Նորություններ
Շնորհավորում ենք մեր բուժքույրերին մասնագիտական տոնի առթիվ
Շնորհավորում ենք մեր բուժքույրերին մասնագիտական տոնի առթիվ
12.05.2020

Բժիշկը՝ բարդ լուծումների և բուժման պլանի արարողն է, իսկ անմիջապես հիվանդի կողքին լինում եք Դուք, բուժքույրերդ։ Ձեր մասնագիտական ունակություններից և մարդկային հատկություններից շատ բան է կախված։ Առանց Ձեզ բժիշկները կարծես առանց ձեռքերի լինեն։

 

Մարդկանց հետ աշխատելու համար հատուկ ունակություններ են պետք։ Իսկ առողջությունը կորցրած մարդու հետ աշխատելու համար պետք է լինել նվիրյալ։ Առավելևս՝ քաղցկեղով հիվանդ մարդկանց հետ աշխատելիս։ Մեր քույրերը մի հիվանդի հետ կարող են աշխատել երկար տարիներ, և դառնում են գրեթե հարազատ, ընտանիքի անդամ։

 

Սիրելի քույրեր։ Շնորհավորում ենք Ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ։ Շնորհակալություն այդ ծանր գործը պատվով տանելու համար։ Եղեք միշտ այդպիսին, ինչպիսին որ կաք․ հոգատար ու կենսուրախ։











Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր