Նորություններ
Անվճար կոլոնոսկոպիա ՈւԱԿ-ում՝ 45 տարեկանից բարձր անձանց համար
Անվճար կոլոնոսկոպիա ՈւԱԿ-ում՝ 45 տարեկանից բարձր անձանց համար
11.01.2021

Կոլոռեկտալ քաղցկեղը 3-րդ ամենատարածված քաղցկեղն է մեծահասակների մոտ աշխարհում: Հայաստանի Հանրապետությունում այն նույնպես բավականին տարածված է: Վերջին 10 տարվա ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս կոլոռեկտալ քաղցկեով հիվանդացության որոշակի աճի միտում՝ 2009 թվականի համեմատ 2019 թվականին նոր դեպքերի թիվը մոտ 100-ով ավելի է։


Վաղ հայտնաբերման դեպքում կոլոռեկտալ քաղցկեղը կարող է լիարժեք բուժվել: 5-ամյա ապրելիությունը միջինում կազմում է մոտ 64%, իսկ վաղ հայտնաբերման դեպքում այն հասնում է 90%-ի։  


Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ ախտորոշման հետազոտական մեթոդի ոսկե ստանդարտ է համարվում կոլոնոսկոպիան, որը հնարավորություն է տալիս ոչ միայն հայտնաբերել այլ նաև հեռացնել պոլիպները կամ  կասկածելի գոյացությունից վերցնել կտոր հյուսվածաբանական հետազոտության համար: Այս մեթոդով պոլիպների հեռացումը կարող է կանխել կոլոռեկտալ քաղցկեղի զարգացումը:


Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները, այն է կոլոռեկտալ քաղցկեղի տարածվածությունը և վաղ հայտնաբերման կարևորությունը, Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ձեռք է բերել վերջին սերնդի լավագույն էնդոսկոպիկ համակարգ (կոլոնոսկոպ, գաստրոսկոպ, դուոդենոսկոպ):


Գիտակցելով իր սոցիալական պատասխանատվությունը քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման հարցում, ՈՒԱԿ-ը վեց ամիս կիրականացնի անվճար կոլոնոսկոպիա (ներառյալ անզգայացումը) 45 տարեկանից բարձր բոլոր ցանկացողների համար։

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր