեշտոցի պատերի իջեցման ռիսկը, խանգարվում է միզարձակումը: Անմիզապահություն զարգանում է հիվանդների մոտ 17%-ի մոտ:

  • Հիստերէկտոմիայից հետո հիվանդների 42,3%-ի մոտ զարգանում է բակտերիալ վագինոզ,   6,4%-ի մոտ՝ ոչ սպեցիֆիկ վագինիտ:

  • Զարգանում է մետաբոլիկ համախտանիշ, առաջանում են էնդոկրին խանգարումներ:

  • 52,2% դեպքում հիվանդները նշում են զարկերակային գերճնշում, կանանց մոտ մեկ երրորդի մոտ՝ ճարպակալում, մոտ 25%-ի մոտ ճարպային փոխանակության խանգարում:


Ոչ բոլոր կանայք գիտեն, թե ինչով է վտանգավոր միոմայի ժամանակ արգանդի հեռացումը: Ողջ օրգանի հեռացումը չի կարող աննկատ մնալ օրգանիզմի համար: Վիրահատության ժամանակ և հետվիրահատական շրջանում առաջացած բազմաթիվ բարդությունները ստիպեցին կատարելագործել միոմայի բուժման մեթոդները:


Այսպիսով, հիստերէկտոմիան աստիճանաբար անցնում է երկրորդ պլան և մնում է որպես «փրկության բուժում»: Առաջանում են այս հիվանդության բուժման այլընտրանքային, ավելի արդյունավետ  և կատարյալ եղանակներ: 


Միոմայի բուժման արգանդի հեռացման այլընտրանքային եղանակները


Միոմայի բուժման ավելի ժամանակակից, օրգան պահպանող եղանակներից են միոմէկտոմիան և արգանդային զարկերակների էմբոլիզացիան:  Շատ կլինիկաներ առաջարկում են նաև ֆոկուսացված գերձայնային աբլացիայի եղանակը, սակայն վերջինիս կիրառումը սահմանափակ է:  

 

  • Ֆոկուսացված գերձայնային աբլացիան բուժման փորձարարական եղանակ է: Վերջինիս էությունը ՄՌՇ հսկողությամբ գերձայնի օգնությամբ միոմատոզ հանգույցների վրա ազդելն է: Եղանակն ունի կրկնության մեծ ռիսկ, քանի որ ոչնչացնում է ուռուցքային բջիջների ոչ 100%-ը: Ֆոկուսացված գերձայնային աբլացիան հակացուցված է 5 և ավելի հանգույցների դեպքում, եթե միոման տեղակայված է արգանդի հետին պատի վրա, ինչպես նաև, եթե հանգույցների ծավալը գերազանցում է  500 սմ3-ը:

  • Միոմէկտոմիան միոմայի բուժման վիրահատական եղանակ է: Վիրահատական եղանակով հեռացվում են միոմատոզային հանգույցները ՝ պահպանելով արգանդը:  Այս եղանակն ունի վիրահատության նույն բարդությունների ռիսկը, որոնք հնարավոր են արգանդի հեռացման ժամանակ: Այս եղանակի թերություններից է նաև արգանդի վրա սպիների առաջացումը, որը  կարող է զգալիորեն բարդացնել բեղմնավորումը և հղիությունը:  Կանանց մինչև 30%-ը միոմէկտոմիայից հետո առնչվում է հիվանդության կրկնության հետ: 

  • Արգանդային զարկերակների էմբոլիզացիա: Վերջինս հանդիսանում է վիրահատության այլընտրանք: Արգանդային զարկերակի մեջ ներմուծվում են էմբոլներ՝ մանրագույն գնդիկներ:  Սրանք ընդհատում են միոմատոզ հանգույցների արյունամատակարարումը, ինչից հետո ուռուցքը մեռուկանում է: Այս գործընթացը օրգանիզմի համար անվտանգ է: Արգանդային զարկերակների էմբոլիզացիան ազդում է միոմայի բոլոր օջախների վրա միաժամանակ և կարող է կիրառվել հանգույցների ցանկացած չափի և տեղակայման դեպքում:  Էմբոլիզացիան կարելի է կիրառել գրեթե բոլոր դեպքերում, երբ ցուցված է վիրահատական միջամտություն: Այս միջամտությունը կարող է կիրառվել բարձր վիրահատական ռիսկով հիվանդների համար (սիրտ-անոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ, ճարպակալում): Բարդությունների ռիսկը կազմում է 1%-ից քիչ:


Եթե խոսքը կյանքի փրկության մասին չէ, պետք է կրկնակի մտածել՝ հիստերէկտոմիայի որոշում կայացնելուց առաջ: Հարկ է մտածել միոմայի բուժման ժամանակակից ալընտրանքային եղանակների մասին՝ առանց արգանդի հեռացման: Հիշեք, որ վերջնական ընտրությունը միշտ հիվանդն է կատարոմ:

Միոման զարգացման ամենավաղ շրջանում գրեթե անախտանիշ է: Հիվանդության ախտանիշները դրսևորվում են, երբ միոմատոզային հանգույցները մեծ չափերի են հասնում: Այս դեպքում բուժումը երկարատև է, բարդ և ոչ միշտ արդյունավետ:  Հիշեք, որ հիվանդությունը ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել: Այդ պատճառով  21 տարեկանից կինը պետք է անցնի փոքր կոնքի օրգանների ամենամյա կանխարգելիչ ԳՁՀ: Դա հնարավորություն կտա հայտնաբերել ախտաբանությունը հիվանդության զարգացման սկզբում, և բուժում սկսել:

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր