Համալիր և ռենտգեն ախտորոշում

 

 

 

ՀԱՄԱԼԻՐ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԵՒ ՌԵՆՏԳԵՆ ԲԱԺԱՆՄՈՒՆ
 

Համալիր ախտորոշման ծառայություն


       

Բաժանմունքում իրականացվում են ուլտրաձայնային հետազոտություններ` որովայնի, կոնքի օրգանների (նաև` ներհեշտոցային), կրծքագեղձերի, վահանաձև գեղձի, փափուկ հյուսվածքների, հոդերի, պերիֆերիկ ավշային հանգույցների համակարգչային շերտագրում, նաև` կոնտրաստավորմամբ, ոսկրային համակարգի ռենտգենյան հետազոտություններ, մամոգրաֆիկ հետազտություն:

 

Կատարվում են ինտրաօպերացիոն ուլտրաձայնային հետազոտություններ, ինվազիվ միջամտություններ. գոյացությունների պունկցիոն բիոպսիա ուլտրաձայնային հսկողության ներքո, նուրբ ասեղային պունկցիա, մակերեսային ավշային հանգույցների պունկցիոն բիոպսիա` ուլտրաձայնային հսկողության տակ, ախտաբանական օջախների ասեղային ուղեցույցային լոկալիզացիա` մամոգրաֆիկ հսկողության տակ (needle wire localization):


       

 

         Համալիր ախտորոշման և ռենտգեն բաժանմունք  Համալիր ախտորոշման և ռենտգեն բաժանմունք

 

 

        Բաժանմունքը Երևանի պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ճառագայթային ախտորոշման և կլինիկական ախտորոշման ամբիոնների բազա է, որտեղ հետդիպլոմային կրթություն են անցնում և մասնագիտանում ուռուցքաբանները և կլինիկական օրդինատորները:

 

     

                               Ռենտգեն ախտորոշման բաժանմունք

 

 

Ռենտգեն ախտորոշման ծառայության շրջանակում իրականացվում է հետևյալ օրգան-համակարգերի ռենտգեն հետազոտություն.


կրծքավանդակի օրգանների
ոսկրա-հոդային համակարգի
ստամոքս-աղիքային համակարգի
միզասեռական օրգանների
 
     

Բաժանմունքում տարեկան կատարվում է 22.000-ից ավելի հետազոտություններ, այդ թվում. ստացիոնար` 12.500, ամբուլատոր` 9.600:

       
     

Բաժանմունքի բժիշկները վերջին տարիներին մասնակցել են Անդրկովկասյան երկրների ուռուցքաբանների III և IV կոնգրեսների աշխատանքներին (Երևան. 2004թ., Թբիլիսի. 2006թ.), Հայաստանի ռադիոլոգների I կոնֆերանսի աշխատանքներին (Երևան. 2006թ.), «Իննովացիոն մոտեցումները Ճառագայթային ախտորոշումում» (Երևան. 2008թ.)։

 

     

Բաժանմունքի բժիշկները հանդիսանում են Ճառագայթային ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի, Ռադիոլոգիայի հայկական ասոցիացիայի և Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի անդամներ։

 

 

       Ռենտգեն ախտորոշման բաժանմունք
Գնացուցակ
Լուրեր, հայտարարություններ
Այսօր մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է 15.02.2021

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ևս միանում է այդ արշավին։ Մենք գիտենք, որ ցանկացած ծնողի համար ամենասարսափելի ախտորոշումներից մեկը քաղցկեղն է։ Բայց միշտ հիշեք, որ քաղցկեղն ընդամենը հիվանդություն է, և այն բուժելի է։

«Հարցրու բժշկին». Ի՞նչ է իմունոհիստոքիմիական հետազոտությունը, ո՞ր դեպքերում է այն անհրաժեշտ 10.02.2021

NEWS.am Medicine-ի հերթական հաղորդման հյուրն է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Կլինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունքի վարիչ ԶԱՐՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

Հայկական Ուռուցքաբանական Կոնգրես՝ վաղուց սպասված հանդիպում 09.02.2021

Բացման խոսքում ՈւԱԿ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանը նշեց՝ կա մի գործոն, որը խթանել է ուռուցքաբանության զարգացումը Հայաստանում վերջին 20 տարիներին, և այդ գործոնը մրցակցությունն է։

Հաճախ տրվող հարցեր