Պացիենտների համարԿանխարգելում
Վիտամին D-ն քաղցկեղի դեմ ամենակարևոր վիտամինն է
Վիտամին D-ն քաղցկեղի դեմ ամենակարևոր վիտամինն է
08.06.2016

2016 թվականին մեծածավալ հետազոտության արդյունքում կենսաքիմիկոսները հայտնաբերեցին, որ 55 տարեկանն անց կանայք, ում մոտ արյան մեջ վիտամին D-ի մակարդակը  բարձր է 40 նգ/մլ-ից,  67%-ով ավելի քիչ ռիսկ ունեն ցանկացած տեսակի քաղցկեղով հիվանդանալու, քան այն կանայք, ում մոտ այս վիտամինի մակարդակը 20 նգ/մլ-ից ցածր է: «Մենք հրաշալի հնարավորություն ունենք, որպեսզի կանխարգելենք արգանդի վզիկի քաղցկեղի բոլոր տեսակները վիտամին D-ի բավարար քանակով, ինչը բացարձակապես անհնար էր մինչև այս հետազոտության հրապարակումը», - հետազոտությունների արդյունքն այսպես է մեկնաբանել Սան-Դիեգոյի (ԱՄՆ) Կալիֆորնիական համալսարանի բժշկության Դպրոցից  հետազոտող, դոցենտ Սեդրիկ Հարլանդը:
 
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ քաղցկեղային հիվանդությունների կանխարգելման համար վիտամին  D-ի օպտիմալ մակարդակը գտնվում է 40 և 60 նգ/մլ միջև, և որ քաղցկեղի տեսակների մեծ մասն առաջանում է այն անձանց մոտ, ում արյան մեջ վիտամին D-ի մակարդակը 10-40նգ/մլ է:

Հետազոտությունը չբացահայտեց օրգանիզմում վիտամին D-ի առողջ մակարդակի հասնելու լավագույն եղանակը՝ հավելումնե՞ր, թե՞ արևի ճառագայթում, սակայն գիտնականները եկան այն եզրահանգման, որ վիտամին D-ն քաղցկեղից սկսում է պաշտպանել, հենց նրա մակարդակը արյան մեջ դառնում է 40 նգ/մլ: Նրանք նաև նշեցին, որ առողջության համար ավելի շատ առավելություններ դիտվում են օրգանիզմում վիտամին D-ի ավելի բարձր մակարդակի դեպքում:

Եվս մեկ հետազոտություն, որն ավարտվել է 2015 թվականին, ցույց տվեց, որ կանանց մոտ վիտամին D-ի 30 նգ/մլ կամ բարձր կոնցենտրացիայի դեպքում կոլոռեկտալ քաղցկեղի ռիսկը 55%-ով ավելի ցածր է այն կանանց համեմատ, ում մոտ այդ մակարդակը 18նգ/մլ-ից ցածր է:

2005 թվականի հետազոտությունը ցույց է տվել, որ արյան մեջ վիտամին D-ի կոնցենտրացիան 60 նգ/մլ-ից բարձրի դեպքում կանայք ունեին կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու 83%-ով ցածր ռիսկ այն կանանց համեմատ, ում մոտ այդ վիտամինի մակարդակը 20նգ/մլ-ից չէր բարձրացել:

Հայտնի են ամերիկյան ուռուցքաբանների բազմաթիվ ուղեցույցներ՝ ուռուցքային հիվանդների մոտ արյան մեջ վիտամին D-ի մակարդակը 60-80 նգ/մլ միջակայքում պահելու անհրաժեշտության մասին: Թեև այս հետազոտությունների մեծ մասում կանայք են մասնակցել, շատ հավանական է, որ վիտամին D-ին վերաբերող ստացված արդյունքները բացարձակ անվտանգ են և անհրաժեշտ են նաև տղամարդկանց համար:
 
Փորձագետների մեծ մասը համակարծիք է, որ վիտամին D-ի լավագույն աղբյուրը արևի լույսն է, և, հավանաբար, ծանոթ է հետևյալ խորհուրդը. «Ձեզ անհրաժեշտ է ամեն օր 5-30 րոպե գտնվել արևի ճառագայթների տակ՝ապահովելով ամբողջ մաշկի վրա այդ ճառագայթների հնարավորինս առավելագույն ազդեցություն»:  Իհարկե, ճշմարիտ խորհուրդ է, սակայն արևից ստացված վիտամին D3-ի քանակը կախված է նաև այլ բազմաթիվ գործոններից՝ տարիքից, մարմնի զանգվածի ինդեքսից, մաշկի գույնից, հասարակածից ունեցած հեռավորությունից, տարվա եղանակից, օրվա մթնոլորտային վիճակից և այլն:
 
Արևային ճառագայթումն` ըստ զուգահեռականի

Եթե ապրում եք հասարակածից դեպի հյուսիս՝ 37 աստիճանից բարձր, իսկ այդ մակարդակի վրա, օրինակ,  ապրում է  Ռուսաստանի բնակչության գրեթե 100%-ը, ապա հաստատ չեք ստանում ուլտրամանուշակագույն ճառագայթման այնպիսի քանակ, որ օրգանիզմը կարողանա բավարար քանակությամբ վիտամին D3 արտադրի ամբողջ տարին:

Օրինակ, Սոչիում կամ Յալթայում ապրող բաց մաշկով մարդը հուլիսի արևային օրը՝ կեսօրին, 4 րոպեի ընթացքում ստանում է մոտ 900 ME վիտամին D3: Սակայն հունվարի անամպ օրն արևի տակ պետք է գտնվել 10 անգամ ավելի շատ՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման նման քանակ ստանալու համար: Եթե առկա է ամպամածություն կամ ծուխ, ապա այն կարող է պաշարել արևային ճառագայթման ավելի քան 60%-ը: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ միաժամանակ արևապաշտպան քսուկի կիրառումը խորացնում է խնդիրը, քանի որ SPF-8 պաշտպանությամբ քսուկը նվազեցնում է մաշկի կողմից վիտամին D3-ի արտադրությունը 95%-ով, իսկ  SPF-15 կամ ավելիի դեպքում ՝ 99%-ով:

Մուգ մաշկով մարդը պետք է մոտավքրապես չորս անգամ ավելի շատ արևային ճառագայթում ստանա, որպեսզի արտադրի նույն քանակությամբ վիտամին D3, որքան բաց մաշկով մարդը: Ինչպես պարզվել է, ճարպակալմամբ տառապող մարդկանց մոտ արյան մեջ վիտամին D3-ի մակարդակը 50%-ով ավելի քիչ է, քան նման խնդիր չունեցող անձանց մոտ: Արժե նշել նաև, որ 70 տարեկանում մարդն իր մաշկի միջոցով կարող է արտադրել 75%-ով ավելի քիչ վիտամին D, քան երբ նա 20 տարեկան էր:

Հիվանդություններ, որոնք առկա են վիտամին D-ի անբավարարության ժամանակ

Անհրաժեշտ վիտամին D3-ի լրացուցիչ քանակություն կարել է ստանալ հավելումների միջոցով: Սակայն նման հավելումներ ստանալուց առաջ անհրաժեշտ է որոշել սեփական վիտամին D-ի մակարդակը, հետո միայն որոշել հավելման ծավալը՝ օրը 1000-ից 10.000 մ. միավոր: Ընդ որում, անհրաժեշտ է մշտապես հսկել վիտամինի մակարդակն արյան մեջ` խուսափելու գերդոզավորումից ի հայտ եկող խնդիրներից:

Բազմաթիվ վեճեր կան կապված նրա հետ, թե վիտամին D-ի հավելման որ ձևերն են առավել արդյունավետ: Հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ բերանով ցողացրի կիրառումն ավելի արդյունավետ է, քան հաբերը: Պարզվել է, որ 1000 մ. միավոր վիտամին D-ի ցողացիրը կրկնակի անգամ ավելի է բարձրացնում արյան մեջ վիտամինի պարունակությունը քան 1000 մ. միավոր վիտամինը գելային պարկուճներով: Ցողացրի կիրառման ժամանակ վիտամիննըսկսում է ներծծվել արդեն բերանում:

Կան նաև պնդումներ, որ վիտամին K2-ն անհրաժեշտ է վիտամին D3-ի առավել արդյունավետ յուրացման համար, սակայն կան նաև այլ ապացույցներ, ըստ որոնց վիտամին D-ի և K2-ի միաժամանակյա կիրառումը չի բերում սիներգիզմի և արդյունավետության: Այդ պատճառով առայժմ խորհուրդ է տրվում վիտամին D3-ը կիրառել այլ վիտամիններից առանձին:

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր