Նորություններ
Ուռուցքի հեռացումից հետո առաջացած անոթային դեֆեկտի վերականգնման հետաքրքիր լուծում ՈւԱԿ-ում
Ուռուցքի հեռացումից հետո առաջացած անոթային դեֆեկտի վերականգնման հետաքրքիր լուծում ՈւԱԿ-ում
04.03.2021

Եվս մեկ բարդ վիրահատություն է կատարվել ՀՀ ԱՆ ՎԱ Ֆանարջյանի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում՝ ուռուցքի հեռացումից հետո առաջացած անոթային դեֆեկտը վերականգնելու համար վիրաբույժները հետաքրքիր լուծում են գտել։

 

79 տարեկան կինը դիմել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն, գանգատվելով գոյացության առկայությունից աջ աճուկա-ազդրային շրջանում, ցավերից և աջ ստորին վերջույթի այտուցից։

 

Հետազոտությունների արդյունքում կնոջ մոտ ախտորոշվել է բավականին մեծ չափերով՝ 130սմx10․5սմ փափուկ հյուսվածքային սարկոմա, որն ամբողջությամբ իր մեջ էր առել ազդրի մագիստրալ անոթները։


 

Կատարված վիրահատության ծավալը


Կատարվել է ուռուցքի լայն հեռացում՝ մագիստրալ անոթների մասնահատումով։ Ուռուցքը հեռացնելուց առաջացել է մոտ 12 սմ երկարությամբ անոթային դեֆեկտ։ Այն շտկելու համար կատարվել է ազդրային զարկերակի պրոթեզավորում JOTEC անոթային պրոթեզով։ Իսկ ազդրային երակի հոսքը վերականգվել է ըստ Պալմայի՝ մյուս վերջույթի մեծ ենթամաշկային երակի խաչաձև աուտոշունտավորմամբ։


 

 

   
         
     


Վիրահատությունը կատարվել է սպինալ-էպիդուրալ անզգայացումով և սեդացիայով, և տևել է 6 ժամ։

 

Հետվիրակատական շրջանն ընթանում է հարթ, առանց բարդությունների։



Տեսահալովակում երևում է անոթը՝ ռեկոնստրուկցիայից հետո


https://www.youtube.com/watch?v=gA2SFhGDWNU


 

 

Վիրահատական թիմ՝

Ալեքսանդր Սեինյան, Ոսկրային ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ

Հայկ Մալխասյան, անոթային վիրաբույժ,

Մհեր Կոստանյան, Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության և ռեկոնոստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի վարիչ

Նարեկ Գինոյան, օրթոպեդ-ուռուցքաբան

Համլետ Մանուկյան, օրդինատոր

Գուրգեն Ամիրխանյան – անէսթեզիոլոգ

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր