Նորություններ
ՔԱՂՑԿԵՂՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐՆԵՐ
ՔԱՂՑԿԵՂՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐՆԵՐ
23.06.2020

Քաղցկեղով հիվանդների մոտ որպես բարդություն հաճախ առաջանում է ծանր սակավարյունություն։ Այս դեպքում նրանց անհրաժեշտ է արյան փոխներարկում։


Մենք դիմում ենք 18 տարին լրացած մեր քաղաքացիներին, որոնք չունեն առողջական խնդիրներ: Ձեր արյունը շատ արժեքավոր է։ Հավատացեք, մարդիկ, որոնց մի անգամ փրկել է դոնորական արյունը, մտքում բազմիցս շնորհակալություն են հայտնել իրենց կյանք պարգևած անհայտ դոնորին։  


Դոնորությունը «լուռ սխրանք է» հանուն ուրիշների․․․


Խնդրում ենք կարդալ ստորև ներկայացված դոնորի հարցաթերթիկը։ եթե Ձեր պատասխանները համընկնեն նմուշի պատասխանների հետ, և եթե ցանկանում եք կատարել մարդասիրական քայլ՝ փրկելով կյանքեր, ապա զանգահարեք 094965858, 043885590 հեռախոսահամարներով։ Կպատասխանենք Ձեզ հուզող բոլոր հարցերին։


Դոնորությունը միայն անվճար չէ։ Ձեր հանձնած արյան համար Դուք կարող եք նաև վարձատրվել։

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր