Նորություններ
Կլինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունքի փորձառու մեր թիմին են միացել երիտասարդ մասնագետներ
Կլինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունքի փորձառու մեր թիմին են միացել երիտասարդ մասնագետներ
17.09.2020

Կլինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունքի փորձառու մեր թիմին են միացել երեք երիտասարդ մասնագետ՝ Գագիկ Մարտիրոսյանը, Նելլի Գրիգորյանը և Թամարա Հարությունյանը։


Հարցին, թե ինչու են ընտրել պաթոմորֆոլոգի մասնագիտությունը, երեքն էլ պատասխանում են, որ դա բժշկագիության հիմքն է։


«Պաթոմորֆոլոգիայի մեջ կա շատ գիտություն։ Մենք մարդիկ ենք, որ սիրում ենք այն, ինչ շոշափելի է, այսինքն, ուռուցքի մասին խոսենք ոչ միայն կլինիկորեն, ոչ միայն ռադիոլոգիայով իրեն տեսնելով, այլ շոշափելով, կտրելով, և մանրադիտակի տակ նայելով։ Մենք մի քիչ սկեպտիկ ենք, հավատում ենք միայն աչքով տեսածին», - ասում է Նելլի Գրիգորյանը։


«Իրականում պաթոմորֆոլոգիան իր մեջ ներառում է ամեն ինչ, դու պետք է իմանաս բոլոր հիվանդությունները, և կլինիկական դրսևորումներով և մորֆոլոգիական։ Կարևորը, որ վերջին խոսքը քոնն է», - ասում է Թամարա Հարությունյանը։


«Պաթոմորֆոլոգիան հանդիսանում է բժշկագիտության հիմքը։ Մեզ, որպես մաքսիմալիստի, պետք է ապացուցել ինչ որ բան, վստահ լինել, տեսնելով, շոշափելով, մաքսիմալ հետազոտելով», - ասում է Գագիկ Մարտիրոսյանը։


Երիտասարդ մասնագետները ոչ միայն ախտորոշմամբ են զբաղվում, այլ նաև կլինիկական հետազոտություններով։ Հույս ունեն, որ ապագայում Հայաստանում գիտությունը ավելի շատ ուշադրության կարժանանա, և իրենք կկարողանան ավելի լիարժեք զբաղվել իրենց սիրած գործով։




 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր