Էնդոսկոպիկ և ՈՒՁՀ ախտորոշում

 

Էնդոսկոպիկ և ՈՒՁՀ ախտորոշման բաժանմունք

 

Բաժանմունքը գործում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հիմնադրման առաջին օրվանից։ Ստեղծման օրվանից, ախտորոշիչ և բուժական գործունեությունից զատ, բաժանմունքն ակտիվ զբաղվել է նաև էնդոսկոպիայում և սոնոգրաֆիայում նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ։

 

Բաժանմունքը հիմնադրվել է բ.գ.դ., պրոֆեսոր Անդրիաս Մարտինի Համբարձումյանի ղեկավարությամբ։

Էնդոսկոպիկ և ուլտրաձայնային ախտորոշման բաժանմունքը Երևանի պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության և ճառագայթային ախտորոշման ամբիոնների հետդիպլոմային կրթության բազա է, որտեղ մասնագիտանում են կլինիկական օրդինատորները և բժիշկ-ռադիոլոգները։
 
Բաժանմունքը նյութատեխնիկապես հագեցած է ժամանակակից էնդոսկոպիկ Olympus և Pentax և ուլտրաձայնային Toshiba Xario 200 ախտորոշիչ սարքերով։ Բաժանմունքում աշխատող վեց բժիշկ կատարում են ուլտրաձայնային և  էնդոսկոպիկ հետազոտություններ։

 

Էնդոսկոպիկ սարքերի ծավալը հնարավորություն է տալիս կատարել հետևյալ էնդոսկոպիկ հետազոտությունները.

 

քիթըմպանի
կոկորդի
շնչափողի
բրոնխների
կերակրափողի
ստամոքսի
12-մատնյա աղիքի
հաստ աղիքի
արգանդի պարանոցի

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

ՈՒՁՀ․ Կարին Խոնդկարյան ՈՒՁՀ․ Կարին Խոնդկարյան

 


Ուլտրաձայնային ախտորոշման  ծավալն իր  մեջ ընդգրկում է հետևյալ օրգան-համակարգերի հետազոտությունները.


որովայնի և փոքր կոնքի խոռոչների օրգանների
հետորովայնամզային տարածության օրգանների
կրծքագեղձի
վահանաձև գեղձի
փափուկ հյուսվածքների
հոդերի
ավշային հանգույցների
սրտի
վերջույթների, որովայնի և պարանոցի անոթների դուպլեքս հետազոտություն

 

 

 

 .


Իրականցվում  են նաև ինտրաօպերացիոն  գերձայնային հետազոտություններ և ինվազիվ միջամտություններ.


Իրականցվում  են նաև ինտրաօպերացիոն  գերձայնային հետազոտություններ և ինվազիվ միջամտություններ.


գոյացությունների պունկցիոն բիոպսիա` գերձայնային հսկողության տակ
մակերեսային ավշային հանգույցների պունկցիոն բիոպսիա` գերձայնային հսկողության տակ

 

 

 

 

 

Բաժանմունքում գործում են նաև էլեկտրասրտագրության և էխոսրտագրության կաբինետներ։

 

Բաժանմունքի վարիչ՝    Լ․Վ․Առուստամյան

 

Գնացուցակ
Մեր մասնագետները
Լուրեր, հայտարարություններ
Կանանց առողջության կլինիկա․ Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելում 18.01.2021

Յուրաքանչյուր կին պետք է իմանա, որ դաշտանի ավարտից 2-3 օր անց հայելու առջև կարող է և պետք է զննի կուրծքը: Դաշտանադադարից հետո կրծքագեղձի զննումը պետք է կատարվի յուրաքանչյուր ամսվա առաջին օրը: Կրծքագեղձի ինքնազննման նպատակն է կրծքագեղձի տարբեր հիվանդությունների ախտանիշների վաղ հայտնաբերումը և ժամանակին համապատասխան մասնագետի դիմելը:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերսկսում է ռադիոյոդային բուժումը 14.01.2021

Ռադիոյոդթերապիան ժամանակավորապես դադարեցվել էր ռադիոյոդի ներկրման՝ կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունների պատճառով։

ԿԱՆԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԼԻՆԻԿԱ. ՈՐՔԱ՞Ն ՀԱՃԱԽ ԿԱՆԱՅՔ ՊԵՏՔ Է ԴԻՄԵՆ ԳԻՆԵԿՈԼՈԳԻ 13.01.2021

Եթե կատարված հետազոտությունների ընթացքում ստացվում են ոչ նորմալ արդյունքներ, խորհուրդ է տրվում կատարել կոլպոսկոպիական հետազոտություն բիոպսիայով ախտորոշման հետագա ճշտման համար:

Հաճախ տրվող հարցեր