Նորություններ
Աննախադեպ վիրահատություն՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում (տեսանյութ)
Աննախադեպ վիրահատություն՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում (տեսանյութ)
13.05.2020

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է իր ծավալով աննախադեպ՝ թոքի քաղցկեղի վիրահատություն։  Նախկինում նման ուռուցքները ոչ վիրահատելի էին համարվում։ Բարդությունն այն է, որ բրոնխի ու շնչափողի ախտահարման դեպքում նույնիսկ անէսթեզիան է խնդիր։

 

«Ուռուցքը աջ գլխավոր բրոնխից աճել էր դեպի շնչափողի երկատման հատված, ու տարածվել էր դեպի շնչափողի վերին հատված։ Այս պարագայում պետք էր որոշում կայացնել՝ հիվանդին վիրահատել, թե՝ թողնել դատապարտված։ Մենք հիվանդին շտապ կարգով վերցրեցինք վիրահատության», - ասում է ՈՒԱԿ թոքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Խանոյանը։

 

ՈՒԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանի խոսքով, Կենտրոնում նոր բացված Թոքային վիրաբուժության բաժանմունքում հավաքվում է բժիշկների նոր թիմ՝ Արմեն Խանոյանի գլխավորությամբ։ Բաժանմունքը վերանորոգվում ու համալրվում է նոր սարքավորումներով թոքի քաղցկեղով հիվանդներին ժամանակակից մեթոդներով օգնելու համար։

 

 

Մանրամասները՝ Հանրային Հեռուստաընկերության ռեպորտաժում։



Լուրեր, հայտարարություններ
«Դա վերջը չէ, դա նոր կյանքի սկիզբն է»․ քաղցկեղը վերապրած կին 26.05.2020

Անահիտ Հովհաննիսյանը 56 տարեկան էր, երբ նրա մոտ ախտորոշվեց կրծքագեղձի քաղցկեղ։ Ախտորոշումը իմանալուց հետո եղել է մի պահ, երբ Անահիտը մտածել է...

ՈՒԱԿ-ում կատարվում են ողնաշարի կայունացնող վիրահատություններ՝ մետաղական կոնստրուկցիաների կիրառմամբ 25.05.2020

ՀՀ ԱՆ Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է ողնաշարի տրանսպեդիկուլյար կայունացման հերթական վիրահատությունը...

Ինչպե՞ս են աշխատում թոքերի արհեստական շնչառության սարքերը (Տեսանյութ) 23.05.2020

Ինչպե՞ս են աշխատում թոքերի արհեստական շնչառության սարքերը, ինչպե՞ս է կատարվում ինտուբացիան, ի՞նչ վտանգներ է պարունակում այս պրոցեդուրան։ NEWS.am Medicine-ի այս եւ մի շարք այլ հարցերին պատասխանում է...

Հաճախ տրվող հարցեր