Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք


                   Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք


ՈՐՈՎԱՅՆԱՅԻՆ ԵՎ ԷՆԴՈՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքը բազմապրոֆիլային է: Բաժանմունքում իրականացվում են ստամոքս-աղիքային տրակտի և հետորովայնամզային տարածության բարորակ և չարորակ նորագոյացությունների վիրահատական և համակցված բուժում, էնդոսկոպիկ ախտորոշիչ և վիրահատական միջամտություններ:

 

Բաժանմունքը հագեցած է վերջին սերնդի Pentax էնդոսկոպիկ համակարգով, որը թույլ է տալիս կատարել ստամոքսաղիքային տրակտի ինչպես ախտորոշիչ, այնպես էլ վիրահատական միջամտություններ։

 

էնդոսկոպիկ համակարգով կատարվող հետազոտությունների և միջամտությունների ցանկը.

 

էզոֆագոգաստրոսկոպիա

կոլոնոսկոպիա

Helicobacter pylori-ի ուրեազային թեստ

բիոպսիա
արյունահոսությունների դադարեցում
ստամոքսաղիքային տրակտի օտար մարմինների հեռացում
ստամոքսաղիքային տրակտի նեղացումների բալոնային դիլատացիա, ստենտավորում
ստամոքսի բալոնավորում
ստամոքսաղիքային տրակտի բարորակ և չարորակ նորագոյացությունների հեռացում
էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիա (լեղուղիների հետազոտություն)

Էնդոսկոպիկ պապիլոսֆինկտերոտոմիա՝ (լեղուղիների մաքրում քարերից)

Լեղուղիների ստենտավորում

 

Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք   Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք   Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք

 

Բաժանմունքում իրականացվում են նաև.

 

լյարդի տրեպան բիոպսիա,

Port համակարգի իմպլանտացիա,
բարորակ և չարորակ ուռուցքների էմբոլիզացիա և քիմիաէմբոլիզացիա,
անոթային անոմալիաների էմբոլիզացիա:

 

Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք   Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք   Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք

 

Բաժանմունքում տարեկան կատարվում է միջինը 250 վիրահատություն` հետևյալ ծավալով.

 

     

ստամոքս և 12-մատնյա աղի. ստամոքսի հեռացում` գաստրէկտոմիա, ստամոքսի դիստալ և պրոքսիմալ մասնահատում` լայնածավալ լիմֆոդիսեկցիայով, պիլորոպլաստիկաներ,

      լյարդ. լյարդի մասնահատում, հեմիհեպատէկտոմիա, լյարդի ատիպիկ ռեզեկցիաներ, լյարդի պարազիտային բշտերի հեռացում, լեղածորանի արտաքին և ներքին դրենավորումներ,
     

ենթաստամոքսային գեղձ և փայծաղ. ենթաստամոքսային գեղձի դիստալ մասնահատում, կիստաների հեռացում և դրենավորում, փայծաղի հեռացում,

      հաստ աղի և ուղիղ աղի. հեմիկոլէկտոմիաներ, սիգմայաձև աղու մասնահատում, ուղիղ աղու առաջնային մասնահատում, ուղիղ աղու որովայնա-անալ ռեզեկցիա, ուղիղ աղու էքստիրպացիա, այդ թվում լապարասկոպիկ եղանակով
      հետորովայնամզային տարածության բարորակ և չարորակ ուռուցքների հեռացում:

 

Բաժանմունքում ներդրվել է լայնածավալ D2 լիմֆոդիսեկցիաների իրականացում, մշակվում են լյարդի առաջնային ուռուցքների և մետաստատիկ ախտահարման դեպքում` հարմոնիկ նշտարի օգնությամբ լյարդի լայնածավալ մասնահատումներ:

Բաժանմունքի գիտապրակտիկ պոտենցիալը ներկայացվում է միջազգային և ԱՊՀ երկրների ուռուցքաբանների համաժողովներում, տպագրվում են բազմաթիվ բժշկական պարբերականներում:



Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք		Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք		Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք   Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք		Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք		Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք   Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք		Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք		Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք

 

 

 


 

Գնացուցակ
Մեր մասնագետները
Լուրեր, հայտարարություններ
Այսօր մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է 15.02.2021

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ևս միանում է այդ արշավին։ Մենք գիտենք, որ ցանկացած ծնողի համար ամենասարսափելի ախտորոշումներից մեկը քաղցկեղն է։ Բայց միշտ հիշեք, որ քաղցկեղն ընդամենը հիվանդություն է, և այն բուժելի է։

«Հարցրու բժշկին». Ի՞նչ է իմունոհիստոքիմիական հետազոտությունը, ո՞ր դեպքերում է այն անհրաժեշտ 10.02.2021

NEWS.am Medicine-ի հերթական հաղորդման հյուրն է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Կլինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունքի վարիչ ԶԱՐՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

Հայկական Ուռուցքաբանական Կոնգրես՝ վաղուց սպասված հանդիպում 09.02.2021

Բացման խոսքում ՈւԱԿ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանը նշեց՝ կա մի գործոն, որը խթանել է ուռուցքաբանության զարգացումը Հայաստանում վերջին 20 տարիներին, և այդ գործոնը մրցակցությունն է։

Հաճախ տրվող հարցեր