Նորություններ
Այսուհետ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի քիմիաթերապիա ստացող հիվանդները կարող են խուսափել մազաթափությունից
Այսուհետ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի քիմիաթերապիա ստացող հիվանդները կարող են խուսափել մազաթափությունից
08.05.2020

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքում տեղադրվել է նոր սարք, որը հնարավորություն է տալիս խուսափել մազաթափությունից կամ նվազեցնել այն քիմիաթերապիայի ժամանակ։

 

Հայտնի է, որ քիմիաթերապիայի կողմնակի ազդեցություններից մեկը մազերի կորուստն է, ինչը պացիենտները, հատկապես կանայք, շատ ծանր են տանում։ 

 

«Գլխամաշկի սառեցման միջոցով մազերի կորստի կրճատումը կամ մազաթափության կանխումը պացիենտի մոտ ինքնավստահության զգացողություն և բուժման հանդեպ դրական վերաբերմունք է առաջացնում, ինչը քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարում առավելություն է համարվում», - ասաց Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ Նաիրա Ջանոյանը։

 

Paxman ընկերության սարքը կիրառում է հիպոթերմիայի մեթոդը՝ գլխի մաշկի խորը սառեցում, որը հանգեցնում է անոթների նեղացման և դեպի գլխամաշկ արյան հոսքի կրճատման։ Դա բերում է նրան, որ քիմիաթերապևտիկ դեղերը քիչ քանակով են հասնում մազարմատներին և քիչ են վնասում դրանք։

 

Սարքը ներառում է մի քանի տարբեր չափերի սաղավարտներ, որոնք ադապտացվում են պացիենտի գլխի կառուցվածքին և չափին։ Այն ունի վահանակ, որի միջոցով կառավարվում է սառեցման ջերմաստիճանը և ժամանակը։

 

Paxman ընկերության հետազոտությունները վկայում են, որ սառեցնող սաղավարտի որպես մազաթափության դեմ միջոցի արդյունավետությունը 50-90 տոկոս է տարբեր դեղամիջոցների օգտագործման դեպքում։


 

 


Լուրեր, հայտարարություններ
«Դա վերջը չէ, դա նոր կյանքի սկիզբն է»․ քաղցկեղը վերապրած կին 26.05.2020

Անահիտ Հովհաննիսյանը 56 տարեկան էր, երբ նրա մոտ ախտորոշվեց կրծքագեղձի քաղցկեղ։ Ախտորոշումը իմանալուց հետո եղել է մի պահ, երբ Անահիտը մտածել է...

ՈՒԱԿ-ում կատարվում են ողնաշարի կայունացնող վիրահատություններ՝ մետաղական կոնստրուկցիաների կիրառմամբ 25.05.2020

ՀՀ ԱՆ Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է ողնաշարի տրանսպեդիկուլյար կայունացման հերթական վիրահատությունը...

Ինչպե՞ս են աշխատում թոքերի արհեստական շնչառության սարքերը (Տեսանյութ) 23.05.2020

Ինչպե՞ս են աշխատում թոքերի արհեստական շնչառության սարքերը, ինչպե՞ս է կատարվում ինտուբացիան, ի՞նչ վտանգներ է պարունակում այս պրոցեդուրան։ NEWS.am Medicine-ի այս եւ մի շարք այլ հարցերին պատասխանում է...

Հաճախ տրվող հարցեր