Նորություններ
«Դա կարող էր վերջ տալ իմ կյանքին»․ 20-ամյա ֆուտբոլիստը պատմել է քաղցկեղի դեմ պայքարի մասին
«Դա կարող էր վերջ տալ իմ կյանքին»․ 20-ամյա ֆուտբոլիստը պատմել է քաղցկեղի դեմ պայքարի մասին
30.05.2020

«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտնել է պաշտպան Մաքս Թեյլորի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Ֆուտբոլիստը ակումբի համակարգում է 14 տարեկանից, բայց դեռ ոչ մի անգամ չի խաղացել «Յունայթեդի» հիմնական թիմում։ 20-ամյա ֆուտբոլիստն ավելի շատ հայտնի է քաղցկեղի դեմ իր պայքարով։


2018 թվականի նոյեմբերին երիտասարդ ֆուտբոլիստի մոտ ամորձիների քաղցկեղ ախտորոշվեց։ 


-    Մայրս միանգամից կոտրվեց։ Ես դուրս եկա հիվանդանոցից և մտածում էի․ «Տեր Աստված»։ Դու լսում ես «քաղցկեղ» բառը։ Ուղեղս ժամում 100 մղոն արագությամբ էր աշխատում։ Ի՞նչ կլինի հետո։ Առաջին միտքս էր․ «Կկարողանա՞մ արդյոք ֆուտբոլ խաղալ»։ Հետո մի պահ է գալիս, երբ դու մենակ ես մնում, չես կարողանում քնել, ու մտածում ես․ «Սա կարող է առհասարակ վերջ տալ իմ կյանքին»։ Դա պտտվում էր իմ մտքում նորից ու նորից։


Ակումբում Թեյլորին ասացին, որ նա պետք է ընդմիջում անի։ Նրան տեղափոխեցին Մանչեսթերի գլխավոր ուռուցքաբանական հիվանդանոց։


-    Քաղցկեղը տարածվել էր որովայնումս։ Թոքերիս վրա էլ բծեր կային, որոնք կարող էին տարածվել։ Ինձ ասացին, որ ծանր քիմիաթերապիա է անհրաժեշտ․ կարճ, բայց ինտենսիվ կուրս։ Հետո բժիշկներն ասացին, որ քիմիաթերապիան շատ արդյունավետ էր, բայց կարող է և վիրահատության անհրաժեշտություն լինել։ Ես գիտեի, որ ամեն ինչ լավ է, բայց շատ վախեցած էի։ Իսկ հետո եղավ ֆուտբոլ, ֆուտբոլ, ֆուտբոլ։ Մարզումներ ամեն օր։ Հետո խաղ։ Նորից մարզում։ Նորմալ Սուրբ Ծննդյան տոներ։ Դա այնքան նոր էր ինձ համար։


Թեյլորը նկարագրել է իր քիմիաթերապևտիկ բուժումը․ երեք երեքշաբաթյա կուրսեր։


-    Երկուշաբթի․ ութ ժամ քիմիաթերապիա, չորս ժամ հիդրատացիա։ Երեքշաբթի․ վեց ժամ քիմիաթերապիա, չորս ժամ հիդրատացիա։ Չորեքշաբթի․ երկու ժամ քիմիաթերապիա, մնացածը՝ հիդրատացիա։ Հետո ես գնում էի տուն ու վերադառնում էի մեկ շաբաթից, երկու ժամ քիմիաթերապիա ստանալու համար, և, վերջապես, վերադառնում էի ևս մեկ շաբաթ անց ևս երկու ժամ քիմիաթերապիա ստանալու համար։ Ես դա արեցի երեք անգամ։ Շատ ծանր չի հնչում, բայց իմ ստացած քիմիաթերապիան բավականին ծանր էր։ Առաջին գիշերն ամենասարսափելին էր։ Դու արթնանում ես, դողում ու քրտնում ես, ուժեղ ցուրտ ես զգում։ Հետո սկսվում է ցավը։  Առաջին գիշերը ես հասկացա, որ ինը դժվար շաբաթներ են լինելու։

Բուժումից երկու շաբաթ անց ես գնացի մեկ այլ հետազոտության, և նյարդերի տեսնակյունից դա ցանկացած խաղից ավելի վատ էր։ Ես մայրիկիս հետ էի, և երկուսս էլ դողում էինք։ Բժիշկն ասաց, որ քաղցկեղը հաղթահարված է, բայց, միևնույն է, պետք է վիրահատություն, որովհետև ավշահանգույցներս այտուցված էին, և նրանցից մեկը կպել էր անոթին։ Վիրահատությունից հետո ես հինգ գիշեր մնացի հիվանդանոցում մեջքիս մեջ էպիդուրալ պոմպով և լարերով, որոնք դանդաղ հանում էին։ Ես ինձ դեռ հիվանդ էի զգում։ Ես դեռ ճաղատ էի։ Ես նայում էի հայելու մեջ և մտածում, որ վատ տեսք ունեմ։ Երեք ամիս անցավ, մինչև որ ես սկսեցի ինձ լավ զգալ։


Պաշտպանը նաև պատմել է, որ մեծ աջակցույուն է ստացել մարզիչ Ժոզե Մոուրինյոից և նրան փոխարինած Ուլե-Գունար Սուլշերից, իր թիմակիցներից։ Այժմ նա երազում է մեծ ֆուտբոլիստ դառնալ։

 

Սկզբնաղբյուր՝ sportbox.ru

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր