Նորություններ
Կոլոռեկտալ քաղցկեղի լապարոսկոպիկ վիրաբուժություն՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում
Կոլոռեկտալ քաղցկեղի լապարոսկոպիկ վիրաբուժություն՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում
07.07.2020

 

ՎԱ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է նոր մոտեցումների ներդրումը ուռուցքային հիվանդությունների ախտորոշման և բուժման գործում։

 

Մասնավորապես, Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքում արդեն մի քանի ամիս է հաջողությամբ կատարվում են հաստ աղու քաղցկեղի լապարոսկոպիկ վիրահատություններ։ Թեև լապարոսկոպիկ վիրաբուժությունը վաղուց արդեն ստանդարտ է ողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում, կոնկրետ կոլոռեկտալ վիրահատությունները մեր երկրում հիմնականում կատարվում են բաց եղանակով։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնն առաջաիններից է, որ ներմուծել է այդ ստանդարտը նաև այս ոլորտում։


 

Օրերս վիրաբույժներ Ավետիք Պետրոսյանը, Արմեն Նիկողոսյանը և Վիկտորյա Հովհաննիսյանը լապարասկոպիկ եղանակով կատարել են սիգմայաձև աղու մասնահատում՝ ռեգիոնար ավշային հանգույցների հեռացումով։ Պացիենտն իրեն լավ է զգում, և այսօր դուրս է գրվել հիվանդանոցից։


 

Մեր փորձառու թիմում համադրվում են բազմամյա փորձը և նոր տեխնոլոգիաների կիրառումը, որի արդյունքում ապահովվում է միջազգային ստանդարտներին համապատասխան բարձր մասնագիտացված  բուժում:

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր