Նորություններ
Քաղցկեղը հաղթահարած հայտնի մարդիկ․ Վլադիմիր Պոզներ
Քաղցկեղը հաղթահարած հայտնի մարդիկ․ Վլադիմիր Պոզներ
06.06.2020

 Հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները խոստովանել է, որ երկու անգամ բուժվել է քաղցկեղից, և երկրորդ անգամ պատրաստ էր հրաժեշտ տալ կյանքին։  Այդ մասին նա պատմել է ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնին։

 

Ըստ Պոզների, քաղցկեղի դեմ նրա պայքարը սկսվել է 1993 թվականին, երբ նա ապրում էր Միացյալ Նահանգներում։

«Այնպիսի տպավորություն էր, որ ես մխրճվեցի աղյուսե պատի մեջ։ Այսինքն, այնպիսի ուժգնության հարված էր, որ դժվար էր պատկերացնել։ Եվ մտքերս էին․ «Վերջ, կյանքս ավարտված է»», - շագանակագեղձի քաղցկեղ ախտորոշումից հետո իր առաջին ապրումներն է նկարագրել Վլադիմիր Պոզները։


Հիվանդությունը նա հեշտությամբ հաղթահարեց, քանի որ այն հայտնաբերվել էր վաղ փուլում։ Վիրահատությունից հետո 20 տարի հիվանդությունն իրեն զգացնել չէր տալիս։


Սակայն 2014-ին բժիշկները նոր քաղցկեղ ախտորոշեցին՝ ուղիղ աղու։ Ընդ որում, հիվանդությունը հայտնաբերած բժիշկն ասել էր, որ գոյացությունը գտնվում է հետանցքի սֆինկտերին շատ մոտ, իսկ դա նշանակում էր, որ վիրահատության ժամանակ այն պետք է հեռացվեր։ Այսինքն, Պոզները մինչև կյանքի վերջ պետք է գոտկատեղին հատուկ պարկ (կղանքընդունիչ) կրեր։


«Ես նրան ասացի, որ հրաշալի կյանք եմ ապրել, և այդպես չեմ ապրի, ուղղակի կհեռանամ», - պատմել է Պոզները։

Այնուհետև նա որոշել է խորհրդակցել այլ բժիշկների հետ։ Նա հետազոտվել է հինգ երկրների ուռուցքաբանական կենտրոններում․ ԱՄՆ, Իսրայել, Ֆրանսիա, Մեծ Բրիատանիա և Գերմանիա։ Վերջիվերջո, նա իր կյանքը վստահեց գերմանացի վիրաբույժին։


«Ինձ մոտ երկրորդ փուլի քաղցկեղ էր, և սֆինկտերը պահպանեցին։ Դա լոկալ վիրահատություն էր, ինձ չեն կտրել երկայնքով։ Այս երկրորդ անգամն ավելի բարդ դեպք էր, բայց ես արդեն թրծված էի և պատրաստ պայքարի։ Թեպետ մտքումս ասել էի, եթե այլ ելք չլինի, ապա ես այդպես չեմ ապրի։ Ես կյանքիս վերջ կտայի», - պատմել է հեռուստալրագրողը։


Նրա խոսքով, վիրահատությունից հետո սկզբում նա հետազոտվում էր երեք ամիսը մեկ, այնուհետև՝ վեց ամիսը մեկ, հետո՝ տարին մեկ անգամ։ Հիմա նրան ասել են, որ նա կարող է երկարաձգել այդ ժամանակահատվածը մինչև երեք տարի։

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր