Նորություններ
ԿԱՆԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԼԻՆԻԿԱ. ՈՐՔԱ՞Ն ՀԱՃԱԽ ԿԱՆԱՅՔ ՊԵՏՔ Է ԴԻՄԵՆ ԳԻՆԵԿՈԼՈԳԻ
ԿԱՆԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԼԻՆԻԿԱ. ՈՐՔԱ՞Ն ՀԱՃԱԽ ԿԱՆԱՅՔ ՊԵՏՔ Է ԴԻՄԵՆ ԳԻՆԵԿՈԼՈԳԻ
13.01.2021

 

Ցանկացած տարիքի կին տարին մեկ անգամ պետք է դիմի գինեկոլոգի խորհրդատվության համար, անգամ որևէ գանգատների բացակայության դեպքում: Նվազագույն հետազոտությունները ներառում են՝ բժշկի զննում, միկրոֆլորայի հետազոտություն, արգանդի վզիկից բջջաբանական (ՊԱՊ ԹԵՍԹ) հետազոտություն, կոնքի օրգանների տրանսվագինալ ուլտրաձայնային հետազոտություն դաշտանային ցիկլի 5-ից 9-րդ օրերին:



Խորհուրդ է տրվում ՊԱՊ թեսթ հանձնել․


  • 21-29 տարեկանում` 3 տարին մեկ;
  • 30-65 տարեկանում ` 3 տարին մեկ ՊԱՊ թեսթ, 5 տարին մեկ` ՄՊՎ հայտնաբերման թեսթ;
  • 65 տարեկանից հետո կարելի է դադարեցնել ՊԱՊ թեսթի հանձնումը, եթե վերջին 10 տարիների ընթացքում ունեք 3 նորմալ պատասխան:
 
Եթե կատարված հետազոտությունների ընթացքում ստացվում են ոչ նորմալ արդյունքներ, խորհուրդ է տրվում կատարել կոլպոսկոպիական հետազոտություն՝ բիոպսիայով ախտորոշման հետագա ճշտման համար:


 

Պետք է անմիջապես գինեկոլոգի դիմել, եթե առաջացել են հետևյալ գանգատները


  • Ոչ սովորական արյունային արտադրություն սեռական ուղիներից՝ արյունային արտադրություն երկու դաշտանային ցիկլերի միջև, սեռական հարաբերությունից հետո, դաշտանադադարից հետո;
  • Դաշտանային ցիկլի խանգարում;
  • Հեշտոցային արտադրություն, որը տեսքով կամ հոտով տարբերվում է սովորական արտադրությունից;
  • Ցավ կոնքում, ծանրության զգացում;
  • Որովայնի չափերի մեծացում։

 

Առողջության նկատմամբ նման համապարփակ, մշտական «հոգատարության» շնորհիվ յուրաքանչյուր կին հնարավորություն կունենա ժամանակին հայտնաբերել խնդիրները և համապատասխան բուժում ստանալ:

 

 






 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր