Նորություններ
Նոր բազմաֆունկցիոնալ վիրահատական սեղաններ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում (տեսանյութ)
Նոր բազմաֆունկցիոնալ վիրահատական սեղաններ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում (տեսանյութ)
09.09.2020

ՀՀ ԱՆ ՎԱ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերազինում է իր վիրահատարանները։ Կենտրոնը ձեռք է բերել 8 նոր ժամանակակից վիրահատական սեղաններ, որոնցից հինգը արդեն տեղադրվել են, իսկ 3-ը կառաքվեն ավելի ուշ։


 

Հարկ է նշել, որ ՈՒԱԿ-ի վիրահատարանների մի մասում դեռ պահպանվում էին հին, ստեղծման օրվանից տեղադրված վիրահատական սեղանները, և դրանց փոխարինումը ուղղակի կենսական անհրաժեշտություն էր։ Նոր սեղանները անհամեմատ հեշտացնում են վիրաբուժական թիմի աշխատանքը։


 

Ինչպես պարզաբանեց ՈՒԱԿ-ի Վիրահատարանի վարիչ Վարդան Ղազարյանը, նոր հեռակառավարվող սեղանները համապատասխանում են ժամանակակից վիրաբուժության բոլոր պահանջներին, և կարող են կիրառվել ինչպես բաց, այնպես էլ էնդոսկոպիկ վիրահատությունների ժամանակ։

 




Այսպես, փոփոխվում է ոչ միայն սեղանի բարձրությունը, այլև դիրքը, ինչը վիրաբույժի համար ավելի լավ տեսանելիություն է ապահովում։  Այն կարող է թեքվել, պացիենտի պարանոցի, գոտկատեղի և ծնկահոդի հատվածից կարող է ծալվել, կարող է վերածվել աթոռի, ինչը շատ հարմար է գլխուղեղի որոշ վիրահատությունների համար։



Հատուկ ոտնակների շնորհիվ սեղանը կարող է օգտագործվել ուրոլոգիական և գինեկոլոգիական վիրահատությունների ժամանակ։ Այն շատ հարմար է նաև կրծքագեղձի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների համար։

 

 


 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր