Նորություններ
Լապարոսկոպիկ վիրաբուժության նոր որակ՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում
Լապարոսկոպիկ վիրաբուժության նոր որակ՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում
21.08.2020

ՀՀ ԱՆ ՎԱ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է համալրումը ժամանակակից սարքավորումներով։ Կենտրոնի նոր ձեռքբերումը՝ KARL STORZ ընկերության վերջին սերնդի էնդոսկոպիկ սարքավորումը հագեցած է բոլոր տեսակի գործիքներով, որը հնարավորություն է ընձեռում կատարել ուռուցքաբանության ոլորտի բոլոր տեսակի վիրահատությունները լապարոսկոպիկ եղանակով։  


Նոր սարքավորումը իր մեջ ներառում է LED լույսի աղբյուրով մոդուլային տեսապլատֆորմ, որն ունի Երեք տարբեր 2D և 3D տեխնոլոգիաներ հյուսվածքների զանազանման համար, ինսուֆլյատոր, որն ապահովում է գազի արագ ներմղում (40 լիտր/րոպե), ինչպես նաև բարձրարտադրողականությամբ գեներատոր, որը հնարավորություն է տալիս աշխատել մոնոպոլյար և բիպոլյար ռեժիմներով։


 

Հարկ է նշել, որ այս էնդոսկոպիկ սարքավորումը բառացիորեն բժշկական տեխնոլոգիաների վերջին խոսքն է, ինչը հնարավորություն կտա Ուռուցքաբանության ազգային կենտրոնին պահպանել առաջատարի դիրքերը նաև լապարոսկոպիկ վիրաբուժության ոլորտում։ 

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր