Նորություններ
Առաջին գիտաժողովը՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի քիմիաթերապիայի բացօթյա սրահում
Առաջին գիտաժողովը՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի քիմիաթերապիայի բացօթյա սրահում
13.08.2020

 

 

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի Բացօթյա սրահում, «Ռոշ» դեղագործական ընկերության հետ համատեղ,  անցկացվեց առաջին գիտաժողովը, որը նվիրված էր կրծքագեղձի HER2 դրական քաղցկեղի բուժման արդի մոտեցումներին։



Զեկույցներով հանդես եկան բաժանմունքի վարիչ, բ․գ․թ․ Նաիրա Ջանոյանը, քիմիաթերապևտներ, բ․գ․թ․ Աննա Թադևոսյանը և Արաքսյա Հովհաննիսյանը։





Անդրադարձ կատարվեց HER2 դրական քաղցկեղով հիվանդների բուժման նորամուծություններին, մասնավորապես, ներկայացվեցին հիվանդների բուժման արդյունավետության ցուցանիշների բարելավումը թիրախային դեղորայքների կիրառումով, որոնք են տրաստուզումաբը, պերտուզումաբը և կադսիլան։




Քննարկվեց հակա-HER թերապիայի կիրառումը կրծքագեղձի HER2 դրական քաղցկեղով հիվանդների բուժման գործում, ինչպես ադյուվանտ և նեո-ադյուվանտ ռեժիմում, այնպես էլ մետասթատիկ դեպքերի ժամանակ։



Ներկայացվեցին մի շարք միջազգային կլինիկական հետազոտությունների արդյունքներ, որոնց վերլուծությունը վկայել է հակա-HER թերապիայի բարձր արդյունավետության մասին։





Գիտաժողովին մասնակցեցին  քիմիաթերապևտներ այլ բժշկական կենտրոններից, ինչպես նաև «Ռոշ» ընկերության ներկայացուցիչները։




 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր