Նորություններ
Ինտերվենցիոնալ ռադիոլոգիայի ծառայությունը՝ ՈւԱԿ-ում
Ինտերվենցիոնալ ռադիոլոգիայի ծառայությունը՝ ՈւԱԿ-ում
21.07.2020

ՀՀ ԱՆ ՎԱ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում արդեն երկար ժամանակ է գործում է ինտերվենցիոնալ ռադիոլոգիայի ծառայությունը, որն ունի լայն կիրառում ուռուցքաբանական հիվանդությունների արդի բուժման և վարման գործում:

 

 

Կենտրոնը հագեցած է Philips ընկերության անգիոգրաֆիկ ժամանակակից շարժական համակարգով, ունենք առանձին վիրահատարան՝ հատուկ վերը նշված ոլորտին վերաբերվող վիրահատություններ իրականացնելու համար:

 


Ի թիվս այլ միջամտությունների անգիոգրաֆիկ համակարգի կիրառությամբ մեր կենտրոնում իրականացվում է port-a-cath ինֆուզիոն իմպլանտի տեղադրում։

 

 

Port-a-chath-ը կամ երակային պորտ համակարգը նախատեսված է քիմիաթերապիա կամ երկարատև երակային ներարկումներ ստացող պացիենտների համար:

 

 

 

Ինչպես պարզաբանում է Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի անոթային վիրաբույժ Տիգրան Պողոսյանը, սարքի միջոցով ունենում ենք մուտք դեպի կենտրոնական երակային համակարգ, որը ապահովում է, տվյալ դեպքում, քիմիապրեպարատների ավելի արդյունավետ և ապահով ներարկում:

 

 

Վիրահատությունը իրականացվում է առանց ընդհանուր անզգայացման, կատարվում է կաթետերի անցկացում ենթաանրակային կամ ներքին լծային երակային մուտքով դեպի վերին սիներակ։

 

 

Այնուհետև կտրված կրծքավանդակի առաջային մասում, անրակից հինգ սմ ներքև, ձևավորվում է ենթամաշկային գրպանիկ։

 

 

Կաթետերը միացվում է պորտին, պորտը դրվում է գրպանիկում, որից հետո այն ֆիքսվում է, դրվում են ենթամաշկային և մաշկային կոսմետիկ կարեր:

 

 

 

Քիմիաթերապևտիկ բուժումը պացիենտները հիմնականում սկսում են վիրահատությունից երկու օր հետո: Պորտ կաթետերը կարող է մնալ մինչև հինգ տարի:

 

 

 

«Մեր պացիենտները բուժման ընթացքում գտնվում են մեր անմիջական հսկողության տակ և ցանկացած հարցի պարագայում անմիջական կապ կա վիրահատող բժշկի հետ», - ասում է Տիգրան Պողոսյանը։

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր