Նորություններ
Ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների ախտորոշում եւ բուժում ՈՒԱԿ-ում՝ նորագույն մեթոդներով
Ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների ախտորոշում եւ բուժում ՈՒԱԿ-ում՝ նորագույն մեթոդներով
24.12.2020

ՀՀ ԱՆ Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղադրվել է վերջին սերնդի Pentax էնդոսկոպիկ համակարգ, որը թույլ է տալիս կատարել ստամոքսաղիքային տրակտի ինչպես ախտորոշիչ, այնպես էլ վիրահատական միջամտություններ։


 

Հագեցած է i10 սերիայի տարբեր տրամագծերի և երկարության, HD+ բարձր թույլտվության տեսաէնդոսկոպերով և i7010 բարձր հստակության տեսապրոցեսորով, որն ունի վիրտուալ խրոմէնդոսկոպիայի i-scan ռեժիմ։ Վիրտուալ խրոմէնդոսկոպիան տալիս է ստամոքսաղիքային տրակտի լորձաթաղանթի կառուցվածքի և անոթային ցանցի ավելի հստակ պատկերներ, ինչը հնարավորություն է տալիս ավելի վաղ հայտնաբերել ախտահարումներն ու հստակ որոշել դրանց սահմանները։



Նոր էնդոսկոպիկ համակարգով կատարվող հետազոտությունների և միջամտությունների ցանկը.


  • Էզոֆագոգաստրոսկոպիա,
  • Կոլոնոսկոպիա,
  • Helicobacter pylori-ի ուրեազային թեստ,
  • Բիոպսիա,
  • Արյունահոսությունների դադարեցում,
  • Ստամոքսաղիքային տրակտի օտար մարմինների հեռացում,
  • Ստամոքսաղիքային տրակտի նեղացումների բալոնային դիլատացիա, ստենտավորում
  • Ստամոքսի բալոնավորում,
  • Ստամոքսաղիքային տրակտի բարորակ և չարորակ նորագոյացությունների հեռացում,
  • Էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիա (լեղուղիների հետազոտություն)
  • Էնդոսկոպիկ պապիլոսֆինկտերոտոմիա՝ (լեղուղիների մաքրում քարերից)
  • Լեղուղիների ստենտավորում


Որպեսզի պացիենտները ցավի կամ տհաճության զգացողություն չունենան, հետազոտությունները և միջամնությունները կատարվում են ներերակային անզգայացմամբ։


 

Լուրեր, հայտարարություններ
Այսօր մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է 15.02.2021

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ևս միանում է այդ արշավին։ Մենք գիտենք, որ ցանկացած ծնողի համար ամենասարսափելի ախտորոշումներից մեկը քաղցկեղն է։ Բայց միշտ հիշեք, որ քաղցկեղն ընդամենը հիվանդություն է, և այն բուժելի է։

«Հարցրու բժշկին». Ի՞նչ է իմունոհիստոքիմիական հետազոտությունը, ո՞ր դեպքերում է այն անհրաժեշտ 10.02.2021

NEWS.am Medicine-ի հերթական հաղորդման հյուրն է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Կլինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունքի վարիչ ԶԱՐՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

Հայկական Ուռուցքաբանական Կոնգրես՝ վաղուց սպասված հանդիպում 09.02.2021

Բացման խոսքում ՈւԱԿ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանը նշեց՝ կա մի գործոն, որը խթանել է ուռուցքաբանության զարգացումը Հայաստանում վերջին 20 տարիներին, և այդ գործոնը մրցակցությունն է։

Հաճախ տրվող հարցեր