Նորություններ
Կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժման նոր եղանակ՝ առանց հետվիրահատական անցանկալի երևույթների
Կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժման նոր եղանակ՝ առանց հետվիրահատական անցանկալի երևույթների
02.07.2020

Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կիրառվում է կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժման Հայաստանի համար նոր եղանակ՝ պահակային ավշահանգույցների հեռացում ռադիոիզոտոպային մեթոդով: 


Կրծքագեղձի չարորակ ուռուցքի վիրահատության ժամանակ հաճախ հարկ է լինում հեռացնել անութափոսի (թևատակի) ավշային հանգուցները՝ քաղցկեղի տարածվածությունը պարզելու համար: Նման ծանր վիրահատությունը կարող է հանգեցնել հետվիրահատական անցանկալի երևույթների՝ վիրահատված կողմի ձեռքի շարժումների սահմանափակում, այտուց, թմրածություն, քրոնիկական ցավ, թիակի տեղաշարժում և այլն:


Այս բարդություններից խուսափելու լավագույն մեթոդը տևական ժամանակ է հասանելի է ՈւԱԿ-ում:


Ցուցումները հաշվի առնելով` կրծքագեղձի վիրահատությունից առաջ կրծքի մեջ ռադիոիզոտոպային նյութ (Technetium-99m) է ներարկվում։



Վիրահատության ժամանակ հատուկ սարքի (գամմա-դետեկտոր) միջոցով հայտնաբերվում և հեռացվում են միայն այն ավշահանգույցները, որոնք հնարավոր է ախտահարված լինեն:

 


Հիվանդը նույն կամ հաջորդ օրը կարող է գնալ տուն, և հաճախ նույնիսկ վիրակապությունների անհրաժեշտություն չի լինում:

 

 

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր