Նորություններ
Ի՞նչ է սպիրոմետրիան
Ի՞նչ է սպիրոմետրիան
27.08.2020

Սպիրոմետրիան մարդու արտաքին շնչառության հետազոտման մեթոդ է, որը ներառում է շնչառության ծավալի և արագության ցուցանիշների չափումը։


Սպիրոմետրիայի կատարման ցուցումներն են՝


երկարատև, քրոնիկ հազ

բրոնխիալ ասթմայի կասկած

հևոցի առկայություն

թոքերի օբստրուկցիայի ախտորոշում

քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության կասկած

բուժման արդյունավետության որոշում

ալերգիկ ռինիտի առկայություն

թոքային պաթոլոգիայի խորացման աստիճանի որոշում

նաև կատարվում է սպորտսմենների մոտ ֆիզիկական ծանրաբեռնվածության աստիճանի վերահսկման համար


Սպիրոմետրիան շատ կարևոր հետազոտություն է նաև թոքի քաղցկեղով հիվանդների վիճակի գնահատման և հսկման համար։  Սպիրոմետրիայի տվյալները հաշվի առնելով է որոշում կայացվում թոքի մասնահատման մասին։


ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում սպիրոմետրիան իրականացվում է իտալական ժամանակակիցBTL 08 Spiro պորտատիվ սպիրոմետրով, որը հնարավորություն է տալիս կատարել հետազոտությունը հնարավորինս արագ և ճշգրիտ։

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր