Նորություններ
Հայկական Ուռուցքաբանական Կոնգրես՝ վաղուց սպասված հանդիպում
Հայկական Ուռուցքաբանական Կոնգրես՝ վաղուց սպասված հանդիպում
09.02.2021

Փետրվարի 6-7-ը Ծաղկաձորում կայացավ առաջին Հայկական Ուռուցքաբանական կոնգրեսը, որը 2021 թվականին կրում է «Խնդիրներ, ձեռքբերումներ, զարգացման տեսլական» խորագիրը։ Կոնգրեսը կազմակերպել էր ՎԱ Ֆանարջյանի անվան ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը։



Բացման խոսքում ՈւԱԿ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանը նշեց.  "Կա մի գործոն, որը խթանել է ուռուցքաբանության զարգացումը Հայաստանում վերջին 20 տարիներին, և այդ գործոնը մրցակցությունն է"։




Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր ելույթում  նշեց՝ պետք է ձգտել նրան, որ Հայաստանում քաղցկեղը չլինի դատավճիռ:




«Փետրվարի 4-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես քաղցկեղի դեմ պայքարի օր՝ ևս մեկ անգամ ընդգծելու, շեշտելու, թե ինչքան կարևոր ուղղություն է ուռուցքաբանությունը առողջապահական համակարգում։ Միջազգային վիճակագրական տվյալները վկայում են, որ աշխարհում տարեկան արձանագրվում են հիվանդացության շուրջ 12 միլիոն և մահացության 8 միլիոն դեպք։ Կանխատեսվում է, որ այդ թվերն ունեն աճի միտում»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:




Առողջապահության նախարարը ներկայացրեց չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի հարցում վերջին տարիների ձեռքբերումները։ Նա առանձնացրեց առաջնային օղակում ներդրված ծրագրերից մեկը՝ արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգային միջոցառումներն ու վերջերս մեկնարկած կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային փորձնական ծրագիրը, որը դեռևս երեք մարզում է ընթանում:



 

 

2019 թվականից չարորակ նորագոյացություններով պացիենտների վիրահատական և ճառագայթային բուժումն իրականացվում է պետպատվերով։ Իսկ 2020 թվականի մարտից գործում է տրաստուզումաբ դեղով կրծքագեղձի քաղցկեղի բուժման պետական նոր ծրագիրը, որի մասին խոսեցին նաև ՀՀ ԱՆ ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գեոկչյանը և ՈւԱԿ-ի Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ Նաիրա Ջանոյանը։




Շեշտվեց, որ սկզբում պլնավորվում էր ծրագրում ընգրկել տարեկան 80 կին, բայց արդեն ներառվել է 200-ից ավելի պացիենտ, և նրանց կեսից ավելին բուժում է ստանում ՈւԱԿ-ում։ Այս թվերը խոսում են այն մասին, թե հիվանդության հայտնաբերելիության գործում որքան կարևոր է ախտորոշման և բուժման հասանելիությունը։




Կոնգրեսի ժամանակ մի քանի հաճելի անակնկալներ եղան։ Նախ, ելույթ ունեցավ կրծքագեղձի քաղցկեղից բուժված Անի Պետրոսյանը, որը վերը նշված ծրագրի շահառուներից է։  Անին սկզբում դեղորայքային բուժում է ստացել իր միջոցներով, այնուհետև ընդգրկվել է պետական ծրագրի մեջ։ Այժմ նա լիարժեք առողջ է, և պատրաստվում է մայրանալ։



 


Անի Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց առողջապահության նախարարությանը և բժիշկներին ծրագրում ընդգրկված բոլոր կանանց անունից և հուշանվերներ հանձնեց նախարար Անահիտ Ավանեսյանին, ՀՀ ԱՆ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Վարդուհի Գրիգորյանին և իր բուժող բժշկին՝ Հայկուհի Գեոկչյանին։




Հաջորդ անակնկալը գիտամարտն էր Կոնգրեսի մասնակից տարբեր մասնագիտացմամբ ուռուցքաբաններին և դիագնոստներին առաջարկվեց երկու tumor board ստեղծել և քննարկել երեք կլինիկական դեպք՝ մշակելով օպտիմալ բուժման տակտիկա։ Իսկ դահլիճում  մնացած մասնակիցները պետք է քվեարկեին, թե որ tumor board-ի առաջարկած բուժման տակտիկան է նախընտրելի։


 


Թիմերը համալրվեցին գենդերային սկզբունքով, և քվեարկությամբ հաղթող ճանաչվեց կանանց թիմը։




Բայց գիտամարտի աջակից «Մենք ենք» բարեգործական հիմնադրամը նվերներ հանձնեց երկու թիմերին էլ, քանի որ ամեն դեպքում հաղթեց բժշկությունը և համերաշխությունը։




 

«Այս կոնգրեսի ամենակարևոր ուղերձը մեր բժշկական հանրույթի միասնությունն է», - իր եզրափակիչ ելույթում նշեց ՈւԱԿ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանը, կոչ անելով քաղաքական այրերին ցուցաբերել նույնպիսի միասնականություն, քանի որ «Հայաստանի հանրապետությունը այլ տարբերակ չունի»։




«Մեր մեջ կարող են լինել խնդիրներ, կարող ենք իրար հետ վիճել, բայց միայն գիտական բանավեճի մակարդակով», - ասաց նա։


 

 

Երկօրյա կոնգրեսին մասնակցեցին ուռուցքաբանության ոլորտը ներկայացնող ականավոր բժիշկներ, ծառայությունների ղեկավարներ, ՀՀ առողջապահության նախարարության, Առողջապահության ազգային ինստիտուտի և Երևանի պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչներ, մի շարք ԲԿ-ների ղեկավարներ, բժիշկ-ուռուցքաբաններ, հանրային առողջապահության մասնագետներ:

 




 



Ներկայացվեց մոտ 40 զեկույց։ Քննարկվեցին Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարը, քաղաքականության և ռազմավարության խնդիրները, իրականացվող միջոցառումները և հետագա ծրագրերը, քաղցկեղի կանխարգելման, վաղ ախտորոշման, բուժման նոր մեթոդները և մոտեցումները:

 




Եվ իհարկե, բժիշկներն ուղղակի կարոտել էին միմյանց հետ անմիջական շփումը և մասնագիտական և «մերձմասնագիտական» քննարկումները։  



 

 


 



Կոնգրեսը լինելու է ամենամյա, և ամեն անգամ կրելու է նոր խորագիր։ 



2021 ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

 

Ոսկե հովանավորներ

Հոֆմանն Լյա Ռոշ ընկերություն` ուռուցքաբանության ոլորտի համաշխարհային առաջատարներից,  բժշկագիտության մեջ ինովացիոն տեխնոլոգիաների և թիրախային բուժման կիրառման պիոներ, պերսոնալիզացված բժշկության հիմնադիր

“ՄԵԴԻՏԵՔ” ՍՊԸ՝ PHILIPS բժշկական սարքավորումների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում


Արծաթե հովանավոր

«Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ՝ բժշկական և լաբորատոր սարքավորումներ ներմուծող, վաճառող և սպասարկող առաջատար ընկերություններից մեկը Հայաստանում


Բրոնզե հովանավորներներ

ABBOT դեղագործական ընկերություն

ԳեոՆալ ՍՊԸ՝ LEICA բժշկական սարքավորումների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում

 

Գործընկերներ

Prom-Test լաբորատորիաների ցանց

LIQVOR հայաստանյան դեղագործական ընկերություն

BIOCAD ռւսաստանյան բիոտեխնոլոգիական ընկերություն

MedPro բժշկական սարքավորումներ ներմուծող ընկերություն

EcoSense լաբորատորիաների ցանց

Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն


 

 


Լուրեր, հայտարարություններ
Այսօր մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է 15.02.2021

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ևս միանում է այդ արշավին։ Մենք գիտենք, որ ցանկացած ծնողի համար ամենասարսափելի ախտորոշումներից մեկը քաղցկեղն է։ Բայց միշտ հիշեք, որ քաղցկեղն ընդամենը հիվանդություն է, և այն բուժելի է։

«Հարցրու բժշկին». Ի՞նչ է իմունոհիստոքիմիական հետազոտությունը, ո՞ր դեպքերում է այն անհրաժեշտ 10.02.2021

NEWS.am Medicine-ի հերթական հաղորդման հյուրն է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Կլինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունքի վարիչ ԶԱՐՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

Հայկական Ուռուցքաբանական Կոնգրես՝ վաղուց սպասված հանդիպում 09.02.2021

Բացման խոսքում ՈւԱԿ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանը նշեց՝ կա մի գործոն, որը խթանել է ուռուցքաբանության զարգացումը Հայաստանում վերջին 20 տարիներին, և այդ գործոնը մրցակցությունն է։

Հաճախ տրվող հարցեր